https://arm.sputniknews.ru/20251106/serzh-sargsjanin-argelel-en-lqel-erkiry-armen-ashvotjan-95550035.html
Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան
Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան
Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյանի խոսքով` մեղադրանքի հիմքում Միքայել Բաղդասարովի ցուցմունքն է, որից նա հրաժարվել է կենդանության օրոք։ 06.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-06T16:33+0400
2025-11-06T16:33+0400
2025-11-06T18:18+0400
հայաստան
սերժ սարգսյան
արմեն աշոտյան
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94970048_0:84:1600:984_1920x0_80_0_0_10ce34206a8d009a306277ee9f5fbe40.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին 2019 թվականի գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և կրկին կիրառել երկիրը լքելու արգելք։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, որ իշխանությունը գնաց նման քայլի, քանի որ երեկ դատարանը 2 անգամ մերժեց Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը։Հանրային մեղադրողները նոյեմբերի 5-ին 2 միջնորդություն էին ներկայացրել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ, բացի գրավից, կիրառվի նաև երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը, սակայն դատավորները 2 միջնորդությունն էլ մերժեցին։Նա հիշեցրեց, որ այս գործը սկսվել է դեռևս 2019 թվականին, երբ նախաքննական մարմինը սխալ թարգմանությամբ որոշակի ցուցմունքներ էր կորզել Միքայել Բաղդասարովից։«Հետո, երբ առերեսում են արել Սերժ Սարգսյանի և լուսահոգի Միքայել Բաղդասարովի միջև, վերջինս հրաժարվել է այդ ցուցմունքներից՝ նշելով, որ դրանք արձանագրվել են սխալ կերպով, սխալ թարգմանությամբ. գիտեք` նա ռուսերեն էր խոսում»,– նշեց Աշոտյանը՝ ընդգծելով, որ այդ թեման այն ժամանակ փակվել էր, և դատարան ուղարկված գործի փաթեթում այդ դրվագը բացակայում է։Նա հավելեց, որ այժմ՝ վեց տարի անց, նույն դրվագով ներկայացվել է նոր մեղադրանք՝ սահմանափակելով Սերժ Սարգսյանի տեղաշարժման իրավունքը։«Եթե 2019-ից հայտնի դրվագը պարունակում էր քրեական հետապնդման հիմքեր, ինչո՞ւ այն չի ներառվել 2025 թվականի գործի մեջ։ Եթե հիմք կար, ուրեմն այն թաքցրել են, իսկ եթե հիմք չկար, ապա հիմա այն արհեստականորեն են հորինել»,– ընդգծեց Աշոտյանը։Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահին առնչվող 4 գործերը քննվում են 2 վարույթում։ Այսպես կոչված «Դիզելի գործը» միացվել է այն գործին, որում շոշափվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները: Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու և Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերը միացվել են մեկ այլ վարույթում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94970048_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7dc40137cab3a9a866c9f7c6e442c583.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, արմեն աշոտյան, հակակոռուպցիոն կոմիտե
հայաստան, սերժ սարգսյան, արմեն աշոտյան, հակակոռուպցիոն կոմիտե
Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան
16:33 06.11.2025 (Թարմացված է: 18:18 06.11.2025) Արմեն Աշոտյանի խոսքով` մեղադրանքի հիմքում Միքայել Բաղդասարովի ցուցմունքն է, որից նա հրաժարվել է կենդանության օրոք։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին 2019 թվականի գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և կրկին կիրառել երկիրը լքելու արգելք։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, որ իշխանությունը գնաց նման քայլի, քանի որ երեկ դատարանը 2 անգամ մերժեց Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը։
Հանրային մեղադրողները նոյեմբերի 5-ին 2 միջնորդություն էին ներկայացրել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ, բացի գրավից, կիրառվի նաև երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը, սակայն դատավորները
2 միջնորդությունն էլ մերժեցին։
«Կանխատեսում էինք, որ նիկոլական ռեպրեսիվ ապարատը այսօր ևս մի քայլ կձեռնարկի, ինչը և տեղի ունեցավ։ Այսօր ցերեկը նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկի գրասենյակ և ներկայացրել մի նոր զավեշտալի մեղադրանք` զուտ որպես պատրվակ, զուտ որպես առիթ, որպեսզի այդ հիմքով արդեն նախաքննության ընթացքում արգելեն նախագահի բացակայությունը, արգելեն նրան մեկնել Հայաստանից։ Այդպիսի մեղադրանքով Սերժ Սարգսյանը այսօր ցերեկվանից նորից գտնվում է այդ ապօրինի ակնհայտ քաղաքական սանկցիայի տակ»,– ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Նա հիշեցրեց, որ այս գործը սկսվել է դեռևս 2019 թվականին, երբ նախաքննական մարմինը սխալ թարգմանությամբ որոշակի ցուցմունքներ էր կորզել Միքայել Բաղդասարովից։
«Հետո, երբ առերեսում են արել Սերժ Սարգսյանի և լուսահոգի Միքայել Բաղդասարովի միջև, վերջինս հրաժարվել է այդ ցուցմունքներից՝ նշելով, որ դրանք արձանագրվել են սխալ կերպով, սխալ թարգմանությամբ. գիտեք` նա ռուսերեն էր խոսում»,– նշեց Աշոտյանը՝ ընդգծելով, որ այդ թեման այն ժամանակ փակվել էր, և դատարան ուղարկված գործի փաթեթում այդ դրվագը բացակայում է։
Նա հավելեց, որ այժմ՝ վեց տարի անց, նույն դրվագով ներկայացվել է նոր մեղադրանք՝ սահմանափակելով Սերժ Սարգսյանի տեղաշարժման իրավունքը։
«Եթե 2019-ից հայտնի դրվագը պարունակում էր քրեական հետապնդման հիմքեր, ինչո՞ւ այն չի ներառվել 2025 թվականի գործի մեջ։ Եթե հիմք կար, ուրեմն այն թաքցրել են, իսկ եթե հիմք չկար, ապա հիմա այն արհեստականորեն են հորինել»,– ընդգծեց Աշոտյանը։
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահին առնչվող 4 գործերը
քննվում են 2 վարույթում։ Այսպես կոչված
«Դիզելի գործը» միացվել է այն
գործին, որում շոշափվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները: Իսկ գործարար
Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու և
Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերը միացվել են մեկ այլ վարույթում։