https://arm.sputniknews.ru/20251107/ardjvoq-44-orjan-ankhusapeli-er-serzh-sargsjany-paterazmi-himnakan-pattsharnern-e-nshum-95613927.html
Արդյոք 44-օրյան անխուսափելի՞ էր․ Սերժ Սարգսյանը պատերազմի հիմնական պատճառներն է նշում
Արդյոք 44-օրյան անխուսափելի՞ էր․ Սերժ Սարգսյանը պատերազմի հիմնական պատճառներն է նշում
Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ անհանգստությունն իր մոտ սկսվեց 2019թ․, երբ համանախագահները հայտարարեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով։ 07.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-07T23:13+0400
2025-11-07T23:13+0400
2025-11-07T23:34+0400
սերժ սարգսյան
արցախյան պատերազմ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/07/95614374_0:0:1258:707_1920x0_80_0_0_8689bcb8eb8d0f0f0a438cdb9fa0fd83.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է՝ Արցախյան 44-օրյա պատերազմն անխուսափելի չէր։ «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ նա թվարկեց այն 3 հիմնական պատճառները, որոնք պատերազմի հանգեցրին։«Առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը։ Բացի այդ, բանակցողներն ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին և այս երկուսը միասին բերեցին նրան, որ բանակցային պրոցեսը դադարեց»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն էր, որ տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը՝ պատերազմ սկսելը։Անդրադառնալով բանակցային գործընթացի տապալմանը՝ ՀՀ երրորդ նախագահը նշեց, կարծում է, որ երկրի ներկա ղեկավարը սկզբնական շրջանում պարզապես չի կարողացել լիարժեք տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր հասկանալ, թե այդ փաստաթղթերն ուր են տանում կողմերին։ Նրա կարծիքով՝ արդեն Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի նախագահի հետ։Հավելեց՝ այս սկզբունքը շատ հարաբերական էր, ու կարծում է, որ դա արվել է Ադրբեջանի պահանջով։ Նախկինում նման փորձեր եղել էին, բայց այստեղ, չի բացառում, որ «ինչ-որ առևտուր էր կայացել»։«Այո՛, մենք սրան համաձայն ենք, դու էլ մի՛ կրակիր սահմանին»,- ասաց նա։Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ցավալի ելքին, ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ մինչև 2018թ․ նման ելքը միանշանակ կանխատեսելի չէր։ Արդեն 2018թ․ երկրորդ կեսին և 2019թ․ սկսեց խնդիրներ տեսնել ՀՀ զինված ուժերում, իսկ արդեն 2020թ․ իր անհանգստությունները հաստատվում էին։ Հիշեցրեց, որ 2020թ․ օգոստոսին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր՝ ռազմական գործողությունները շատ են մոտեցել։Երկու անգամ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը Արցախի ղեկավարության հետ անվտանգության խորհրդի նիստ արեց ու հայտարարեց, որ բանակցային նոր փաստաթուղթ չկա, խոսքը ԵԱՀԿ առաջարկի մասին է։ ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ այդ ժամանակ իրենք տեղեկություններ էին ստացել այն մասին, որ նման փաստաթուղթ կա։«Ես Արցախի ղեկավարությանն ասել եմ` կա նման փաստաթուղթ, խնդրում եմ՝ գնացեք էդ կառավարիչի մոտ և ասեք՝ թող ձեզ ցույց տան էդ փաստաթուղթը․․․ Այդպես ընթացավ մինչև ՌԴ ԱԳՆ-ն 2020 թ. մայիսին, թե հունիսին հայտարարեց, որ կա նման փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը ես տեսել եմ ոչ թե այն ժամանակ, այլ մի 8–9 ամիս առաջ։ Ես այն ժամանակ կարծում էի, որ այդ փաստաթուղթը ընդունելի չի մեզ համար, սակայն հետո հասկացա, որ այն կարող էր հանգիստ լինել բանակցությունների հիմք»,– հայտարարեց Սարգսյանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
44-օրյա պատերազմն անխուսափելի չէր․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ նշեց, որ պատերազմի հիմնական պատճառները 3-ն էին։
Sputnik Արմենիա
44-օրյա պատերազմն անխուսափելի չէր․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ նշեց, որ պատերազմի հիմնական պատճառները 3-ն էին։
2025-11-07T23:13+0400
true
PT1M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/07/95614374_149:0:1092:707_1920x0_80_0_0_c6c4aec9330c040a56e7655865817479.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, արցախյան պատերազմ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, видео
սերժ սարգսյան, արցախյան պատերազմ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, видео
Արդյոք 44-օրյան անխուսափելի՞ էր․ Սերժ Սարգսյանը պատերազմի հիմնական պատճառներն է նշում
23:13 07.11.2025 (Թարմացված է: 23:34 07.11.2025) ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ անհանգստությունն իր մոտ սկսվեց 2019թ․, երբ համանախագահները հայտարարեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է՝ Արցախյան 44-օրյա պատերազմն անխուսափելի չէր։ «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ նա թվարկեց այն 3 հիմնական պատճառները, որոնք պատերազմի հանգեցրին։
«Առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը։ Բացի այդ, բանակցողներն ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին և այս երկուսը միասին բերեցին նրան, որ բանակցային պրոցեսը դադարեց»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։
Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն էր, որ տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը՝ պատերազմ սկսելը։
«Երրորդ պատճառն այն էր, որ ադրբեջանական և թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով բանակցային գործընթացի տապալմանը՝ ՀՀ երրորդ նախագահը նշեց, կարծում է, որ երկրի ներկա ղեկավարը սկզբնական շրջանում պարզապես չի կարողացել լիարժեք տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև միայն փաստաթղթեր ընթերցելով դժվար էր հասկանալ, թե այդ փաստաթղթերն ուր են տանում կողմերին։ Նրա կարծիքով՝ արդեն Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի նախագահի հետ։
«Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետև դրանից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք սկսեցին խիստ անհանգստացնել։ 9 տարի շարունակ համանախագահները և նաև Եվրախորհրդի անդամ երկրների արտգործանախարարները կրկնում էին այն, ինչ ասում էին համանախագահները, որ խնդիրը պետք է լուծվի հայտնի 3 սկզբունքների հիման վրա։ Չգիտես, թե ինչու 2019թ․ սկզբում փոխեցին այդ դիրքորոշումը և, բնականաբար ՝ Հայաստանի համաձայնությամբ, և գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Հավելեց՝ այս սկզբունքը շատ հարաբերական էր, ու կարծում է, որ դա արվել է Ադրբեջանի պահանջով։ Նախկինում նման փորձեր եղել էին, բայց այստեղ, չի բացառում, որ «ինչ-որ առևտուր էր կայացել»։
«Այո՛, մենք սրան համաձայն ենք, դու էլ մի՛ կրակիր սահմանին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ցավալի ելքին, ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ մինչև 2018թ․ նման ելքը միանշանակ կանխատեսելի չէր։ Արդեն 2018թ․ երկրորդ կեսին և 2019թ․ սկսեց խնդիրներ տեսնել ՀՀ զինված ուժերում, իսկ արդեն 2020թ․ իր անհանգստությունները հաստատվում էին։ Հիշեցրեց, որ 2020թ․ օգոստոսին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր՝ ռազմական գործողությունները շատ են մոտեցել։
Երկու անգամ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը Արցախի ղեկավարության հետ անվտանգության խորհրդի նիստ արեց ու հայտարարեց, որ բանակցային նոր փաստաթուղթ չկա, խոսքը ԵԱՀԿ առաջարկի մասին է։ ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ այդ ժամանակ իրենք տեղեկություններ էին ստացել այն մասին, որ նման փաստաթուղթ կա։
«Ես Արցախի ղեկավարությանն ասել եմ` կա նման փաստաթուղթ, խնդրում եմ՝ գնացեք էդ կառավարիչի մոտ և ասեք՝ թող ձեզ ցույց տան էդ փաստաթուղթը․․․ Այդպես ընթացավ մինչև ՌԴ ԱԳՆ-ն 2020 թ. մայիսին, թե հունիսին հայտարարեց, որ կա նման փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը ես տեսել եմ ոչ թե այն ժամանակ, այլ մի 8–9 ամիս առաջ։ Ես այն ժամանակ կարծում էի, որ այդ փաստաթուղթը ընդունելի չի մեզ համար, սակայն հետո հասկացա, որ այն կարող էր հանգիստ լինել բանակցությունների հիմք»,– հայտարարեց Սարգսյանը։