https://arm.sputniknews.ru/20251015/ter-aram-qahana-asatrjany-chi-zghjum-nra-kartsiqvov-ir-hajtararutjuny-piti-qnnvi-94666029.html
Տեր Արամ քահանա Ասատրյանը չի զղջում․ նրա կարծիքով՝ իր հայտարարությունը պիտի քննվի
Տեր Արամ քահանա Ասատրյանը չի զղջում․ նրա կարծիքով՝ իր հայտարարությունը պիտի քննվի
Sputnik Արմենիա
Հովհաննավանքի հոգևոր հովիվը նշում է, որ կարգապահական հանձնաժողովն իրեն դեռ նորմալ հրավեր չի ուղարկել։ 15.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-15T19:06+0400
2025-10-15T19:06+0400
2025-10-15T19:20+0400
հոգևորական
տեր արամ քահանա ասատրյան
հայ առաքելական եկեղեցի
արագածոտնի մարզ
ձերբակալություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94664407_0:0:1280:721_1920x0_80_0_0_6ad244448110054eb68212824e00eda0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը չի զղջում, որ իր հայտարարության հիման վրա քննություն է տարվում։ Նա այս մասին ասաց լրագրողներին` անդրադառնալով այսօր վաղ առավոտից տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ խուզարկություններին և հոգևորականների, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությանը։Նշենք` Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը սեպտեմբերի 16-ին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել էր, որ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։ Այս հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն ու իշխանամերձ «Araratnews» կայքը հաղորդում են ներկայացրել դատախազություն։ Հաղորդման հիման վրա հարուցվել է վարույթ, այսօր քննչական գործողություններ են սկսվել Արագածոտնի թեմում։ Արամ քահանա Ասատրյանը կարծում է, որ իր հայտարարությունը պետք է քննվեր։«Ոչ միայն այս թեման։ Եթե եղել են ազատության, խոսքի, իրավունքի վերաբերյալ ճնշումներ, պիտի քննվի»,– ասաց նա։Հարցին` ինչու չի գնացել Մայր աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի հրավիրած քննարկմանը, քահանան պատասխանեց, որ իրեն դեռ նորմալ հրավեր չի արվել, քննարկման պատճառը չի նշվել։Sputnik Արմենիայի թղթակցի հետո զրույցում տեր Արամն ասաց, որ իր հետ կոնֆլիկտը սկսվել է 2020 թվականից, երբ գնացել է վարչապետի ամառանոց` տնօրհնեքի։ Ըստ նրա՝ այդ ամենը առավել ցայտուն է դարձել 2024 թվականից, երբ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, 40–ից ավելի կանանց հետ եկել է Հովհաննավանք։ Տեր Արամը պնդում է, որ այդ այցի մասին նախապես տեղյակ չի եղել, մուտքի մոտ են հանդիպել, ձեռքսեղմում է եղել, որից հետո Աննա Հակոբյանը խնդրել է, որ վանքի պատմությունը ներկայացվի։Sputnik Արմենիայի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում տեր Արամն այն ամենին, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։ Հոգևորականը նախ նշեց, որ ինքն արմատներով Շուշիից է և ցավում է կատարվածի համար։Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին, թե «Արցախն ուրիշի հող է» և այլն, տեր Արամը նշեց՝ չի ցանկանում դա մեկնաբանել, որովհետև իր խնդիրն առաջին հերթին եկեղեցու ներսում եղած խնդիրներն են։ Կարծում է, որ հոգևորի հարցերը լուծելուց հետո նմանատիպ խոսակցություններ էլ չենք լսի։Հիշեցնենք` իրավապահները վաղ առավոտյան խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ` Փառեն քահանա Առաքելյանը, Հայկ քահանա Քոչարյանը, Մկրտիչ քահանա Երանյանը, Մանուկ քահանա Զեյնալյանը, Ղևոնդ քահանա Գափոյանը, Հայկ քահանա Սահակյանը, Սարգիս քահանա Սարգսյանը, Գարեգին քահանա Արսենյանը, Նարեկ քահանա Սարգսյանը, Օշին քահանա Հայրապետյանը, Վրթանես քահանա Բաղալյանը, Համբարձում քահանա Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` հոգևորականները բերման են ենթարկվել հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով։
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Տեր Արամ քահանա Ասատրյանը չի զղջում, որ իր հայտարարության հիման վրա քննություն է տարվում
Sputnik Արմենիա
Տեր Արամ քահանա Ասատրյանը չի զղջում, որ իր հայտարարության հիման վրա քննություն է տարվում
2025-10-15T19:06+0400
true
PT1M23S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94664407_197:0:1188:743_1920x0_80_0_0_9e7c7d3fd3d6b40a7a17edc65ef6e7bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հոգևորական, տեր արամ քահանա ասատրյան, հայ առաքելական եկեղեցի, արագածոտնի մարզ, ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
հոգևորական, տեր արամ քահանա ասատրյան, հայ առաքելական եկեղեցի, արագածոտնի մարզ, ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Տեր Արամ քահանա Ասատրյանը չի զղջում․ նրա կարծիքով՝ իր հայտարարությունը պիտի քննվի
19:06 15.10.2025 (Թարմացված է: 19:20 15.10.2025) Հովհաննավանքի հոգևոր հովիվը նշում է, որ կարգապահական հանձնաժողովն իրեն դեռ նորմալ հրավեր չի ուղարկել։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը չի զղջում, որ իր հայտարարության հիման վրա քննություն է տարվում։ Նա այս մասին ասաց լրագրողներին` անդրադառնալով այսօր վաղ առավոտից տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ խուզարկություններին և հոգևորականների, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությանը։
Նշենք` Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը սեպտեմբերի 16-ին «Հանրային» ՀԸ եթերում
հայտարարել էր, որ «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ»։ Այս հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն ու իշխանամերձ «
Araratnews» կայքը հաղորդում են ներկայացրել դատախազություն։ Հաղորդման հիման վրա հարուցվել է վարույթ, այսօր քննչական գործողություններ են սկսվել Արագածոտնի թեմում։
Արամ քահանա Ասատրյանը կարծում է, որ իր հայտարարությունը պետք է քննվեր։
«Ոչ միայն այս թեման։ Եթե եղել են ազատության, խոսքի, իրավունքի վերաբերյալ ճնշումներ, պիտի քննվի»,– ասաց նա։
Հարցին` ինչու չի գնացել Մայր աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի հրավիրած քննարկմանը, քահանան պատասխանեց, որ իրեն դեռ նորմալ հրավեր չի արվել, քննարկման պատճառը չի նշվել։
«Հանձնախումբը նախ պետք է հրավիրի այն եպիսկոպոսին, որը դարձել է այս ամեն ինչի պատճառը (Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին նկատի ունի– խմբ․)»,- ասաց նա։
Sputnik Արմենիայի թղթակցի հետո զրույցում տեր Արամն ասաց, որ իր հետ կոնֆլիկտը սկսվել է 2020 թվականից, երբ գնացել է վարչապետի ամառանոց` տնօրհնեքի։ Ըստ նրա՝ այդ ամենը առավել ցայտուն է դարձել 2024 թվականից, երբ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, 40–ից ավելի կանանց հետ եկել է Հովհաննավանք։ Տեր Արամը պնդում է, որ այդ այցի մասին նախապես տեղյակ չի եղել, մուտքի մոտ են հանդիպել, ձեռքսեղմում է եղել, որից հետո Աննա Հակոբյանը խնդրել է, որ վանքի պատմությունը ներկայացվի։
Sputnik Արմենիայի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում տեր Արամն այն ամենին, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։ Հոգևորականը նախ նշեց, որ ինքն արմատներով Շուշիից է և ցավում է կատարվածի համար։
«Յուրաքանչյուր մտածող հայ մարդու համար մեկ թիզ հող կորցնելն անգամ շատ ցավոտ բան պետք է լինի։ Բնականաբար, ես էլ եմ վշտացած, այդ կորստի ցավն ինձ էլ է ուղեկցում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին, թե «Արցախն ուրիշի հող է» և այլն, տեր Արամը նշեց՝ չի ցանկանում դա մեկնաբանել, որովհետև իր խնդիրն առաջին հերթին եկեղեցու ներսում եղած խնդիրներն են։ Կարծում է, որ հոգևորի հարցերը լուծելուց հետո նմանատիպ խոսակցություններ էլ չենք լսի։
Հիշեցնենք` իրավապահները վաղ առավոտյան խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա
բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ` Փառեն քահանա Առաքելյանը, Հայկ քահանա Քոչարյանը, Մկրտիչ քահանա Երանյանը, Մանուկ քահանա Զեյնալյանը, Ղևոնդ քահանա Գափոյանը, Հայկ քահանա Սահակյանը, Սարգիս քահանա Սարգսյանը, Գարեգին քահանա Արսենյանը, Նարեկ քահանա Սարգսյանը, Օշին քահանա Հայրապետյանը, Վրթանես քահանա Բաղալյանը, Համբարձում քահանա Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` հոգևորականները բերման են ենթարկվել հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով։