00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունը Ղուկասյանի խափանման միջոցի մասով սպասում է դատաբժիշկների եզրակացությանը

Բաժանորդագրվել
Պաշտպանը որոշել է նաև վերաքննիչ բողոք ներկայացնել, սակայն նրա խոսքով՝ այդ ամենը ժամանակ է խլում, ինչը կարող է վտանգավոր լինել Ղուկասյանի առողջության համար։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Դատախազությունն Արսեն Ղուկասյանի խափանման միջոցի փոփոխության հարցը դիտարկելու համար սպասում է դատաբժշկական փորձաքննությանը։ Դատախազության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հոկտեմբերի 7-ից կալանավորված Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը։
Նա նշեց, որ հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետ Վարուժան Ղահրամանյանի հետ, ներկայացրել իրավիճակն ու խնդրել անհապաղ փոխել Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
«Ես ասացի՝ դատախազությունն ունի ուղղակի լիազորություն հենց այս պահին փոխելու ընտրված խափանման միջոցը, մինչև չլինի դատաբժշկական եզրակացություն։ Ես ասացի՝ առաջին պահից սկսած այդ փաստաթղթերը եղել են քննիչի տրամադրության տակ։ Շատ բարձր մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում «հիվանդության շատ բարձր ռիսկ»։ Ասաց՝ նման պրակտիկա չունենք»,- նշեց Սողոյանը։
Նա հավելեց, որ դատախազությունը սպասում է եզրակացությանը, որտեղ նշված կլինի, որ Արսեն Ղուկասյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ։
Պաշտպանի խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ անհետաձգելի դեպքերում անգամ դատաբժշկական եզրակացությունը ստանալը կարող է մինչև մեկ ամիս տևել։
Դատախազությունից առաջարկել են Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել, մինչդեռ վերաքննիչ բողոքի քննությունն էլ կարող է օրեր տևել։ Այնուամենյանիվ, այս փուլում Սողոյանը որոշել է օգտագործել բոլոր գործիքները, այդ թվում՝ վերաքննիչ բողոք ներկայացնել։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ հանդիպում էին պահանջում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հետ։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը միաժամանակ հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր` ՊՆ–ի մոտ սեպտեմբերի 29–ին ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից։ Ավելի ուշ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով ձերբակալվեցին անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսը` Ապիջան Սարգսյանն ու Արսեն Ղուկասյանը։ Ապիջան Սարգսյանն ազատ արձակվեց, իսկ Արսեն Ղուկասյանը հոկտեմբերի 7–ին 1 ամսով կալանավորվեց։
Լրահոս
0