https://arm.sputniknews.ru/20251026/hvovhannavanqum-ktrvi-ejmiatsni-azatagrman-gvortsnakan-puli-meknarky-pashinjan-95091537.html
Հովհաննավանքում կտրվի Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը. Փաշինյան
Հովհաննավանքում կտրվի Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Այս պահին Օհանավանում պատրաստվում են դիմավորել Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին: 26.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-26T10:02+0400
2025-10-26T10:02+0400
2025-10-26T10:08+0400
նիկոլ փաշինյան
կարգալույծ
պատարագ
հովհաննավանք
տեր արամ քահանա ասատրյան
օհանավան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95088384_0:0:1601:901_1920x0_80_0_0_7e5a4118a06eac10e8c8b1907971cd16.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով հայտարարել է, որ այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է սրբության սրբոցի` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը։«Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի ավազանի անունն է–խմբ.) իր արդեն հայտնի խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։ Նրանք ամենևին մեր տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը և վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա, քրեական ենթամշակույթի։ Մեր սրբության սրբոցի` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել»,–հայտարարել է Փաշինյանը։Նա ընդգծել է, որ այսօր յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը` ներառյալ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու քահանաները։ Փաշինյանն իր խոսքը եզրափակեց սաղմոսով։Նշենք, որ այս պահին Օհանավանում պատրաստվում են դիմավորել Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին, որոնք Հովհաննավանք են գալու` կարգալույծ արված քահանայի մատուցած «պատարագին» մանակցելու։Ոստիկանական ուժերն այս պահին «մաքրում են» գյուղի ճանապարհները մեքենաներից, տեղում են բազմաթիվ լրագրողական խմբեր ու քաղաքացիներ։Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) իր հերթին պատրաստվում է «պատարագի»։ Հովհաննավանքում արդեն քաղաքացիներ են հավաքվել։ Պարբերաբար նոր ոստիկանական ուժեր են ժամանում, տարածքում հսկողությունը ժամը 11-ին մատուցվելիք պարարագին ընդառաջ ուժեղացվում է։Ոստիկանության պարեկային ծառայության պետ, փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը լրագրողներին հայտնեց, որ տարածքում պարզապես ծառայություն են իրականացնում։ Նա հրաժարվեց մանրամասնել, թե քանի ստորաբաժանում է ժամանել Հովհաննավանքի տարածք։Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետԳարեգին Արսենյանը։Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը:
օհանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան
2025-10-26T10:02+0400
true
PT2M22S
Իրավիճակն այս պահին Օհանավանում
Sputnik Արմենիա
Իրավիճակն այս պահին Օհանավանում
2025-10-26T10:02+0400
true
PT0M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95088384_0:0:1467:1100_1920x0_80_0_0_230beccea75aca66b9ad7f10f366037e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, կարգալույծ, видео, պատարագ, հովհաննավանք, տեր արամ քահանա ասատրյան, օհանավան, հայ առաքելական եկեղեցի
նիկոլ փաշինյան, կարգալույծ, видео, պատարագ, հովհաննավանք, տեր արամ քահանա ասատրյան, օհանավան, հայ առաքելական եկեղեցի
Հովհաննավանքում կտրվի Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը. Փաշինյան
10:02 26.10.2025 (Թարմացված է: 10:08 26.10.2025) Այս պահին Օհանավանում պատրաստվում են դիմավորել Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով հայտարարել է, որ այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է սրբության սրբոցի` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը։
«Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի ավազանի անունն է–խմբ.) իր արդեն հայտնի խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։ Նրանք ամենևին մեր տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը և վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա, քրեական ենթամշակույթի։ Մեր սրբության սրբոցի` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել»,–հայտարարել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ այսօր յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը` ներառյալ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու քահանաները։ Փաշինյանն իր խոսքը եզրափակեց սաղմոսով։
«Երանելի է այն մարդը, որն ամբարիշների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր–ցերեկ խորհում է նրա պատվիրանների մասին։ Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որ իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի, և ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի նրան։ Այսպես չեն ամբարիշտները, այլ նման են հողմափոշու, որ հոսում են երկրի երեսին, ուստի ամբարիշները չեն դիմանա դատաստանին, ոչ էլ մեղավորները կլինեն արդարների հավաքի մեջ, քանզի Տերը գիտի արդարների ճանապարհները, իսկ ամբարիշների ճանապարհները կորստյան են տանում»,–ընթերցեց վարչապետը։
Նշենք, որ այս պահին Օհանավանում պատրաստվում են դիմավորել Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին, որոնք Հովհաննավանք են գալու` կարգալույծ արված քահանայի մատուցած «պատարագին» մանակցելու։
Ոստիկանական ուժերն այս պահին «մաքրում են» գյուղի ճանապարհները մեքենաներից, տեղում են բազմաթիվ լրագրողական խմբեր ու քաղաքացիներ։
Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) իր հերթին պատրաստվում է «պատարագի»։ Հովհաննավանքում արդեն քաղաքացիներ են հավաքվել։
Պարբերաբար նոր ոստիկանական ուժեր են ժամանում, տարածքում հսկողությունը ժամը 11-ին մատուցվելիք պարարագին ընդառաջ ուժեղացվում է։
Ոստիկանության պարեկային ծառայության պետ, փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը լրագրողներին հայտնեց, որ տարածքում պարզապես ծառայություն են իրականացնում։ Նա հրաժարվեց մանրամասնել, թե քանի ստորաբաժանում է ժամանել Հովհաննավանքի տարածք։
Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց
կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ
Գարեգին Արսենյանը։
Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ
կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով
«պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին
իր մասնակցության մասին հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը: