00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը վերացրեց Արծվիկ Մինասյանի բացակայելու արգելքը

© Sputnik / Aram NersesyanԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2025
Բաժանորդագրվել
Դատարանը հիմնավորեց, որ այս պահին փախուստի դիմելու հավանականություն չի տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի և մյուսների դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը բավարարեց Արծվիկ Մինասյանի պաշտպանի միջնորդությունը և վերացրեց նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։
Նշենք, որ ԱԺ-ն բավարարել էր Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը։
Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը. ՔԿ
Գործի նախաքննությունն օրերս ավարտվել էր և ուղարկվել դատարան։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է Սևանի ափին ապօրինի դղյակ կառուցելու մեջ, իսկ Արծվիկ Մինասյանը՝ ապօրինի շինարարության թույլտվություն տալու մեջ։ Երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը, կատարվողը համարում են քաղաքական հետապնդում։ Արծվիկ Մինասյանի պաշտպանի միջնորդության հիմքում ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունն էր Արծվիկ Մինասյանին գործուղելու Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա մասնակցելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԽԽՎ-ի համատեղ կազմակերպած միջոցառմանը, որը կկայանա հոկտեմբերի 11-18-ը։
Մեղադրող դատախազը նշեց, որ այս պահին շարունակում են առկա լինել խափանման միջոցի կիրառման համար ռիսկերը ու հայտարարեց, որ անհրաժեշտ է կիրառել գրավ՝ հինգ միլիոն դրամ, որը կարող է բավարար երաշխիք հանդիսանալ ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը դատաքննության ընթացքում։
Արծվիկ Մինասյանը վիրավորական համարեց իր համար գրավ սահմանելու առաջարկը։
«Գրավ կիրառելը ես` որպես մեղադրյալ, չեմ ընդունում, մերժում եմ և համարում եմ, որ սա նվաստացուցիչ առաջարկ է, վիրավորանք է նաև օրենսդիր մարմնի՝ առաջնային մանդատով օժտված մարմնի ներկայացուցչի նկատմամբ։ Ո՛չ իմ անցյալը, ո՛չ էլ իմ գործունեությունը չեն տալիս նման առաջարկ անելու տեղիք։ 2017 թվականին առաջին անգամ հարցաքննվելով այս գործի շրջանակում որպես վկա՝ ես շարունակել եմ, մնացել, մնում եմ այն տեսակետին, որ սա շինծու գործ է»,–ասաց Մինասյանը։
Դատարանը որոշեց վերացնել Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը ու հիմնավորեց, որ այս պահին փախուստի դիմելու հավանականություն չի տեսնում։
Իրավունքի բռնաբարությու՞ն, թե՞ ապօրինիի օրինականացում․ Վարդապետյանը հակադարձեց Մինասյանին
Լրահոս
0