https://arm.sputniknews.ru/20250306/onlajn-khaghatneri-turqery-erku-angam-kavelanan-azhn-yndunec-aghmkaharujc-orinagitsy-86467990.html
Օնլայն խաղատների տուրքերը երկու անգամ կավելանան. ԱԺ–ն ընդունեց աղմկահարույց օրինագիծը
Օնլայն խաղատների տուրքերը երկու անգամ կավելանան. ԱԺ–ն ընդունեց աղմկահարույց օրինագիծը
Sputnik Արմենիա
Օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյանը նշեց, որ 2024-ին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է տեղի ունեցել: 06.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-06T12:20+0400
2025-03-06T12:20+0400
2025-03-06T12:37+0400
հայկ սարգսյան
խաղատուն
օնլայն
տուրք
շրջանառության հարկ
հարկեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/19/37961589_0:23:1600:923_1920x0_80_0_0_da52c1c1dd099d37a7ffbde3ddac0c63.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Oնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերը երկու անգամ կավելանան: Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» աղմկահարույց օրինագիծը։Մինչև քվերակությունը պատգամավորն իր ելույթի ժամանակ ասաց, որ օրենքի ընդունմամբ պետությունը տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ կունենա։Նրա խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում, նաև Հայաստանում գրանցված ինքնասպանությունների զգալի թվի պատճառը խաղամոլությունն է: Ըստ Սարգսյանի՝ դրանից անմասն չէ նաև բանակը:Խաղային ոլորտը կհարկվի 10 %–ով. ՔՊ–ական պատգամավորի նախագիծն ընդունվեց 1–ին ընթերցմամբ«2024-ին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է տեղի ունեցել: Ազատվելով խաղամոլությունից՝ կերջանկացնեք ոչ միայն ձեր, այլև ձեր ծնողների, երեխաների և ամուսինների կյանքը, նաև կհզորացնեք մեր պետությունը»,– հավելեց նա։Հայկ Սարգսյանը նշեց նաև, որ նախորդ տարի օնլայն խաղատների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ: Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, ՀՆԱ-ն կաճեր 10-15 տոկոսով, պետական եկամուտները՝ 7,34 տոկոսով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/19/37961589_237:0:1493:942_1920x0_80_0_0_c840a3658647766433054c94df39eca1.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ սարգսյան, խաղատուն, օնլայն, տուրք, շրջանառության հարկ, հարկեր
հայկ սարգսյան, խաղատուն, օնլայն, տուրք, շրջանառության հարկ, հարկեր
Օնլայն խաղատների տուրքերը երկու անգամ կավելանան. ԱԺ–ն ընդունեց աղմկահարույց օրինագիծը
12:20 06.03.2025 (Թարմացված է: 12:37 06.03.2025) Օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյանը նշեց, որ 2024-ին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է տեղի ունեցել:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Oնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերը երկու անգամ կավելանան: Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» աղմկահարույց օրինագիծը։
Մինչև քվերակությունը պատգամավորն իր ելույթի ժամանակ ասաց, որ օրենքի ընդունմամբ պետությունը տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ կունենա։
«Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն ամեն տարի բարձրանա, և այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը: Օպերատորի միջոցով մենք սահմանափակելու ենք մեր հայրենակիցների՝ կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի և պետական ծառայողների դեպքում ընդհանրապես արգելելու ենք այն»,– ասաց Հայկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում, նաև Հայաստանում գրանցված ինքնասպանությունների զգալի թվի պատճառը խաղամոլությունն է: Ըստ Սարգսյանի՝ դրանից անմասն չէ նաև բանակը:
«2024-ին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է տեղի ունեցել: Ազատվելով խաղամոլությունից՝ կերջանկացնեք ոչ միայն ձեր, այլև ձեր ծնողների, երեխաների և ամուսինների կյանքը, նաև կհզորացնեք մեր պետությունը»,– հավելեց նա։
Հայկ Սարգսյանը նշեց նաև, որ նախորդ տարի օնլայն խաղատների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ: Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, ՀՆԱ-ն կաճեր 10-15 տոկոսով, պետական եկամուտները՝ 7,34 տոկոսով: