00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավորն առաջարկում է կտրուկ խստացնել պատիժը թմրանյութերի ապօրինի շրջանառության համար

© Sputnik / Aram NersesyanՀայկ Սարգսյան
Հայկ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2025
Բաժանորդագրվել
Պատգամավորը կարծում է, որ թմրանյութերի տարածման համար նախատեսված պատիժը պետք է խիստ լինի՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում. կառավարությունը համաձայն է միայն սահմանափակ փոփոխություններին։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է կտրուկ խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Նման առաջարկով Սարգսյանը հանդես է եկել պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ՝ որպես օրինակ բերելով միջազգային փորձն ու նշելով, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են։
Հրազդանցի երիտասարդը Telegram–ով թմրամիջոց է իրացրել Գյումրիում. նա ձերբակալվել է
Պատգամավորը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 2023 թվականին Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են թմրանյութերի հետ կապված 5070 դեպք։ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 2266։ 2023 թվականին ավելի քան 2800 դեպք կապված է եղել թմրանյութերի ապօրինի վաճառքի հետ։
«Հաշվի առնելով թմրանյութերի ապօրինի շրջանառության վտանգը՝ անհրաժեշտ է խստացնել պետության քրեաիրավական արձագանքը մի շարք հանցագործությունների նկատմամբ։ Այն պետք է համապատասխանի հասարակական վտանգի մակարդակին», – ասել է Սարգսյանը։
Այս առումով նա առաջարկել է թմրանյութերի տարածման ժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը դիտարկել որպես ծանրացուցիչ հանգամանք։
Սարգսյանն առաջարկել է նաև խստացնել պատիժը, մասնավորապես, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց անալոգների ապօրինի շրջանառության կամ ապօրինի վաճառքի համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդված) և սահմանված 3-6 տարին դարձնել 5-8 տարի։
Նույն արարքի համար, որը կատարվել է 1) մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ, 2) շահադիտական նպատակներով, 3) խոշոր չափերով, 4) զվարճանքի վայրերում կամ հաստատություններում, 5) ձերբակալվածների կամ կալանավորվածների պահման վայրերում կամ քրեակատարողական հիմնարկներում, 6) զորամասերում կամ զինվորական ծառայության այլ վայրերում, 7) ուսումնական հաստատությունում կամ հարակից տարածքում, 8) տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ (Սարգսյանն առաջարկել է ավելացնել այս կետը - խմբ.)` պատգամավորն առաջարկել է պատժել 8-ից 12 տարի ժամկետով` նախկին 4-ից 8–ի փոխարեն:
Նույն արարքի համար՝ 1) կատարված հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) առանձնապես խոշոր չափերով կամ 3) անչափահասի մասնակցությամբ կամ նրա նկատմամբ (ավելացրել է Սարգսյանը – խմբ.), պատժել 14 տարուց մինչև ցմահ ազատազրկում (ներկայիս 6-12 տարվա փոխարեն):
Վրաստանում նախատեսվում է թմրակախվածության հարկադիր բուժում սահմանել
Իշխանական պատգամավորն առաջարկել է նաև խստացնել պատիժը վաճառք չենթադրող թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։
Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանն իր հերթին նշել է, որ կառավարությունը միանշանակ կողմ է օրենքում անչափահասների ներգրավման և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված փոփոխություններին։
«Ինչ վերաբերում է պատժի ժամկետների ավելացմանը, կառավարությունը կարծում է, որ դա կհակասի Սահմանադրությամբ նախատեսված քրեական արդարադատության համաչափության սկզբունքներին», – ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ կառավարությունը խոչընդոտում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին. պարզապես պատժի ժամկետների ավելացումը, ըստ նրա, արդյունավետ չի լինի։
Արդյունքում հանձնաժողովը հաստատել է արդարադատության նախարարության կողմից առաջարկված նոր ծանրացուցիչ հանգամանքների և այլ տեխնիկական փոփոխությունների վերաբերյալ փոփոխությունները։ Պատժի խստացման հարցը պատգամավորը և արդարադատության նախարարությունը կքննարկեն առաջին և երկրորդ ընթերցումների միջև ընկած ժամանակահատվածում։
Սա համաճարակ է․ տնտեսագետը՝ ՀՀ-ում թմրաշրջանառության և դրա հետևանքների մասին
Լրահոս
0