00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը միմյանց դեմ դիմում են գրել

© SputnikԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2025
Բաժանորդագրվել
Ըստ տեղեկությունների` տարաձայնության պատճառ է դարձել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու մասին օրենքի փոփոխությունների նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կարգավարական վարույթ հարուցելու մասին դիմում են ներկայացրել միմյանց դեմ։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ըստ ՔՊ–ի հայտարարության` այս տարվա ապրիլին ՔՊ վարչությունը Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։
«Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով»,– ասված է հայտարարության մեջ։
ՔՊ վերահսկող հանձնաժողովը Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։
Կուսակցությունից ընդգծել են, որ ՔՊ կանոնադրության համաձայն` կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։
«Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության»,– ասված է հայտարարությունում։
Նշենք, որ ըստ տեղեկությունների` Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից. բանն այն է, որ պատգամավորը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, դա բարկացրել է Ալեն Սիմոնյանին, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, նա ֆինանսական շահ ունի խաղադրույք ընդունող ընկերությունից: Սիմոնյանը փորձել է կասեցնել օրենքի քվեարկությունը։ Վեճը հասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրինագծին։
Լրահոս
0