00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վկան փոխե՞լ է ցուցմունքը. Ազատի հրդեհի գործի քննությունն անցնում է լարված մթնոլորտում

© Sputnik / Aram NersesyanԱզատի կացարանը հրդեհից հետո
Ազատի կացարանը հրդեհից հետո  - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2025
Բաժանորդագրվել
Զորամասի հոգեբան-սպա Վահագն Ներսիսյանը դատարանում պնդեց նախաքննության վարկածը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատալսումն անցնում է թեժ մթնոլորտում. 15 ժամկետային զինծառայողների ծնողները զորամասի հոգեբան-սպա Վահագն Ներսիսյանի՝ դատարանում տրված ցուցմունքի և իրենց ասված նախնական խոսքի մեջ անհամաձայնություն են տեսնում։
Իրավիճակը լարվեց, երբ Վահագն Ներսիսյանը, պատասխանելով հրդեհից փրկված զինծառայող Գարուշ Սարգսյանի մասին հարցերին` ասաց, թե ամենասկզբում իր իսկ վարկածն է եղել, որ նա դռնով է դուրս եկել։
Զինվորներից մեկը վառարանի մոտ էր. ի՞նչ է տեսել փրկարարը Ազատ գյուղի զինվորական կացարանում
«Զորամասում արդեն հետո քննարկել ենք գլոբալ ու իմացել ենք, որ Գարուշը դուրս է եկել պատուհանից»,- ասաց նա։
Ծնողները բարկացան ու տեղից դիմելով վկային` ասացին, թե դեպքից հետո իրենց ասել էր` Գարուշ Սարգսյանն է իրեն պատմել, թե ինչպես է փրկվել, իսկ հիմա ասում է նախաքննության վարկածը։
«Դու ինձ չե՞ս ասել, որ քեզ Գարուշն է ասել, որ «բուշլաթը» գցել է վրան ու դուրս եկել դռնից։ Հարցրել եմ՝ որ պետք է լինի, կասե՞ս դատարանում, ասել ես «դաժե» վատ բառով, թե չասողը...»,- ասաց ծնողներից մեկը։
Սակայն վկան մինչև վերջ պնդեց, որ այդ տեղեկությունն ինքը չի ասել, իսկ որ Գարուշ Սարգսյանը դուրս է եկել դռնով, զուտ իր անձնական կարծիքն է եղել՝ ելնելով իրավիճակից։ Զորամասի հոգեբանը պատմեց, որ ինժեներասակրավորների վաշտի զինվորների հետ մշտապես շփվել է, ճանաչել է բոլորին, նրանցից որևէ մեկի մոտ տրամադրության խանգարում չի հայտնաբերել, ավելին` նրանց համարել է հոգեբանորեն շատ ուժեղ։
«Գագիկ Բարսեղյանը (հրդեհից մահացած զինծառայողներից մեկը – խմբ.) իմ համագյուղացին էր, այդ երեխան աչքիս դիմաց է մեծացել, բայց նա ո՛չ սպաների ու զինվորների փոխհարաբերությունների լարվածության, ո՛չ էլ հնարավոր բռնության մասին ոչինչ չի պատմել»,- նշեց Վահագն Ներսիսյանը։
Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի
Վկայի ցուցմունքին հաջորդեցին որոշ ծնողների հայհոյանքները։ Մինչ այդ էլ զինծառայողների ծնողները բարկացան դատախազի հարցադրումններից և հայտարարեցին, թե «հարց է տալիս հարց տալու համար, ծեծված հարցեր են»։
Տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանն արձագանքեց վկայի ցուցմունքին՝ ասելով, թե նա անպատասխանատու հայտարարություն է արել։
«Չե՞ք մտածել՝ կարող է ճակատագրական լինել ծնողների համար։ Ինչո՞ւ պետք է հիմա Ձեր խոսքն ավելի արժանահավատ համարի դատարանը, քան դեպքի սկզբնական փուլում, որ ասել եք ծնողներին, մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հորը՝ Արման Բարսեղյանին»,- նշեց Նորայր Նորիկյանը։
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով առայժմ մեկ դատավաճիռ է կայացվել` 3 տարվա ազատազրկման է դատապարտվել վաշտի հերթապահ Ռադիկ Մաթևոսյանը։
Քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի և ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանի նկատմամբ։
Լրահոս
0