https://arm.sputniknews.ru/20251026/khachi-tvony-kvoch-e-nvorvovi-gtnelu-mer-andznakan-khachy-chtrvelu-charin-ter-esaji-95098950.html
Խաչի տոնը կոչ է՝ նորովի գտնելու մեր անձնական խաչը, չտրվելու չարին. տեր Եսայի
Խաչի տոնը կոչ է՝ նորովի գտնելու մեր անձնական խաչը, չտրվելու չարին. տեր Եսայի
Sputnik Արմենիա
Տեր Եսային չցանկացավ մեկնաբանել կիրակի օրով Արագածոտնի թեմի բազմաթիվ հոգևորականներին ՀՀ քննչական կողմիտե կանչելու իշխանական գործելաոճը, միայն ընդգծեց, որ... 26.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-26T11:10+0400
2025-10-26T11:10+0400
2025-10-26T12:43+0400
տեր եսայի քահանա արթենյան
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայ առաքելական եկեղեցի
հովհաննավանք
կարգալույծ
քահանա
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95099114_28:0:1280:704_1920x0_80_0_0_bde9ac6129573678991542e4a6c7e389.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Գյուտ խաչի (խաչի գտնվելու) տոնը, որը կոչ է՝ նորովի գտնելու մեր անձնական խաչը, չտրվելու անտարբերությանը, չլցվելու չարությամբ ու մեղքով։ Այս մասին Մար աթոռ սուրբ Էջմիածնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթեոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։Նշենք, որ տոնի հիմքում պատմական այն իրողությունն է, որ հրեաները Քրիստոսի խաչափայտը Տիրոջ համբարձումից հետո թաքցնելու համար առաջին անգամ դնում են Քրիստոսի թափուր գերեզմանի մեջ և այդկերպ փորձում խաչափայտի գոյությունը մոռացության տալ։ 2-րդ անգամ Քրիստոսի խաչափայտը թաքցնում են Գողգոթայի կողքին՝ աղբակույտի տակ։ 3-րդ անգամ խաչափայտն ուղարկում են Պարսկաստան, բայց քրիստոնյաները Պարսկաստանում գերությունից խաչափայտը վերադարձնում են Երուսաղեմ։Նա հիշեցրեց, որ այսօր Մայր տաճարում քահանայական ձեռնադրություններ են տեղի ունենալու, 6 սարկավագներ պիտի կոչվեն քահանայության։ Քրիստոսի Խաչափայտի մասունքը տոնի առիթով պետք է դուրս բերվի Մայր տաճարից՝ հավատացյալների երկրպագության համար։Տեր Եսային չցանկացավ մեկնաբանել կիրակի օրով Արագածոտնի թեմի բազմաթիվ հոգևորականներին ՀՀ քննչական կողմիտե կանչելու` իշխանական գործելաոճը։Հարցին, թե արդյոք իշխանությունները գործուն քայլերի են անցել եկեղեցու դեմ, քահանան ուղղակի շեշտեց, որ այդ քայլերն ինքնին խոսուն են և վկայում են այդ մասին։Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետԳարեգին Արսենյանը։Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Խաչի տոնը կոչ է՝ նորովի գտնելու մեր անձնական խաչը, չտրվելու չարին. տեր Եսայի
Sputnik Արմենիա
Խաչի տոնը կոչ է՝ նորովի գտնելու մեր անձնական խաչը, չտրվելու չարին. տեր Եսայի
2025-10-26T11:10+0400
true
PT2M07S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95099114_218:0:1157:704_1920x0_80_0_0_3273325686bb5e52514b8bf4d52ae715.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր եսայի քահանա արթենյան, видео, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, հովհաննավանք, կարգալույծ, քահանա, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
տեր եսայի քահանա արթենյան, видео, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, հովհաննավանք, կարգալույծ, քահանա, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Խաչի տոնը կոչ է՝ նորովի գտնելու մեր անձնական խաչը, չտրվելու չարին. տեր Եսայի
11:10 26.10.2025 (Թարմացված է: 12:43 26.10.2025) Տեր Եսային չցանկացավ մեկնաբանել կիրակի օրով Արագածոտնի թեմի բազմաթիվ հոգևորականներին ՀՀ քննչական կողմիտե կանչելու իշխանական գործելաոճը, միայն ընդգծեց, որ իշխանությունների քայլերը վկայում են եկեղեցու դեմ գործուն քայլերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Գյուտ խաչի (խաչի գտնվելու) տոնը, որը կոչ է՝ նորովի գտնելու մեր անձնական խաչը, չտրվելու անտարբերությանը, չլցվելու չարությամբ ու մեղքով։ Այս մասին Մար աթոռ սուրբ Էջմիածնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթեոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք, որ տոնի հիմքում պատմական այն իրողությունն է, որ հրեաները Քրիստոսի խաչափայտը Տիրոջ համբարձումից հետո թաքցնելու համար առաջին անգամ դնում են Քրիստոսի թափուր գերեզմանի մեջ և այդկերպ փորձում խաչափայտի գոյությունը մոռացության տալ։ 2-րդ անգամ Քրիստոսի խաչափայտը թաքցնում են Գողգոթայի կողքին՝ աղբակույտի տակ։ 3-րդ անգամ խաչափայտն ուղարկում են Պարսկաստան, բայց քրիստոնյաները Պարսկաստանում գերությունից խաչափայտը վերադարձնում են Երուսաղեմ։
«3 անգամ պատմության ընթացքում Քրիստոսի խաչափայտը կորցրել ենք։ Առաջին անգամ խաչափայտը փորձել են անտարբերության մատնել, 2-րդ դեպքում՝ աղբակույտի տակ թաղել, 3-րդ դեպքում՝ խաչափայտին վերաբերվել են անարգանքով և չարությամբ։ Անտարբերությունը, մեր մեղքերը, մեր չարությունը հիմնական այն պայմաններն են, երբ մենք այսօր էլ մեր խաչը կորցնում ենք։ Այսօրվա խորհուրդը կարևոր է հենց այս տեսանկյունից, որ ավելի ուշադիր, ավելի զգոն, քրիստոնեական արժեքներով ապրելով մենք կարողանանք միշտ մեր խաչը պահել մեր սրտում, մեր հոգում և մեր մտքում, ոչ միայն մեր պարանոցին»,–ասաց տեր Եսային։
Նա հիշեցրեց, որ այսօր Մայր տաճարում քահանայական ձեռնադրություններ են տեղի ունենալու, 6 սարկավագներ պիտի կոչվեն քահանայության։ Քրիստոսի Խաչափայտի մասունքը տոնի առիթով պետք է դուրս բերվի Մայր տաճարից՝ հավատացյալների երկրպագության համար։
Տեր Եսային չցանկացավ մեկնաբանել կիրակի օրով Արագածոտնի թեմի բազմաթիվ հոգևորականներին ՀՀ քննչական կողմիտե կանչելու` իշխանական գործելաոճը։
Հարցին, թե արդյոք իշխանությունները գործուն քայլերի են անցել եկեղեցու դեմ, քահանան ուղղակի շեշտեց, որ այդ քայլերն ինքնին խոսուն են և վկայում են այդ մասին։
Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց
կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ
Գարեգին Արսենյանը։
Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ
կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով
«պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին
իր մասնակցության մասին հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը: