https://arm.sputniknews.ru/20251031/bnakchutjan-elektraenergiaji-sakaginy-3-dramvov-ijecnelu-arajark-erbeve-chi-eghel-htskh-95317492.html
Բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ երբևէ չի եղել. ՀԾԿՀ
Բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ երբևէ չի եղել. ՀԾԿՀ
Sputnik Արմենիա
Ըստ հանձնաժողովի` սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը չի կարող իրականացվել միայն լրացուցիչ ձևավորված 6 մլրդ դրամ օգուտով, կան բազմաթիվ այլ... 31.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-31T17:10+0400
2025-10-31T17:10+0400
2025-10-31T18:15+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
էլեկտրաէներգիա
սպառող
մեսրոպ մեսրոպյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/17/91598737_0:0:1600:900_1920x0_80_0_0_934748d27ef38bff7a61fe654a86b132.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով երբևէ չի ներկայացվել բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը։Այսօր` ավելի վաղ, «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը սոցցանցում ներկայացրել էր, թե ինչպես կարող է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար իջնել 3 դրամով` շնորհիվ ՀԷՑ–ում ավելացած 6 մլրդ դրամ գումարի։Ընդգծվում է, որ նախորդ տարիներին ՀԷՑ-ի կողմից պարբերաբար ՀԾԿՀ են ներկայացվել առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում սպառողների էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանային։ Մասնավորապես, 2024 թվականի սեպտեմբերին ՀԷՑ-ն առաջարկել էր մաքուր շահույթի նորման ավելացնել 2%-ով, որը չի ընդունվել ՀԾԿՀ-ի կողմից։ Եթե առաջարկն ընդունվեր, ապա բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը կավելանար շուրջ 1.5 դրամով, իսկ միայն բնակչության սակագնի փոփոխության դեպքում՝ շուրջ 3 դրամով։«Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ-ին հոսանքի սակագինը իջեցնելու դիմում է ներկայացվել. փաստաբանԻնչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի նշած՝ այս պահին 6 մլրդ դրամի լրացուցիչ օգուտին, ըստ ՀԾԿՀ–ի, դա որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետության հետ։Շեշտվում է` եթե ՀԷՑ-ը ունենար սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու ցանկություն, ապա ցանկացած պահի կարող էր առանց ՀԾԿՀ-ին դիմելու իջեցնել սպառողների գները՝ իր շահույթի հաշվին։Հիշեցնենք, որ ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի կողմից դիմում մերժումից հետո հայտարարություն էր տարածել` ասելով, թե ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/17/91598737_168:0:1368:900_1920x0_80_0_0_158073fcd52f01652a377c6d1a2e90e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), էլեկտրաէներգիա, սպառող, մեսրոպ մեսրոպյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), էլեկտրաէներգիա, սպառող, մեսրոպ մեսրոպյան
Բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ երբևէ չի եղել. ՀԾԿՀ
17:10 31.10.2025 (Թարմացված է: 18:15 31.10.2025) Ըստ հանձնաժողովի` սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը չի կարող իրականացվել միայն լրացուցիչ ձևավորված 6 մլրդ դրամ օգուտով, կան բազմաթիվ այլ դրական և բացասական գործոններ։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով երբևէ չի ներկայացվել բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ։ Այս մասին հայտնում է
ՀԾԿՀ մամուլի ծառայությունը։
Այսօր` ավելի վաղ, «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը սոցցանցում ներկայացրել էր, թե ինչպես կարող է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար իջնել 3 դրամով` շնորհիվ ՀԷՑ–ում ավելացած 6 մլրդ դրամ գումարի։
«Նարեկ Կարապետյանի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հայտարությունն այն մասին, թե իբր բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 3 դրամով իջեցվել, չի համապատասխանում իրականությանը»,–նշել են ՀԿԾՀ–ից։
Ընդգծվում է, որ նախորդ տարիներին ՀԷՑ-ի կողմից պարբերաբար ՀԾԿՀ են ներկայացվել առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում սպառողների էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանային։ Մասնավորապես, 2024 թվականի սեպտեմբերին ՀԷՑ-ն առաջարկել էր մաքուր շահույթի նորման ավելացնել 2%-ով, որը չի ընդունվել ՀԾԿՀ-ի կողմից։ Եթե առաջարկն ընդունվեր, ապա բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը կավելանար շուրջ 1.5 դրամով, իսկ միայն բնակչության սակագնի փոփոխության դեպքում՝ շուրջ 3 դրամով։
Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի նշած՝ այս պահին 6 մլրդ դրամի լրացուցիչ օգուտին, ըստ ՀԾԿՀ–ի, դա որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետության հետ։
«Սպառողների էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը չի կարող իրականացվել միայն Նարեկ Կարապետյանի նշած լրացուցիչ ձևավորված 6 մլրդ դրամ օգուտով. կան բազմաթիվ այլ դրական և բացասական գործոններ։ Այս գործոնների գնահատման համար ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս տարի սեպտեմբերի 15-ից ՀԾԿՀ-ն արդեն իսկ սկսել է ամբողջ համակարգի սակագների վերանայման գործընթաց, որի արդյունքներով տարեվերջին պարզ կլինի` սպառողի սակագնի փոփոխություն տեղի կունենա, թե ոչ»,–նշել են հանձնաժողովից։
Շեշտվում է` եթե ՀԷՑ-ը ունենար սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու ցանկություն, ապա ցանկացած պահի կարող էր առանց ՀԾԿՀ-ին դիմելու իջեցնել սպառողների գները՝ իր շահույթի հաշվին։
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի կողմից դիմում մերժումից հետո
հայտարարություն էր տարածել` ասելով, թե ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։