https://arm.sputniknews.ru/20250929/5-tarva-yntacqum-angam-1-anhet-kvoratsi-tshakatagir-chi-parzvel-tsnvoghnery-pn-i-mvot-en-94027010.html
5 տարվա ընթացքում անգամ 1 անհետ կորածի ճակատագիր չի պարզվել․ ծնողները ՊՆ-ի մոտ են
5 տարվա ընթացքում անգամ 1 անհետ կորածի ճակատագիր չի պարզվել․ ծնողները ՊՆ-ի մոտ են
Sputnik Արմենիա
Անհետ կորածների ծնողները վստահ են՝ եթե պատկան մարմիններն աշխատեին, հիմա արդեն որոշակի արդյունք կլիներ։ Նրանք պատրաստ են քաղաքը կոլապսի ենթարկել, եթե իրենց... 29.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-29T13:07+0400
2025-09-29T13:07+0400
2025-09-29T15:03+0400
հայաստան
անհետ կորած
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ծնող
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94026841_0:0:1281:720_1920x0_80_0_0_d56387dd3cd1667a8c7548cdd7e2fa77.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անգամ 1 անհետ կորածի ճակատագիր չի պարզվել, ինչը ցույց է տալիս, որ 5 տարվա ընթացքում ոչ մի գործ էլ չի արվել։ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց 44-օրյայի ժամանակ անհետ կորած զինծառայող Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը։Նա համոզված է՝ եթե պատկան մարմիններն աշխատեին, հիմա արդեն որոշակի արդյունք կլիներ։Պողոսյանը հավելեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի հետ գոնե պարբերաբար հանդիպումներ էին ունենում, ներկայացվում էր աշխատանքների ընթացքը։ Հիմա, քանի որ չունեն իրենց հարցերի պատասխանները, ցանկանում են հանդիպել ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։Անհետ կորածների հարազատները նշեցին` թեպետ անհետ կորածների և գերեվարվածների հարցերով զբաղվող հանձնաժողովն ԱԱԾ կազմում է, սակայն իրենք իրենց երեխաներին պաշտպանության նախարարության ենթակայության ներքո են ծառայության ուղարկել, ուստի ՊՆ-ից էլ պատասխան են պահանջում։Նշենք, որ անհետ կորածների ծնողները սեպտեմբերի 27-ին կրկին հավաքվել էին պաշտպանության նախարարության մոտ՝ հանդիպում պահանջելով պատասխանատու անձանց հետ։ Խոստացել էին, որ ծնողներին կընդունեն սեպտեմբերի 29-ին, սակայն ժամի հարցում հստակեցում չէր արվել։ Ուստի ծնողները որոշել են կեսօրից հավաքվել ՊՆ-ի մոտ։ Նրանք շեշտեցին՝ եթե իրենց չընդունեն, հարցերի պատասխանները չլինեն, իրենց պատրաստ են քաղաքը կոլապսի ենթարկել։Անհետ կորածների ծնողները վրդովված են, քանի որ պատասխան են ստացել, թե իրենց կարող է ընդունել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, որի հետ իրենք հանդիպելու ցանկություն չունեն։ Ընդ որում` Արման Սարգսյանը համաձայնել է ընդունել միայն 3 ծնողի, մինչդեռ խոստացվել էր 30 ծնողի հետ հանդիպել։Ծնողները 5 րոպե տվեցին իրենց պահանջին ընդառաջ գնալու համար, այլապես փողոց են փակելու։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին։2022թ․ ապրիլի 13-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած են համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին ՀՀ քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնեց, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում են անհետ կորած։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94026841_104:0:1064:720_1920x0_80_0_0_f850050281de7c0d91755989d8c52ea2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անհետ կորած, հհ պաշտպանության նախարարություն (պն), ծնող, видео, բողոքի ակցիա
հայաստան, անհետ կորած, հհ պաշտպանության նախարարություն (պն), ծնող, видео, բողոքի ակցիա
5 տարվա ընթացքում անգամ 1 անհետ կորածի ճակատագիր չի պարզվել․ ծնողները ՊՆ-ի մոտ են
13:07 29.09.2025 (Թարմացված է: 15:03 29.09.2025) Անհետ կորածների ծնողները վստահ են՝ եթե պատկան մարմիններն աշխատեին, հիմա արդեն որոշակի արդյունք կլիներ։ Նրանք պատրաստ են քաղաքը կոլապսի ենթարկել, եթե իրենց հարցերի պատասխանները չստանան։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անգամ 1 անհետ կորածի ճակատագիր չի պարզվել, ինչը ցույց է տալիս, որ 5 տարվա ընթացքում ոչ մի գործ էլ չի արվել։ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց 44-օրյայի ժամանակ անհետ կորած զինծառայող Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը։
«Գոնե 1 հոգու ճակատագիր պարզ լիներ, ասեին՝ էս մի հոգին էսինչ տեղը զոհվել ա, աճյունը հանել են կամ էս մի տեղը տարել են, գերեվարել են, полевой գեներալների մոտ մնում ա։ Խի՞, չկա՞ տենց բան, կա, մենք հիմա ենթադրություններ ենք անում, բայց պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ հնարավոր է։ Հնարավոր է նաև` գերեվարվածներ լինեն, որ պետական էն ցուցակներում անունները չկան»,- ասաց Պողոսյանը։
Նա համոզված է՝ եթե պատկան մարմիններն աշխատեին, հիմա արդեն որոշակի արդյունք կլիներ։
Պողոսյանը հավելեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի հետ գոնե պարբերաբար հանդիպումներ էին ունենում, ներկայացվում էր աշխատանքների ընթացքը։ Հիմա, քանի որ չունեն իրենց հարցերի պատասխանները, ցանկանում են հանդիպել ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։
Անհետ կորածների հարազատները նշեցին` թեպետ անհետ կորածների և գերեվարվածների հարցերով զբաղվող հանձնաժողովն ԱԱԾ կազմում է, սակայն իրենք իրենց երեխաներին պաշտպանության նախարարության ենթակայության ներքո են ծառայության ուղարկել, ուստի ՊՆ-ից էլ պատասխան են պահանջում։
Նշենք, որ անհետ կորածների ծնողները սեպտեմբերի 27-ին կրկին
հավաքվել էին պաշտպանության նախարարության մոտ՝ հանդիպում պահանջելով պատասխանատու անձանց հետ։ Խոստացել էին, որ ծնողներին կընդունեն սեպտեմբերի 29-ին, սակայն ժամի հարցում հստակեցում չէր արվել։ Ուստի ծնողները որոշել են կեսօրից հավաքվել ՊՆ-ի մոտ։ Նրանք շեշտեցին՝ եթե իրենց չընդունեն, հարցերի պատասխանները չլինեն, իրենց պատրաստ են քաղաքը կոլապսի ենթարկել։
Անհետ կորածների ծնողները վրդովված են, քանի որ պատասխան են ստացել, թե իրենց կարող է ընդունել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, որի հետ իրենք հանդիպելու ցանկություն չունեն։ Ընդ որում` Արման Սարգսյանը համաձայնել է ընդունել միայն 3 ծնողի, մինչդեռ խոստացվել էր 30 ծնողի հետ հանդիպել։
Ծնողները 5 րոպե տվեցին իրենց պահանջին ընդառաջ գնալու համար, այլապես փողոց են փակելու։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ
համատեղ հայտարարություն ընդունեցին։
2022թ․ ապրիլի 13-ին
Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած են համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին ՀՀ քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման,
հայտնեց, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում են անհետ կորած։