00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կվերադարձվի՞ արդյոք Հովհաննավանքը Մայր աթոռին․ ՔԿ նախագահի պատասխանը

© Sputnik / Aram Nersesyan Հովհաննավանք
Հովհաննավանք - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2025
Բաժանորդագրվել
Պողոսյանը վստահեցրեց, որ ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու համար` հոգևորականներին ձերբակալելիս իրավունքների խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հովհաննավանքը զավթելու վերաբերյալ ներկայացված հաղորդումից հետո վարույթ չի նախաձեռնվել։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
Ինչպես հայտնել ենք, փաստաբան Արա Զոհրաբյանը հոկտեմբերի 23–ին իրավապահներին 3 հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Դրանցից մեկը, ըստ Զոհրաբյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի (Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան) կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության մասին է։ Փաստաբանը նշել էր, որ վարչապետ Փաշինյանը և Ստեփան Ասատրյանը փորձում են խոչընդոտել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված քահանայի կողմից 2025թ. հոկտեմբերի 26-ին կատարվելիք պատարագը։
«Որքան տեղյակ եմ, հանցագործության մասին հաղորդում ենք ստացել, բայց ոչ թե Մայր աթոռից, այլ փաստաբաններից։ Էդ հաղորդմանը սահմանված կարգով ընթացք է տրվել։ Այս պահի դրությամբ, որքան տեղյակ եմ, վարույթ չի նախաձեռնվել»,- նշեց ՔԿ նախագահը։
Վարույթ չի նախաձեռնվել, «պատարագն» էլ կայացել է իշխանությունների հովանու ներքո

Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ - խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» մատուցեց։ Թեպետ Մայր աթոռը մինչ այդ բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։ Ավելին` նոյեմբերի 2-ին ևս Ստեփան Աստարյանը «պատարագ» մատուցեց։ Ներկա էր նաև Փաշինյանը

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք որևէ գործընթաց նախաձեռնվե՞լ է Քննչական կոմիտեում հոկտեմբերի 15-ին 15 հոգևորականների ձերբակալություններից հետո, երբ փաստաբաններն ու հոգևորականները նշել են քննիչների կողմից իրենց նկատմամբ թույլ տրված իրավունքների խախտումների վերաբերյալ։
ՔԿ նախագահը հայտնեց, որ իր հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել, այդ թվում՝ այն տեղեկությունների մասով, թե փաստաբաններին խոչընդոտել են տևական ժամանակ հանդիպել իրենց վստահորդների հետ։
«Քանի որ մամուլում հրապարակումներ եղան, թե ենթադրաբար ինչ-որ իրավունքներ են սահմանափակվել, իմ հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Եթե պարզվի` որևէ քննիչ կարգապահական խախտում է թույլ տվել, համոզված եղեք՝ կենթարկվի կարգապահական պատասխանատվության»,- ասաց ՔԿ նախագահը։
Լրագրողը հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք որևէ հրահանգ` միտումնավոր կերպով նսեմացնել հոգևորականին, այդ թվում՝ նրան կոչել ավազանի անունով և այլն։ ՔԿ նախագահի խոսքով՝ քննիչը կենսագրական տվյալներում օրենքով պետք է նշի նրա անձնագրային տվյալները. չի կարող այլ անվամբ դիմել տվյալ անձին։ Վստահեցրեց, որ որևէ հրահանգ չկա հոգևորականների հանդեպ վատ վերաբերմունք դրսևորելու. քննիչն առաջնորդվում է բացառապես օրենքով։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Ստեփան Ասատրյանը Փաշինյանի «հոգևոր օգտատերն է»․ փաստաբանը՝ Հովհաննավանքի իրավիճակի մասին
Լրահոս
0