https://arm.sputniknews.ru/20250913/hh-ishkhanutjunneri-gvortsn-e-ljajeny-samvel-karapetjani-ev-miqajel-srbazani-masin-93407893.html
ՀՀ իշխանությունների գործն է․ Լյայենը՝ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի մասին
ՀՀ իշխանությունների գործն է․ Լյայենը՝ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի մասին
Sputnik Արմենիա
Եվրահանձնաժողովից հույս ունեն, որ հետաքննություններն իրականացնելիս ՀՀ դատական և իրավապահ մարմինները կլինեն անկախ, ազնիվ, կպահպանեն ժողովրդավարության... 13.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-13T10:29+0400
2025-09-13T10:29+0400
2025-09-13T10:35+0400
ուրսուլա ֆոն դեր լյայեն
էդմոն մարուքյան
սամվել կարապետյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
անտոնիու կոշտա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/05/74221992_0:72:1600:972_1920x0_80_0_0_d5db545e57e75d4457be3ace0310799e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այնուամենայնիվ, հետաքննությունը Հայաստանի իշխանությունների, իսկ նման գործերը քննելը ներքին դատական համակարգի պարտականությունն է։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գրասենյակի պաշտոնական նամակում՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գրության։Հուլիսի 14-ին հայտնել էինք, որ Մարուքյանը նամակներ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով չդառնալ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ։ Մարուքյանն իր նամակում, մասնավորաբար, անդրադարձել էր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին։Եվրոպական կառույցից վստահեցրել են, որ այս սկզբունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և Հայաստանի իշխանությունների միջև կանոնավոր երկխոսության հիմնական բաղադրիչն է։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։ Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Ինչ վերաբերում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, ապա տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 17-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեցլ՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/05/74221992_0:0:1424:1067_1920x0_80_0_0_28d89396b84279c81deb7911a6a9dcd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուրսուլա ֆոն դեր լյայեն, էդմոն մարուքյան, սամվել կարապետյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, անտոնիու կոշտա
ուրսուլա ֆոն դեր լյայեն, էդմոն մարուքյան, սամվել կարապետյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, անտոնիու կոշտա
ՀՀ իշխանությունների գործն է․ Լյայենը՝ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի մասին
10:29 13.09.2025 (Թարմացված է: 10:35 13.09.2025) Եվրահանձնաժողովից հույս ունեն, որ հետաքննություններն իրականացնելիս ՀՀ դատական և իրավապահ մարմինները կլինեն անկախ, ազնիվ, կպահպանեն ժողովրդավարության սկզբունքները։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այնուամենայնիվ, հետաքննությունը Հայաստանի իշխանությունների, իսկ նման գործերը քննելը ներքին դատական համակարգի պարտականությունն է։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գրասենյակի պաշտոնական նամակում՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գրության։
Հուլիսի 14-ին հայտնել էինք, որ Մարուքյանը նամակներ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով չդառնալ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ։ Մարուքյանն իր նամակում, մասնավորաբար, անդրադարձել էր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին։
«Հիմնվելով ԵՄ-ՀՀ գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների վրա՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատության և իրավապահ մարմիններն այս հետաքննություններն իրականացնելիս կգործեն անկախությամբ, ազնվությամբ և հաշվետվողականությամբ, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքներն ու հիմնարար իրավունքները` ներառյալ պատշաճ դատավարության իրականացումը»,- նշված է Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Դերեն Դերյայի պատասխանում։
Եվրոպական կառույցից վստահեցրել են, որ այս սկզբունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և Հայաստանի իշխանությունների միջև կանոնավոր երկխոսության հիմնական բաղադրիչն է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։ Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Ինչ վերաբերում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, ապա տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 17-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեցլ՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով
երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։