00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արսեն Թավադյան
Հուլիսին փոխված օրենքով ՀԾԿՀ–ն իրավունք ունի դադարեցնելու ՀԷՑ–ի լիցենզիան. Արսեն Թավադյան
09:06
11 ր
Լևոն Օհանյան
«Հետադարձ հիփոթեքը» հակասության մեջ է մտնում սեփականության տնօրինման իրավունքի հետ. Լևոն Օհանյան
09:18
12 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ռուբեն Մելիքյան
Մարդկանց «շան տղերք» անվանելը խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է. Ռուբեն Մելիքյան
13:07
1 ր
Ալեն Սիմոնյան
Սկսում են քննարկել որևէ մեկի սեռական կյանքը. Ալեն Սիմոնյանը` Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին
13:08
1 ր
Կարեն Մրզոյան
Հայաստանը Թուրքիայի համար վտանգ ներկայացնող երկրների եռյակում է. Կարեն Միրզոյան
13:09
1 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
ՀԾԿՀ նիստ
ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու օրակարգով ՀԾԿՀ նիստը սկսվել է սկանդալով
18:11
3 ր
Ռոմանոս Պետրոսյան
«Ես տիրապետում եմ իրավիճակին»․ Ռոմանոս Պետրոսյան
18:14
2 ր
Արմինե Ֆանյան
Քննչական կոմիտեում երկու հոգևորականի են հարցաքննել վկայի կարգավիճակով. Արմինե Ֆանյան
18:16
2 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Կարեն Միրզոյան
Բանակցային փաստաթղթերը կորսված հնարավորությունների փաստաթղթեր են. Կարեն Միրզոյան
09:05
15 ր
Արմեն Բադալյան
Թևերը ոլորելով տանում են մարդասպաններին, ահաբեկիչներին, ոչ թե պոդկաստ վարողներին. Բադալյան
09:21
7 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:01
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Նիկոլ Փաշինյան
Հստակ, աներկբա, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող պատասխան եմ ուզում տալ. Փաշինյանը` TRIP-ի մասին
17:05
3 ր
Մարինե Ֆարմանյան
Իրավական ահաբեկման ենթարկելու նպատակ է հետապնդում այս ամենը. Մարինե Ֆարմանյան
17:15
4 ր
Դավիթ Ղազինյան
Իրենց օրոք կոծկվել է շատ լուրջ հավելագրման դեպք. Դավիթ Ղազինյան
17:20
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԶԼՄ-ները նամակ են հղել դեսպաններին` կոչ անելով կասեցնել Փաշինյանի հակաեկեղեցական արշավը

© SputnikՆիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ–ն. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ–ն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2025
Բաժանորդագրվել
ԶԼՄ-ները մտահոգված են, որ հոկտեմբերի 26-ին եկեղեցու կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի հրավիրած «պատարագն» իշխանությունը կարող է օգտագործել ՀԱԵ-ի դեմ զանգվածային ակցիա իրականացնելու, ատելության և թշնամանքի նոր ալիք գեներացնելու նպատակով:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանություններն ատելության խոսքի, զրպարտիչ նյութերի միջոցով պառակտում են մեր եկեղեցին, հալածանքների, հետապնդումների են ենթարկում հոգևորականներին՝ ոտնահարելով ոչ միայն նրանց, այլև Հայ առաքելական եկեղեցու հետևորդների արժանապատվությունը, վիրավորելով և հարվածներ հասցնելով կրոնի, խղճի, խոսքի ազատությանը: Այս մասին նշված է հայաստանյան 2 տասնյակից ավելի ԶԼՄ-ների խմբագիրների և լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ՝ ուղղված ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին և միջազգային կազմակերպություններին։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայ առաքելական եկեղեցին անջատ է պետությունից, և որևէ պաշտոնյա, եկեղեցու գործերին ուղղակի և բացահայտ միջամտելով, գերազանցում է իր լիազորությունները, կոպտորեն խախտում ՀՀ Սահմանադրությունը, օրենքները:
ԶԼՄ–ները շեշտում են, որ այս հակաեկեղեցական քարոզչությամբ իշխանությունը պառակտում է քաղհասարակությանը, լրջագույն սպառնալիք դառնում ներհանրային համերաշխության համար։ Ընդգծում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր «հակաօրինական, հակաեկեղեցական գործողությունները ներկայացնում է «որպես եկեղեցու հավատավոր հետևորդ» գործելու քարոզչական կեղծ հիմնավորմամբ, ինչը պետության ղեկավարի կողմից սեփական լիազորությունների վերազանցումը քողարկելու ծխածածկույթ է»:
ԶԼՄ-ների խմբագիրներն ու լրագրողական կազմակերպությունները մտահոգություն ունեն, որ առաջիկա օրերին հակաեկեղեցական այս արշավը կարող է խիստ վտանգավոր դրսևորում ստանալ:

«ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը (նախկինում` տեր Արամ քահանա Ասատրյան) հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ Փաշինյանն ամենակոշտ և գռեհիկ բառապաշարով հայտարարել է «վեհարանն ազատագրելու» իր մտադրության մասին: Կան հիմնավոր կասկածներ, որ հոկտեմբերի 26-ին ՀԱԵ-ի կողմից կարգալույծ հռչակված Ս. Ասատրյանի հրավիրած ինքնահռչակ հավաքն իշխանությունը կարող է օգտագործել ՀԱԵ-ի դեմ զանգվածային ակցիա իրականացնելու, ատելության և թշնամանքի նոր ալիք գեներացնելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։

Լրատվամիջոցների ղեկավարները կարծում են, որ այս սադրանքը կարող է հանգեցնել ներհանրային բախման` հաշվի առնելով, որ հարյուր հազարավոր հավատավորներ էլ կարող են հանդես գալ ի պաշտպանություն եկեղեցու: Քանի որ գործող իշխանությունն ամբողջությամբ վերահսկում է իրավապահ և ուժային կառույցները, կարող է դիմել արկածախնդիր քայլերի՝ դրանից բխող անդառնալի հետևանքներով: Մտահոգություն կա, որ այս ամենը կարող է հանգեցնել ընդհուպ քաղաքացիական աղետալի բախումների:
Հաշվի առնելով այն, որ հակաեկեղեցական քայլերում իշխանությունները ոտնահարում են ինչպես ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, այնպես էլ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության բազմաթիվ կոնվենցիաներ ու իրավական նորմեր՝ լրատվամիջոցների խմբագիրներն ու լրագրողական կազմակերպությունները դիմում են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ կոչ անելով թույլ չտալ հանրային բախման իրական սպառնալիք ներկայացնող այդ միջոցառումը (նկատի ունեն կիրակնօրյա «պատարագը» Հովհաննավանքում– խմբ․), հորդորել ՀՀ իշխանություններին հրաժարվել ներհասարակական պառակտման ներկայիս գործելաոճից։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Փաշիանը հոկտեմբերի 22–ին ՀՀ ԱԺ–ում հայտարարեց, որ պատրաստվում է «վերադարձնել» այն վանքերն ու եկեղեցիները, որոնք կառավարությունն անհատույց օգտագործման էր տվել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն։
Լրահոս
0