https://arm.sputniknews.ru/20251111/votndzgutjun-e-sepakanutjan-iravunqi-dem-ghazinjany-heci-licenziajic-zrkelu-masin-95695188.html
Ոտնձգություն է սեփականության իրավունքի դեմ. Ղազինյանը՝ ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու մասին
Ոտնձգություն է սեփականության իրավունքի դեմ. Ղազինյանը՝ ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու մասին
Sputnik Արմենիա
ՀԷՑ վերահսկողական կոմիտեն այս գործընթացը որակել է բռնազավթում։ 11.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-11T11:32+0400
2025-11-11T11:32+0400
2025-11-11T13:15+0400
դավիթ ղազինյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069378_0:240:1280:960_1920x0_80_0_0_935b966bbae1f47b4d85d0fe1e43256e.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաշխման լիցենզիան դադարեցնելով բացահայտվում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ՀԷՑ վերահսկողական կոմիտեի գրառումն է կիսվել ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։Գրառման մեջ հիշեցվումէ, որ այս գործընթացը սկսվել է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի մտացածին քրեական հետապնդման թիրախ դառնալուց հետո։ՀԷՑ վերահսկողական Կոմիտեն այս գործընթացը որակել է բռնազավթում փոխհատուցման քողի տակ ու ավելացրել, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069378_0:0:1280:960_1920x0_80_0_0_e7c0ecd363dfccb85ae7fb5f135ae8ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
Ոտնձգություն է սեփականության իրավունքի դեմ. Ղազինյանը՝ ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու մասին
11:32 11.11.2025 (Թարմացված է: 13:15 11.11.2025) ՀԷՑ վերահսկողական կոմիտեն այս գործընթացը որակել է բռնազավթում։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաշխման լիցենզիան դադարեցնելով բացահայտվում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում ՀԷՑ վերահսկողական կոմիտեի գրառումն է կիսվել ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը
կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։
Գրառման մեջ հիշեցվումէ, որ այս գործընթացը սկսվել է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի մտացածին քրեական հետապնդման թիրախ դառնալուց հետո։
«Այժմ նույն մեխանիզմը օգտագործվում է նրա բիզնես կառույցների նկատմամբ՝ ՀԷՑ-ը «հանրային գերակա շահ» ճանաչելու և այն իշխանական կառավարման ներքո վերցնելու պատրվակով։ Լիցենզիայի դադարեցումը՝ առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի, նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ»։
ՀԷՑ վերահսկողական Կոմիտեն այս գործընթացը որակել է բռնազավթում փոխհատուցման քողի տակ ու ավելացրել, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։