https://arm.sputniknews.ru/20251107/ter-gargini-khapanman-mijvoci-het-kapvats-veraqnnichi-vorvoshumy-spasvum-e-ajsor-pastaban-95591170.html
Տեր Գարեգինի խափանման միջոցի հետ կապված Վերաքննիչի որոշումը սպասվում է այսօր. փաստաբան
Տեր Գարեգինի խափանման միջոցի հետ կապված Վերաքննիչի որոշումը սպասվում է այսօր. փաստաբան
Sputnik Արմենիա
Տեր Գարեգինը կալանավորվել է հոկտեմբերի 16-ին։ 07.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-07T15:36+0400
2025-11-07T15:36+0400
2025-11-07T15:38+0400
տեր գարեգին արսենյան
փաստաբան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94679673_0:0:771:435_1920x0_80_0_0_d15c72caab4594a6dfcae15e78d886b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանի խափանման միջոցի հետ կապված որոշումն այսօր կլինի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Պետրոս Պետրոսյանը։«Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարան հատուկ վերանայման բողոք էինք ներկայացրել։ Այսօր ակնկալվում է գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթի շրջանակներում դատարանի որոշման հրապարակում»,– ասաց նա։Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը կալանավորվեց 2 ամսով, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94679673_0:0:771:579_1920x0_80_0_0_19750a806611d391d412a40dffe191b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր գարեգին արսենյան, փաստաբան, դատ
տեր գարեգին արսենյան, փաստաբան, դատ
Տեր Գարեգինի խափանման միջոցի հետ կապված Վերաքննիչի որոշումը սպասվում է այսօր. փաստաբան
15:36 07.11.2025 (Թարմացված է: 15:38 07.11.2025) Տեր Գարեգինը կալանավորվել է հոկտեմբերի 16-ին։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանի խափանման միջոցի հետ կապված որոշումն այսօր կլինի։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Պետրոս Պետրոսյանը։
«Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարան հատուկ վերանայման բողոք էինք ներկայացրել։ Այսօր ակնկալվում է գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթի շրջանակներում դատարանի որոշման հրապարակում»,– ասաց նա։
Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները
խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ
3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա
Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ
Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։