00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկ Սարգսյան–Ալեն Սիմոնյան լարածությունը կապ ունի՞ խաղային ոլորտի հարկերի բարձրացման հետ

© Sputnik / Aram NersesyanՀայկ Սարգսյան
Հայկ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2025
Բաժանորդագրվել
Պատգամավորն ասաց` իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե ինքը երկու անգամ հրավիրվել է Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ հարուցելու մասին դիմումի քննարկմանը, սակայն չի ներկայացել։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն ուղիղ կապ է տեսնում խաղային ոլորտում հարկերը բարձրացնելու մասին օրինագծի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից իր նկատմամբ ներկայացված կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմումի միջև։ Այս մասին Սարգսյանն ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար դիմել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը 2025թ․ մարտի 4-ին։ Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն՝ գործող տուրքերը։ Բարեբախտաբար, այդ վարույթը չխանգարեց, և օրենքն ընդունվեց հաջորդ օրը։ Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ թե այլ օր»,- ասաց Սարգսյանը։

ՔՊ–ական պատգամավորը հիշեցնում է, որ իր կողմից ներկայացված նախագիծը պետք է քննարկվեր 24-ժամյա ռեժիմով, ինչը նշանակում է, որ նախագծի քննարկումից հետո քվեարկություն է անցկացվում։
Սարգսյանի խոսքով՝ այդ անգամ բացառություն արվեց, և նախագծի քվեարկությունն անցկացվեց ոչ թե նույն օրը, այլ արդեն մարտի 5-ին։ Պատգամավորն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել՝ նշելով, որ ապրիլին էլ դիմել է ՔՊ վարչությանը՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով, սակայն հարցը մինչև սեպտեմբեր չի քննարկվել։ Անդրադառնալով կուսակցության կողմից տարածված հաղորդագրությանը, ըստ որի՝ Հայկ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել է իր կողմից ներկայացված դիմումի քննարկմանը, սակայն չի ներկայացել, նշեց՝ այդպես չի եղել։
Օնլայն խաղատների տուրքերը երկու անգամ կավելանան. ԱԺ–ն ընդունեց աղմկահարույց օրինագիծը
«Ես խնդրել եմ կուսակցությանը, որ այդ մասը խմբագրեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել»,- ասաց Սարգսյանը։
Հայկ Սարգսյանը նաև հայտարարեց, որ սկսած այն ժամանակից, երբ ինքն ընտրվել է ԱԺ պատգամավոր և տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ էր, իր աշխատանքով խանգարել է մի շարք գործունեությունների տեսակներին, առաջնահերթ՝ խաղային ոլորտին։
«Ես դա համարում եմ չարիք Հայաստանի Հանրապետությունում։ Իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ, և գտնում եմ, որ այդ գրոհը հիմնականում խաղային ոլորտը սպասարկող անձանց կողմից է եղել։ Ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ՝ սկսած քրեական աշխարհի, թմրամիջոցների բիզնեսի հետ կապ ունենալուց` կապելով իմ անունը տարբեր սպանությունների, ինքնասպանությունների հետ»,- հայտարարեց Սարգսյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ՔՊ վարչությունը ապրիլին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, պատգամավորին հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին, սակայն ՔՊ վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Ալեն Սիմոնյան-Հայկ Սարգսյան «հակամարտությունը», հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբևէ չի եղել ճահճային։
Նա նշեց, որ իրենց քննարկումները հաճախ սուր քաղաքական բանավեճերով են ուղեկցվում, պատահում է, որ քաղաքական բանավեճերի սահմանները մի փոքր անցնում են, բոլոր այդ դեպքերում լինում են կարգապահական գործընթացներ։
Լրահոս
0