https://arm.sputniknews.ru/20251016/aram-qahanan-harcaqnnvel-e-qk-94700176.html
Արամ քահանան հարցաքննվել է. ՔԿ
Արամ քահանան հարցաքննվել է. ՔԿ
Sputnik Արմենիա
Արամ քահանա Ասատրյանը լրագրողներին ասել էր` անձամբ ինքը հաղորդում չի տվել դատախազություն, սակայն կարծում է, որ իր հայտարարությունը պետք է քննվի։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T13:40+0400
2025-10-16T13:40+0400
2025-10-16T14:35+0400
տեր արամ քահանա ասատրյան
արագածոտնի մարզ
արագածոտնի թեմի առաջնորդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94702744_0:2:1383:780_1920x0_80_0_0_6ebefe99a1ef538cc51c0a6275a9e65b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանը: Այս մասին Sputniik Արմենիայի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:Նշենք` Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը սեպտեմբերի 16-ին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել էր, որ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։ Տեր Արամի այս հայտարարության մեջ հանցագործության տարր են տեսել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն և իշխանամետ «Araratnews» կայքը` տեր Արամի հայտարարություններն ուղարկելով դատախազություն։Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկեցին նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Բերման ենթարկված հոգևորականներից 3–ի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել։ Այս պահի դրությամբ կալանքի որոշում է կայացվել նրանցից 2–ի նկատմամբ։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։Հավելենք, որ Արամ քահանա Ասատրյանը լրագրողներին ասել էր` անձամբ ինքը հաղորդում չի տվել դատախազություն, սակայն կարծում է, որ իր հայտարարությունը պետք է քննվի։
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94702744_170:0:1213:782_1920x0_80_0_0_e4573ec72dc3445239e7fafa9752b60d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր արամ քահանա ասատրյան, արագածոտնի մարզ, արագածոտնի թեմի առաջնորդարան
տեր արամ քահանա ասատրյան, արագածոտնի մարզ, արագածոտնի թեմի առաջնորդարան
Արամ քահանան հարցաքննվել է. ՔԿ
13:40 16.10.2025 (Թարմացված է: 14:35 16.10.2025) Արամ քահանա Ասատրյանը լրագրողներին ասել էր` անձամբ ինքը հաղորդում չի տվել դատախազություն, սակայն կարծում է, որ իր հայտարարությունը պետք է քննվի։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանը: Այս մասին
Sputniik Արմենիայի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նշենք` Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը սեպտեմբերի 16-ին «Հանրային» ՀԸ եթերում
հայտարարել էր, որ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։ Տեր Արամի այս հայտարարության մեջ հանցագործության տարր են տեսել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն և իշխանամետ «Araratnews» կայքը` տեր Արամի հայտարարություններն ուղարկելով դատախազություն։
Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները
խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկեցին նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Բերման ենթարկված հոգևորականներից 3–ի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել։ Այս պահի դրությամբ կալանքի որոշում է կայացվել նրանցից 2–ի նկատմամբ։ Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2, Արագածոտնի թեմի դիվանապետ
տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։
Հավելենք, որ Արամ քահանա Ասատրյանը
լրագրողներին ասել էր` անձամբ ինքը հաղորդում չի տվել դատախազություն, սակայն կարծում է, որ իր հայտարարությունը պետք է քննվի։