00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գեղամ Մանուկյան
Թող կարդան, թե ինչ անիմաստ գնումների են կատարել` իր քաղաքական որոշմամբ. Գեղամ Մանուկյան
09:05
3 ր
Տիգրան Աբրահամյան
Արտահոսքերն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան
09:09
5 ր
Ալեն Ղևոնդյան
Սահմանագծումը, այդ թվում` անկլավների մասով լինելու է հօգուտ Ադրբեջանի. Ալեն Ղևոնդյան
09:15
7 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցու պաշտպանության համար հանցագործության մասին 3 հաղորդում է ներկայացվել. փաստաբան

© SputnikԱրա Զոհրաբյան
Արա Զոհրաբյան - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2025
Բաժանորդագրվել
Արա Զոհրաբյանի խոսքով` կառավարության որոշման համաձայն պետք է Աշտարակի Հովհաննավանքի այն տարածքներից, որոնք նախատեսված են բացառապես եկեղեցու սպասավորների համար `ատյան, խորան, ավանդատներ և այլն, վտարել Ստեփան Ասատրյանին:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Արա Զոհրաբյանն իրավապահներին հանցագործության մասին 3 հաղորդում է ներկայացրել։ Ֆեյսբուքյան էջում փաստաբանը պարզաբանել է, որ նպատակն է եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանությունը։
«Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու հետ: Հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները մոնտաժված և փոփոխված լինեն: Բայց ինքնին գաղտնիության խախտման փաստը խնդրահարույց է: ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածը հանցագործություն է համարում մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտելը»,– գրել է նա։
Երկրորդ հաղորդումը, ըստ Զոհրաբյանի, Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության մասին է։ Ըստ փաստաբանի` վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ստեփան Ասատրյանը փորձում են խոչընդոտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված քահանայի կողմից 2025թ. հոկտեմբերի 26-ին կատարվելիք պատարագը։
«Իրենց գործողություններով Ստեփան Ասատրյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով արգելված արարքի (կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը) նախապատրաստություն, որը համարվում է չավարտված հանցագործություն: ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական պատասխանատվության հիմքն ինչպես ավարտված, այնպես էլ չավարտված հանցանք կատարելն է»,– մանրամասնել է Արա Զոհրաբյանը։
Արա Զոհրաբյանի խոսքով` ՆԳՆ ոստիկանությանը ներկայացվել է դիմում ներխուժումը կանխելու վերաբերյալ: Նա նշել է, որ թիվս այլ պահանջների, ՀՀ կառավարության որոշման համաձայն` պահանջում է Աշտարակի Հովհաննավանքի այն տարածքներից, որոնք նախատեսված են բացառապես եկեղեցու սպասավորների համար `ատյան, խորան, ավանդատներ և այլն, վտարել Ստեփան Ասատրյանին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23-ին լարված իրավիճակ էր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքում. կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը փորձում էր պսակադրության կարգ անցկացնել։
Հավելենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Լրահոս
0