Միքայել սրբազանի դատավճռից առաջ և հետո. լուսանկարներ
Միքայել սրբազանի դատավճռից առաջ և հետո. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը, որը հրապարակեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը, բուռն... 03.10.2025, Sputnik Արմենիա
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը, որը հրապարակեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը, բուռն արձագանքի արժանացավ` դատարանի դահլիճում նստածները սկսեցին «ամոթ» վանկարկել, իսկ սրբազանն ի պատասխան ժպտաց։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, Մելիքսեթյանը թերևս հուզմունքի պատճառով սխալ կարդաց հոդվածի համարը։Sputnik Արմենիայի կադրերում Միքայել սրբազանն է, նրան ազատազրկման դատապարտած դատավորը և սրբազանի կողմնակիցները։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը, որը հրապարակեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը, բուռն արձագանքի արժանացավ` դատարանի դահլիճում նստածները սկսեցին «ամոթ» վանկարկել, իսկ սրբազանն ի պատասխան ժպտաց։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։