https://arm.sputniknews.ru/20250707/sejran-ohanjann-u-artsvik-minasjany-zrkvecin-patgamavvorakan-andzernmkheliutjunic-91050014.html
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազը հուլիսի 4-ից ԱԺ-ում ներկայացնում էր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու... 07.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-07T17:26+0400
2025-07-07T17:26+0400
2025-07-07T17:29+0400
արծվիկ մինասյան
սեյրան օհանյան
անձեռնմխելիություն
աժ (ազգային ժողով)
հհ գլխավոր դատախազություն
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53864815_0:0:1601:901_1920x0_80_0_0_014c2b1d3d37de670375bc4deb2bfa20.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։ Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Բաբայանը հրապարակեց փակ, գաղտնի քվեարկության արդյունքները։Ըստ այդմ, Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը բավարարելու համար կողմ է քվեարկել 59, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։ Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը բավարարելու համար կողմ է քվեարկել 59, դեմ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։Ըստ քրեական վարույթի նյութերի` Սեյրան Օհանյանը կասկածվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,526 քմ տարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։Արծվիկ Մինասյանը կասկածվում է այն բանում, որ 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։Հավելենք, որ Ազգային ժողովը շարունակում է քննել «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Հաջորդիվ քննվելու է նաև Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53864815_81:0:1504:1067_1920x0_80_0_0_824cd77fd466bbbae71012102d2a2734.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արծվիկ մինասյան, սեյրան օհանյան, անձեռնմխելիություն, աժ (ազգային ժողով), հհ գլխավոր դատախազություն, աննա վարդապետյան
արծվիկ մինասյան, սեյրան օհանյան, անձեռնմխելիություն, աժ (ազգային ժողով), հհ գլխավոր դատախազություն, աննա վարդապետյան
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
17:26 07.07.2025 (Թարմացված է: 17:29 07.07.2025) Գլխավոր դատախազը հուլիսի 4-ից ԱԺ-ում ներկայացնում էր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդագրերը։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։ Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Բաբայանը հրապարակեց փակ, գաղտնի քվեարկության արդյունքները։
Ըստ այդմ, Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը բավարարելու համար կողմ է քվեարկել 59, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։ Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը բավարարելու համար կողմ է քվեարկել 59, դեմ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ միջնորդություններ է ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելությունից զրկելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Եվս մեկ միջնորդություն գլխավոր դատախազը ներկայացրել է նույն խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցով։
Ըստ քրեական վարույթի նյութերի` Սեյրան Օհանյանը կասկածվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,526 քմ տարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։
Արծվիկ Մինասյանը կասկածվում է այն բանում, որ 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։
Հավելենք, որ Ազգային ժողովը շարունակում է քննել «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Հաջորդիվ քննվելու է նաև Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։