https://arm.sputniknews.ru/20251107/erb-khapanman-mijvocy-veracrin-vorvosheci-gnal-arterkir-datakhaznery-bvoghvoq-berecin-sargsjan-95613461.html
Երբ խափանման միջոցը վերացրին, որոշեցի գնալ արտերկիր, դատախազները բողոք բերեցին. Սարգսյան
Երբ խափանման միջոցը վերացրին, որոշեցի գնալ արտերկիր, դատախազները բողոք բերեցին. Սարգսյան
Sputnik Արմենիա
Փոդքասթի արտագնա թողարկումը ուղիղ եթերում հեռարձակվում է Սերժ Սարգսյանի աշխատասենյակից։ 07.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-07T22:51+0400
2025-11-07T22:51+0400
2025-11-07T23:06+0400
սերժ սարգսյան
դատարան
հակակոռուպցիոն կոմիտե
հակակոռուպցիոն դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/07/95612655_0:0:1280:721_1920x0_80_0_0_aaf4f488e6d40ed813a428acccef70e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Երբ դատարանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը` երկրից դուրս գալու արգելքը վերացրեց, նա որոշեց տոմսեր գնել և գնալ արտերկիր։ Այդ մասին Սարգսյանն ասաց այսօր «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերի ժամանակ։Ի դեպ, փոդքասթի արտագնա թողարկումը ուղիղ եթերում հեռարձակվում է Սերժ Սարգսյանի աշխատասենյակից։Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին Հակակոռուպցիոն դատարանում մերժվեցին տարբեր գործերով դատախազների բերած 2 միջնորդությունները՝ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկտամամբ բացակայելու արգելք կիրառելու վերաբերյալ։Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանին 2019 թվականի գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և նրա նկատմամբ կրկին կիրառել երկիրը լքելու արգելք։ ՀՀ երրորդ նախագահին առնչվող 4 գործերը քննվում են 2 վարույթում։ Այսպես կոչված «Դիզելի գործը» միացվել է այն գործին, որում շոշափվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները: Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու և Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերը միացվել են մեկ այլ վարույթում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/07/95612655_23:0:1138:836_1920x0_80_0_0_c3b2c7a211db724b97927114b70d6dc0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, դատարան, հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան
սերժ սարգսյան, դատարան, հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան
Երբ խափանման միջոցը վերացրին, որոշեցի գնալ արտերկիր, դատախազները բողոք բերեցին. Սարգսյան
22:51 07.11.2025 (Թարմացված է: 23:06 07.11.2025) Փոդքասթի արտագնա թողարկումը ուղիղ եթերում հեռարձակվում է Սերժ Սարգսյանի աշխատասենյակից։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Երբ դատարանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը` երկրից դուրս գալու արգելքը վերացրեց, նա որոշեց տոմսեր գնել և գնալ արտերկիր։ Այդ մասին Սարգսյանն ասաց այսօր «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերի ժամանակ։
«Տոմսեր գնեցի և նոյեմբերի 8–ին 8–9 օրով պետք է գնայի արտերկիր, ապա վերադառնայի։ Մինչդեռ հաջորդ օրը տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ` դատախազները բողոք բերեցին դատարաններ»,– հայտարարեց Սարգսյանը։
Ի դեպ, փոդքասթի արտագնա թողարկումը ուղիղ եթերում հեռարձակվում է Սերժ Սարգսյանի աշխատասենյակից։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին Հակակոռուպցիոն դատարանում մերժվեցին տարբեր գործերով դատախազների բերած 2 միջնորդությունները՝ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկտամամբ բացակայելու արգելք կիրառելու վերաբերյալ։
Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանին 2019 թվականի գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և նրա նկատմամբ կրկին կիրառել
երկիրը լքելու արգելք։
ՀՀ երրորդ նախագահին առնչվող 4 գործերը քննվում են 2 վարույթում։ Այսպես կոչված «Դիզելի գործը» միացվել է այն գործին, որում շոշափվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները: Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու և Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերը միացվել են մեկ այլ վարույթում։