https://arm.sputniknews.ru/20251108/pashinjani-orvoq-e-sparazinutjuny-dardzel-metaghi-jardvon-sejran-ohanjan-95629925.html
Փաշինյանի օրոք է սպառազինությունը դարձել մետաղի ջարդոն. Սեյրան Օհանյան
Փաշինյանի օրոք է սպառազինությունը դարձել մետաղի ջարդոն. Սեյրան Օհանյան
Sputnik Արմենիա
ՊՆ նախկին նախարարը պնդում է, որ Փաշինյանը ստում է` ասելով, թե զինծառայողների աշխատավարձերը բարձր են։ 08.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-08T18:11+0400
2025-11-08T18:11+0400
2025-11-08T18:25+0400
սեյրան օհանյան
նիկոլ փաշինյան
սպառազինություն
սերժ սարգսյան
արցախ
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
հայաստան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82808231_0:0:1600:901_1920x0_80_0_0_1f22ba413fc57f3c0beabe07c4812a77.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանար ժամանակին ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ գնահատական տալ, և այդ գնահատականի արդյունքում պետությունը տեղափոխեր ռազմական ռելսերի վրա` 44-օրյա պատերազմում պարտություն չէր լինի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով ՀՀ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետը, անդրադառնալով նոյեմբերի 7–ին ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն մեղադրանքներին, թե 44–օրյա պատերազմի ժամանակ այլ մարտավարության դեպքում կարելի էր խուսափել պարտությունից, ասել էր, թե «նախկինների» թողած ՀՕՊ համակարգը մետալալոմ է եղել, դրա համար էլ 44–օրյա պատերազմի հենց առաջին օրը խափանվել է։Ըստ Սեյրան Օհանյանի` հենց Նիկոլ Փաշինյանի օրոք է Հայաստանի սպառազինությունը դարձել մետաղե ջարդոն` ոչ ճիշտ և ոչ արդյունավետ օգտագործման պատճառով։ Նա վստահ է` Նիկոլ Փաշինյանը փորձում է այսպիսի հայտարարություններով պարտության հիմնական մեղքը գցել «նախկինների» ու սպառազինության վրա։ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վստահեցնում է, որ զինված ուժերի զարգացման բոլոր փուլերում ՀՀ–ն սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագիր է ունեցել և այդ ծրագրի շրջանակներում առաջին անհրաժեշտության դեպքում և՛ գնումներ է կատարել և՛ ռազմատեխնիկական համագործակցություն է ստեղծել Ռուսաստանի ու մի քանի այլ երկրների հետ։Փաշինյանը խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային պատմության առանցքային փաստաթղթերՆա տեղեկացրեց, որ միայն Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Հայաստանը ձեռք է բերել ռազմական տեխնիկայով բեռնված 1500 ինքնաթիռ։ Հավելեց նաև, որ դա ամենևին չի նշանակում, թե ինչ–որ մեկը խանգարել է այդ տարիներին տեխնիկա ձեռք բերել տարբեր երկրներից, այդ թվում նաև Բելառուսից և Չինաստանից։Սեյրան Օհանյանը նաև քննադատում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, թե նա կարող է ՀՀ 3 նախագահներին ու 50 քաղաքացու ցույց տալ բանակի վերջին տարիների սպառազինությունը, տեխնիկայի ձեռքբերումներն ու կատարված ինժեներական աշխատանքները։Ինչ վերաբերում է զինծառայողների աշխատավարձերին` ապա Օհանյանը վստահեցրեց, որ Փաշինյանը ստում է, քանի որ, ըստ նրա, պայմանագրային ծառայողների զգալի մասը, որոնք որ առաջին գծում են, ստանում են չնչին աշխատավարձ։Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը 7 ժամ տևած «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ անդրադարձել էր մի շարք թեմաների, այդ թվում`44–օրյա պատերազմին, հայկական բանակի սպառազինությանը, Հայաստան– Ադրբեջան բանակցային գործընթացին, Բաքվում անազատության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ու մի շարք այլ թեմաների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82808231_41:0:1464:1067_1920x0_80_0_0_564e085ed7e516d982f63606cc3c404c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, նիկոլ փաշինյան, սպառազինություն, սերժ սարգսյան, արցախ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, հայաստան, հայ-ադրբեջանական
սեյրան օհանյան, նիկոլ փաշինյան, սպառազինություն, սերժ սարգսյան, արցախ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, հայաստան, հայ-ադրբեջանական
Փաշինյանի օրոք է սպառազինությունը դարձել մետաղի ջարդոն. Սեյրան Օհանյան
18:11 08.11.2025 (Թարմացված է: 18:25 08.11.2025) ՊՆ նախկին նախարարը պնդում է, որ Փաշինյանը ստում է` ասելով, թե զինծառայողների աշխատավարձերը բարձր են։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանար ժամանակին ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ գնահատական տալ, և այդ գնահատականի արդյունքում պետությունը տեղափոխեր ռազմական ռելսերի վրա` 44-օրյա պատերազմում պարտություն չէր լինի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով ՀՀ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետը, անդրադառնալով նոյեմբերի 7–ին ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն
մեղադրանքներին, թե 44–օրյա պատերազմի ժամանակ այլ մարտավարության դեպքում կարելի էր խուսափել պարտությունից,
ասել էր, թե «նախկինների» թողած ՀՕՊ համակարգը մետալալոմ է եղել, դրա համար էլ 44–օրյա պատերազմի հենց առաջին օրը խափանվել է։
Ըստ Սեյրան Օհանյանի` հենց Նիկոլ Փաշինյանի օրոք է Հայաստանի սպառազինությունը դարձել մետաղե ջարդոն` ոչ ճիշտ և ոչ արդյունավետ օգտագործման պատճառով։ Նա վստահ է` Նիկոլ Փաշինյանը փորձում է այսպիսի հայտարարություններով պարտության հիմնական մեղքը գցել «նախկինների» ու սպառազինության վրա։
«Իր խնդիրն է, իր պրոբլեմն է, իր ղեկավարության ժամանակ են միջոցները պատերազմի հենց առաջին փուլում խոցվել։ Իհարկե, ամբողջությամբ չեն խոցվել, բայց խոցվել են»,– ասաց Սեյրան Օհանյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վստահեցնում է, որ զինված ուժերի զարգացման բոլոր փուլերում ՀՀ–ն սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագիր է ունեցել և այդ ծրագրի շրջանակներում առաջին անհրաժեշտության դեպքում և՛ գնումներ է կատարել և՛ ռազմատեխնիկական համագործակցություն է ստեղծել Ռուսաստանի ու մի քանի այլ երկրների հետ։
Նա տեղեկացրեց, որ միայն Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Հայաստանը ձեռք է բերել ռազմական տեխնիկայով բեռնված 1500 ինքնաթիռ։ Հավելեց նաև, որ դա ամենևին չի նշանակում, թե ինչ–որ մեկը խանգարել է այդ տարիներին տեխնիկա ձեռք բերել տարբեր երկրներից, այդ թվում նաև Բելառուսից և Չինաստանից։
Սեյրան Օհանյանը նաև քննադատում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, թե նա կարող է ՀՀ 3 նախագահներին ու 50 քաղաքացու ցույց տալ բանակի վերջին տարիների սպառազինությունը, տեխնիկայի ձեռքբերումներն ու կատարված ինժեներական աշխատանքները։
«ՊՆ–ում կա տեղեկատվական պլան, ու իրանք գիտեն դրա մասին, դրա միջոցով կարելի է հանրությանը տեղեկացնել ինչ– որ բաներ` չխախտելով գաղտնիությունը, բայց հիմա իրենք, խախտելով այդ գաղտնիության սկզբունքները, ինչ– որ բաներ են ուզում անել, ցույց տալ` միայն իրենց արդարացնելու համար», - պարզաբանեց Օհանյանը։
Ինչ վերաբերում է զինծառայողների աշխատավարձերին` ապա Օհանյանը վստահեցրեց, որ Փաշինյանը ստում է, քանի որ, ըստ նրա, պայմանագրային ծառայողների զգալի մասը, որոնք որ առաջին գծում են, ստանում են չնչին աշխատավարձ։
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը 7 ժամ տևած «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ անդրադարձել էր մի շարք թեմաների, այդ թվում`
44–օրյա պատերազմին, հայկական բանակի
սպառազինությանը, Հայաստան– Ադրբեջան բանակցային գործընթացին,
Բաքվում անազատության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ու մի շարք
այլ թեմաների։