https://arm.sputniknews.ru/20250904/gvortsadiry-pvokhec-vorvoshumy-heci-hajcic-hhn-kpashtpani-mek-ajl-pastabanakan-ynkerutjun-93141281.html
Գործադիրը փոխեց որոշումը. ՀԷՑ–ի հայցից ՀՀ–ն կպաշտպանի մեկ այլ փաստաբանական ընկերություն
Գործադիրը փոխեց որոշումը. ՀԷՑ–ի հայցից ՀՀ–ն կպաշտպանի մեկ այլ փաստաբանական ընկերություն
Sputnik Արմենիա
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը 2025 թ. օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ... 04.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-04T13:39+0400
2025-09-04T13:39+0400
2025-09-04T17:23+0400
ստոկհոլմ
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
սամվել կարապետյան
հայց
հհ կառավարություն
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/15/92602404_0:0:1281:720_1920x0_80_0_0_8767710eca622a5c30d771f07dd79702.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցից պաշտպանվելու համար այսօր փոխեց փաստաբանական ընկերությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Ավելի վաղ` օգոստոսի 21–ի նիստի ժամանակ, ՀՀ կառավարությունը որոշել էր այս գործով 3.250.000 ԱՄՆ դոլար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` ԱՄՆ-ում գործող «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը ներգրավելու նպատակով։Այսօրվա որոշմամբ կառավարությունը «Arnold & Porter» ընկերությունը փոխարինեց «Folеy Hoag LLP» իրավաբանական–փաստաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությամբ։Կառավարությունն իր ընտրությունը պայմանավորել է նրանով, որ «Folеy Hoag LLP» ընկերության ներկայացված առաջարկը որակապես չի զիջում «Arnold & Porter» ընկերության ներկայացրած առաջարկին։Գործադիր մարմնից նաև նշել են, որ «Folеy Hoag LLP» ընկերությունը ՀՀ շահերի պաշտպանության նպատակով ներգրավված է մի շարք այլ միջազգային իրավական գործընթացներում և հանդիսանում է վստահելի գործընկեր։Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով այն, որ «Folеy Hoag LLP» ընկերությանն անհրաժեշտ է լինելու ապահովել վճարում փաստացի ծառայություններ մատուցելու պահից՝ նախքան նրա հետ պայմանագրի կնքումը մատուցվելիք ծառայությունների համար ևս, որոշման գործողությունը նախատեսվում է տարածել 2025 թ–ի օգոստոսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա։Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը 2025 թվականի օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։Արբիտրաժային գործը սկիզբ է առել 2024 թվականի հունիսի 30-ին, երբ «Liormand Holdings Limited» ընկերությունը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին ծանուցում է ներկայացրել միջազգային ներդրումային վեճի մասին։Դրան հաջորդել են արտակարգ արբիտրաժային վարույթի գործընթացները։ Արտակարգ արբիտրաժային վարույթի արդյունքում որոշումը հուլիսի 22-ին ստանալուց հետո գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության նպատակով միջազգային իրավախորհրդատուի ներգրավման աշխատանքներին։Հիշեցնենք նաև` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ (հունիսի 18–ին)` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
ստոկհոլմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/15/92602404_101:0:1061:720_1920x0_80_0_0_c702270ea2376de32d80763a8daf80a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստոկհոլմ, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սամվել կարապետյան, հայց, հհ կառավարություն, փաստաբան
ստոկհոլմ, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սամվել կարապետյան, հայց, հհ կառավարություն, փաստաբան
Գործադիրը փոխեց որոշումը. ՀԷՑ–ի հայցից ՀՀ–ն կպաշտպանի մեկ այլ փաստաբանական ընկերություն
13:39 04.09.2025 (Թարմացված է: 17:23 04.09.2025) «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը 2025 թ. օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել ՀՀ–ի դեմ՝ ՀԷՑ–ի սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցից պաշտպանվելու համար այսօր փոխեց փաստաբանական ընկերությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ավելի վաղ` օգոստոսի 21–ի նիստի ժամանակ,
ՀՀ կառավարությունը որոշել էր այս գործով 3.250.000 ԱՄՆ դոլար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` ԱՄՆ-ում գործող «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը ներգրավելու նպատակով։
Այսօրվա որոշմամբ կառավարությունը «Arnold & Porter» ընկերությունը փոխարինեց «Folеy Hoag LLP» իրավաբանական–փաստաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությամբ։
«Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է օգոստոսի 21-ի որոշման կայացումից հետո երևան եկած նոր հանգամանքներով, որոնք, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում սույն արբիտրաժային գործով Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար՝ ելնելով ինչպես պետական անվտանգային, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ ընթացիկ այլ միջազգային իրավական վարույթների շրջանակում ՀՀ շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Կառավարությունն իր ընտրությունը պայմանավորել է նրանով, որ «Folеy Hoag LLP» ընկերության ներկայացված առաջարկը որակապես չի զիջում «Arnold & Porter» ընկերության ներկայացրած առաջարկին։
Գործադիր մարմնից նաև նշել են, որ «Folеy Hoag LLP» ընկերությունը ՀՀ շահերի պաշտպանության նպատակով ներգրավված է մի շարք այլ միջազգային իրավական գործընթացներում և հանդիսանում է վստահելի գործընկեր։
«Բացի այդ, ստեղծված իրավիճակում «Folеy Hoag LLP» ընկերությունը համաձայնել է ծառայությունները մատուցել նույն արժեքով, ինչ «Arnold & Porter»–ը։ Նախորդ անգամ «Folеy Hoag LLP»–ը չէր ընտրվել, քանի որ առավել բարձր գնառաջարկ էր ներկայացրել»,– նշել են կառավարությունից։
Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով այն, որ «Folеy Hoag LLP» ընկերությանն անհրաժեշտ է լինելու ապահովել վճարում փաստացի ծառայություններ մատուցելու պահից՝ նախքան նրա հետ պայմանագրի կնքումը մատուցվելիք ծառայությունների համար ևս, որոշման գործողությունը նախատեսվում է տարածել 2025 թ–ի օգոստոսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը 2025 թվականի օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։
Արբիտրաժային գործը սկիզբ է առել 2024 թվականի հունիսի 30-ին, երբ «Liormand Holdings Limited» ընկերությունը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին ծանուցում է ներկայացրել միջազգային ներդրումային վեճի մասին։
Դրան հաջորդել են արտակարգ արբիտրաժային վարույթի գործընթացները։ Արտակարգ արբիտրաժային վարույթի արդյունքում որոշումը հուլիսի 22-ին ստանալուց հետո գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության նպատակով միջազգային իրավախորհրդատուի ներգրավման աշխատանքներին։
Հիշեցնենք նաև` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ (հունիսի 18–ին)` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։