https://arm.sputniknews.ru/20251103/yntrutjunneric-araj-ishkhanutjuny-bvolvor-metvodnerin-dimelu-e-ghazinjany-sakagni-masin-95392406.html
Ընտրություններից առաջ իշխանությունը բոլոր մեթոդներին դիմելու է. Ղազինյանը` սակագնի մասին
Ընտրություններից առաջ իշխանությունը բոլոր մեթոդներին դիմելու է. Ղազինյանը` սակագնի մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԾԿՀ–ն մերժել է հոսանքի գինն իջեցնելու ՀԷՑ–ի առաջարկը, որը ներկայացվել էր դեռ հունիսի 6-ին։ 03.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-03T13:41+0400
2025-11-03T13:41+0400
2025-11-03T13:51+0400
դավիթ ղազինյան
սակագին
էլեկտրաէներգիա
լույս
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
նարեկ կարապետյան
ռոմանոս պետրոսյան
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95227194_0:25:1500:869_1920x0_80_0_0_3e4e6220e6cd1fede671ae67051c232f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Ընտրություններից առաջ իշխանությունները բոլոր մեթոդներին դիմելու են էլեկտրաէներգիայի սակագինը թեկուզ կարճաժամկետ հեռանկարում իջեցնելու համար։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։Նշենք, որ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 29-ին «Ֆեյսբուքում» գրառում էր արել` նշելով, որ մինչև ՀԷՑ–ի շուրջ սկսված աղմուկը ՀԾԿՀ–ն մերժել է հոսանքի գինն իջեցնելու իրենց առաջարկը։ Նա նշել էր, որ հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), հոսանքի գինն իջեցնելու առաջարկով ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահին, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։Հիշեցնենք, որ ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի կողմից դիմում մերժումից հետո հայտարարություն էր տարածել` ասելով, թե ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։«Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ-ին հոսանքի սակագինը իջեցնելու դիմում է ներկայացվել. փաստաբան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95227194_134:0:1467:1000_1920x0_80_0_0_d9fc43e7c8d0d8b140bfa582f903396c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ ղազինյան, սակագին, էլեկտրաէներգիա, լույս, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նարեկ կարապետյան, ռոմանոս պետրոսյան, սամվել կարապետյան
դավիթ ղազինյան, սակագին, էլեկտրաէներգիա, լույս, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նարեկ կարապետյան, ռոմանոս պետրոսյան, սամվել կարապետյան
Ընտրություններից առաջ իշխանությունը բոլոր մեթոդներին դիմելու է. Ղազինյանը` սակագնի մասին
13:41 03.11.2025 (Թարմացված է: 13:51 03.11.2025) Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԾԿՀ–ն մերժել է հոսանքի գինն իջեցնելու ՀԷՑ–ի առաջարկը, որը ներկայացվել էր դեռ հունիսի 6-ին։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Ընտրություններից առաջ իշխանությունները բոլոր մեթոդներին դիմելու են էլեկտրաէներգիայի սակագինը թեկուզ կարճաժամկետ հեռանկարում իջեցնելու համար։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Համոզված եմ, որ ընտրություններից առաջ բոլոր մեթոդներին դիմելու են (որ, իհարկե, կարող է կարճաժամկետ լինի իրենց համար), որ բերեն, որտեղից ուզում է լինի՝ գազից, ստեղից, էնտեղից, որտեղից գումար ավելացած լինի՝ սակագինը իջեցնեն, ասեն՝ տեսա՞ք` մեր կառավարիչը եկավ, սակագինն իջավ. ընտրեք մեզ»,- ասաց Ղազինյանը։
Նշենք, որ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 29-ին «Ֆեյսբուքում» գրառում էր արել` նշելով, որ մինչև ՀԷՑ–ի շուրջ սկսված աղմուկը ՀԾԿՀ–ն մերժել է հոսանքի գինն իջեցնելու իրենց առաջարկը։ Նա նշել էր, որ հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), հոսանքի գինն իջեցնելու առաջարկով ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահին, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի կողմից դիմում մերժումից հետո
հայտարարություն էր տարածել` ասելով, թե ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։