https://arm.sputniknews.ru/20251003/verdiktn-ajl-hvodvatsvov-er-datavvory-miqajel-srbazani-datavtshirn-ajl-hvodvatsvov-hraparakec-94228919.html
Վերդիկտն այլ հոդվածով էր, դատավորը Միքայել սրբազանի դատավճիռն այլ հոդվածով հրապարակեց
Վերդիկտն այլ հոդվածով էր, դատավորը Միքայել սրբազանի դատավճիռն այլ հոդվածով հրապարակեց
Sputnik Արմենիա
Վերդիկտն այլ հոդվածով էր, դատավորը Միքայել սրբազանի դատավճիռն այլ հոդվածով հրապարակեց 03.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-03T18:01+0400
2025-10-03T18:01+0400
2025-10-03T18:57+0400
հայաստան
դատարան
դատավոր
արմինե մելիքսեթյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/03/94228720_0:0:1601:901_1920x0_80_0_0_16c1df01283b4ce3da30c4e50fe06e9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված մեղադրական վերդիկտն այլ հոդվածով էր, սակայն այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանը լրիվ այլ հոդվածով դատավճիռ կարդաց։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։Արմինե Մելիքսեթյանը քիչ առաջ հրապարակեց դատավճիռը, ըստ որի` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Զոհրաբյանը շեշտեց՝ Միքայել սրբազանը հոգեպես պատրաստ էր այս դատավճռին։ Հավելեց՝ այն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ ատյան։ Նրա խոսքով՝ իրենք արդեն ստացել են վճռաբեկ դատարանի որոշումը, որով իրենց բողոքը՝ առաջին կալանքի հետ կապված, վարույթ ընդունելը մերժվել է, ուստի այս հարցով արդեն դիմելու են միջազգային ատյան։Պաշտպանական թիմի անդամ Ռոման Ահարոնյանը հավելեց՝ բոլոր միջոցներն են ձեռնարկելու այս անարդարությանը վերջ տալու համար։ «Սա պատմական ամոթի օր է»,- ասաց նա։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/03/94228720_77:0:1497:1065_1920x0_80_0_0_bce55684dfb1bc51b2df586bbe6c9531.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատարան, դատավոր, արմինե մելիքսեթյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
հայաստան, դատարան, դատավոր, արմինե մելիքսեթյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
Վերդիկտն այլ հոդվածով էր, դատավորը Միքայել սրբազանի դատավճիռն այլ հոդվածով հրապարակեց
18:01 03.10.2025 (Թարմացված է: 18:57 03.10.2025) Վերդիկտն այլ հոդվածով էր, դատավորը Միքայել սրբազանի դատավճիռն այլ հոդվածով հրապարակեց
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված մեղադրական վերդիկտն այլ հոդվածով էր, սակայն այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանը լրիվ այլ հոդվածով դատավճիռ կարդաց։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։
Արմինե Մելիքսեթյանը քիչ առաջ
հրապարակեց դատավճիռը, ըստ որի` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
«Միքայել սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատարանը կարդալիս նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով, որը լրիվ ուրիշ բանի մասին է՝ «Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»։ Դատարանն ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Հուզմունքը մարդկանց ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր, և Միքայել սրբազանը չի կատարել ո՛չ 442-րդ հոդվածով, ո՛չ 422-րդ հոդվածով նախատեսված արարքը»,- ասաց նա։
Զոհրաբյանը շեշտեց՝ Միքայել սրբազանը հոգեպես պատրաստ էր այս դատավճռին։ Հավելեց՝ այն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ ատյան։ Նրա խոսքով՝ իրենք արդեն ստացել են վճռաբեկ դատարանի որոշումը, որով իրենց բողոքը՝ առաջին կալանքի հետ կապված, վարույթ ընդունելը մերժվել է, ուստի այս հարցով արդեն դիմելու են միջազգային ատյան։
Պաշտպանական թիմի անդամ Ռոման Ահարոնյանը հավելեց՝ բոլոր միջոցներն են ձեռնարկելու այս անարդարությանը վերջ տալու համար։
«Սա պատմական ամոթի օր է»,- ասաց նա։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։