00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավունքի բռնաբարությու՞ն, թե՞ ապօրինիի օրինականացում․ Վարդապետյանը հակադարձեց Մինասյանին

Բաժանորդագրվել
Մինչ Մինասյանը պնդում է, որ ինքը պարտավոր չէր տեղեկանքում նշում անել ինքնակամ կառույցի մասին, գլխավոր դատախազն էլ հակադարձում է՝ Մինասյանն օրինականացրել է ապօրինին։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ «Հայաստան» խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը պնդում է՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի կարող իրավական որևէ նորմ մատնանշել, ըստ որի` ինքը՝ որպես նախարար, գործել է ծառայողական շահերին հակառակ։ ԱԺ արտահերթ նիստում նա հայտարարեց, որ որպես նախարար իր պարտականությունն է եղել կանխարգելել կամ նվազեցնել շրջակա միջավայրի վրա դրսևորվող բացասական ազդեցությունը։ Իր կառավարման օրոք չի եղել ապօրինի շինարարություն, և ինքը փորձել է նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը (կոյուղաջրերը Սևանա լիճ չթափվելն ու կանաչ տարածքների ապահովումը – խմբ․)։
«Ո՞վ է Ձեզ տվել իրավունք այս աստիճանի բռնաբարելու իրավունքը, ո՞վ։ Դուք ի՞նչ արժանիք ունեք այսօր մնալու գլխավոր դատախազի պաշտոնում, երբ որ էս տարրական իրավական ընթացակարգը նման կերպ գլխի վրա շուռ եք տալիս։ Երբ որ Դուք այսօր ակնհայտ, բացահայտ որդեգրել եք իշխանության փաստաբանը, դատախազը լինելու պարտականությունը, անտեսում եք, արհամարհում եք իրավունքի նորմերը, արհամարհում եք բերված փաստարկները, կեղծիքն ու սուտը, նկարագրված հեքիաթային, առասպելական կամ դժոխային պատկերը ներկայացնում եք որպես ճշմարտություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, թե նույն հաջողությամբ իրեն կարող են մեղադրել նաև իշխանությունը զավթելու կամ միջազգային ահաբեկչության կազմակերպման փորձի մեջ։
Նա շեշտեց՝ նման մեղադրանքներով գլխավոր դատախազը չի կարողանալու իր հեղինակության վրա ազդել, որովհետև մասնագիտական հանրությունն էլ հասկանում է, որ այս ամենը փուչիկ է, և այդ փուչիկը պայթելու է։
Ինձ վերագրում եք իրականության հետ կապ չունեցող բաներ. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին
Պատասխան ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց՝ «ես նվազեցրել եմ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը» բառակապակցության փոխարեն Արծվիկ Մինասյանը պիտի ասեր՝ «ես օրինականացրել եմ ապօրինին»։
«Պարոն Մինասյանը խոսում է այն մասին, որ մեր մեղադրանքն իրեն վիրավորում է, չի խոսում այն մասին, որ որպես նախարար պարտավոր էր անել մի պարզ քայլ՝ պարտավոր էր գրությամբ, պաշտոնական որևէ փաստաթղթով պատկան մարմնին տեղեկացնել, որ ազգային պարկում առկա է ինքնակամ կառույց։ Դրա փոխարեն, օգտագործելով օրենքում առկա բոլոր կարգավորումները, որ ինքն է նենգափոխված օգտագործում հիմա, փորձում է ներկայացնել, որ ինքը՝ որպես նախարար, պարտավոր չէր իրականությանը համապատասխանող տեղեկություն ներկայացնել կառավարությանը։ Օրենքն ասում է՝ բնության հատուկ պահպանվող տարածքում չի կարող լինել ինքնակամ կառույց, և հակառակի մասին պետք է նախարարը ներկայացներ»,- ասաց Աննա Վարդապետյանը։
ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ եթե Մինասյանը ներկայացված փաստաթղթում նշում աներ ինքնակազմ կառույցի մասին, ապա այն կշարունակեր մնալ ապօրինի։
Նրա խոսքով՝ «օրինականացնել ապօրինին» չի նշանակում միայն սեփականության իրավունք, այլ նշանակում է տնօրինման ցանկացած ձևաչափ։
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ միջնորդություններ է ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելությունից զրկելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Եվս մեկ միջնորդություն գլխավոր դատախազը ներկայացրել է նույն խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցով։
Ըստ քրեական վարույթի նյութերի` Արծվիկ Մինասյանը, 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։
Լրահոս
0