https://arm.sputniknews.ru/20251006/anhet-kvorats-zintsarajvoghneri-tsnvoghneric-erkusin-kalanavvorelu-mijnvordutjun-e-nerkajacvel-94300445.html
Անհետ կորած զինծառայողների հարազատներից 2-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Անհետ կորած զինծառայողների հարազատներից 2-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Sputnik Արմենիա
Այս պատճառով անհետ կորածների և զոհվածների հարազատները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել։ 06.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-06T17:17+0400
2025-10-06T17:17+0400
2025-10-06T17:55+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
բողոքի ակցիա
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94033052_0:0:1281:720_1920x0_80_0_0_50988e6b0f5354b7c7a782b951a0f580.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Նրանց նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու համար: Տեղեկությունը հայտնում է անհայտ կորած անձանց հարազատների փաստաբան Տաթևիկ Սողոյանը։Այս պատճառով անհետ կորածների և զոհվածների հարազատները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել։Զոհված զինծառայողներից մեկի ծնողը` Բագրատ Ուզունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից հիմա տեղափոխում են Աջափնյակի դատարան։«Պատճառը մի քանի որ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ անցկացված ակցիան էր, որի ժամանակ ոստիկանների ու բողոքի ակցիա անցկացնող անհետ կորածների հարազատների միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Դրանք կարված գործեր են, ոչ մի հիմք չկար նրանց ձերբակալելու»,– նշեց նա։Ուզունյանն անհիմն մեղադրանք համարեց այն, որ իրենք ոստիկանության ուղղությամբ շշեր են նետել։ «Ինչ–որ մեկին կպե՞լ են այդ շշերը։ Եթե կա տեսանյութ, թող ցույց տան»,– նշեց նա։Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։ՊՆ–ից վստահեցնում են, որ անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել։ Միաժամանակ ՊՆ–ից նշել են, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։2022թ․ ապրիլի 13-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94033052_36:0:996:720_1920x0_80_0_0_1881fa5aa87aedbd8b15a0f2a9e6e2ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, բողոքի ակցիա, ձերբակալություն
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, բողոքի ակցիա, ձերբակալություն
Անհետ կորած զինծառայողների հարազատներից 2-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
17:17 06.10.2025 (Թարմացված է: 17:55 06.10.2025) Այս պատճառով անհետ կորածների և զոհվածների հարազատները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Նրանց նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու համար: Տեղեկությունը հայտնում է անհայտ կորած անձանց հարազատների փաստաբան
Տաթևիկ Սողոյանը։
«Սեպտեմբերի 29–ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար»,– գրել է փաստաբանը:
Այս պատճառով անհետ կորածների և զոհվածների հարազատները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել։
Զոհված զինծառայողներից մեկի ծնողը` Բագրատ Ուզունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից հիմա տեղափոխում են Աջափնյակի դատարան։
«Պատճառը մի քանի որ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ անցկացված ակցիան էր, որի ժամանակ ոստիկանների ու բողոքի ակցիա անցկացնող անհետ կորածների հարազատների միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Դրանք կարված գործեր են, ոչ մի հիմք չկար նրանց ձերբակալելու»,– նշեց նա։
Ուզունյանն անհիմն մեղադրանք համարեց այն, որ իրենք ոստիկանության ուղղությամբ շշեր են նետել։ «Ինչ–որ մեկին կպե՞լ են այդ շշերը։ Եթե կա տեսանյութ, թող ցույց տան»,– նշեց նա։
Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ծնողներին խոստացել էին հանդիպումը կազմակերպել
սեպտեմբերի 29–ին, սակայն ժամ չէին ասել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները երկուշաբթի ժամը 12–ին ՊՆ շենքի դիմաց էին։
ՊՆ–ից վստահեցնում են, որ անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել։ Միաժամանակ ՊՆ–ից նշել են, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2022թ․ ապրիլի 13-ին
Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման,
հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։