00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարված վիճակ ՊՆ-ի մոտ․ ռազմական ոստիկանները փորձում են հեռացնել անհետ կորածների ծնողներին

Բաժանորդագրվել
Ծնողները փակել են անցագրային կետի դարպասները և հրաժարվում են բացել։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ լարված իրավիճակ է։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել են նախարարության վարչական համալիրի դարպասների մոտ՝ պահանջելով հանդիպում ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։
Մի քանի ծնող ներսում է։ Բայց քանի որ ծնողները հրաժարվում են հեռանալ դարպասների մոտից, մեծ թվով ռազմական ոստիկաններ ու ոստիկաններ են բերվել նախարարության մոտ, որոնք շրջապատել են ծնողներին։
Ծնողները փակել են անցագրային կետի դարպասները և հրաժարվում են բացել։
Նշենք, որ անհետ կորածների ծնողները սեպտեմբերի 27-ին կրկին հավաքվել էին պաշտպանության նախարարության հետ՝ հանդիպում պահանջելով պատասխանատու անձանց հետ։ Խոստացան՝ ծնողներին կընդունեն սեպտեմբերի 29-ին, սակայն ժամի հարցում հստակեցում չեղավ։ Ուստի ծնողները որոշել են կեսօրից հավաքվել ՊՆ-ի մոտ։ Նրանք շեշտեցին՝ եթե իրենց չընդունեն, հարցերի պատասխանները չլինեն, իրենց պատրաստ են քաղաքը կոլապսի ենթարկել։
Անհետ կորածների ծնողները վրդովված են, քանի որ պատասխան են ստացել, թե իրենց կարող է ընդունել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, որի հետ իրենք հանդիպելու ցանկություն չունեն։ Ընդ որում` Արման Սարգսյանը համաձայնել է ընդունել միայն 3 ծնողի, մինչդեռ խոստացվել էր 30 ծնողի հետ հանդիպել։
Հանկարծակի վատացավ Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը, որի եղբայրը` Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին՝ Սարգիս Ղուկասյանը` անհետ կորած է։ Նրա համար շտապօգնություն է կանչվում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին։
2022թ․ ապրիլի 13-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած են համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին ՀՀ քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնեց, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում են անհետ կորած։
Լրահոս
0