https://arm.sputniknews.ru/20250821/hh-karavarutjuny-mvot-33-mln-dvolar-khatkacni-stvokhvolmum-heci-hajcic-pashtpanvelu-hamar-92599871.html
ՀՀ կառավարությունը մոտ 3.3 մլն դոլար կհատկացնի Ստոկհոլմում ՀԷՑ–ի հայցից պաշտպանվելու համար
ՀՀ կառավարությունը մոտ 3.3 մլն դոլար կհատկացնի Ստոկհոլմում ՀԷՑ–ի հայցից պաշտպանվելու համար
Sputnik Արմենիա
Կառավարությունն առաջին փուլով կհատկացնի 1.093.750 դոլար։ 21.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-21T13:03+0400
2025-08-21T13:03+0400
2025-08-21T13:40+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հայց
հհ կառավարություն
արբիտրաժային դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88123097_0:0:1200:676_1920x0_80_0_0_47afe884252afbd077f49a40a8fedddb.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցից պաշտպանվելու համար 3.250.000 ԱՄՆ դոլար կհատկացի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` ԱՄՆ-ում գործող «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը ներգրավելու նպատակով։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը 2025 թվականի օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։Նախագծում նշված է, որ արբիտրաժային գործը սկիզբ է առել 2024 թվականի հունիսի 30-ին, երբ «Liormand Holdings Limited» ընկերությունը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին (Գրասենյակ) ծանուցում է ներկայացրել միջազգային ներդրումային վեճի մասին։ Դրան հաջորդել են արտակարգ արբիտրաժային վարույթի գործընթացները։ Արտակարգ արբիտրաժային վարույթի արդյունքում որոշումը հուլիսի 22-ին ստանալուց հետո գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության նպատակով միջազգային իրավախորհրդատուի ներգրավման աշխատանքներին։Կառավարությունն արձանագրել է, որ գործն արագ տեմպով է զարգանում, քանի որ օգոստոսի 12-ին գրասենյակը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից տեղեկացվել է արբիտրաժային ծանուցման մասին, որով արդեն իսկ սահմանվել են ընթացակարգային սեղմ ժամկետներ։ Հետևաբար ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է հրատապ կարգով ներգրավել փորձառու իրավախորհրդատու։Գործադիրը նախագծում մանրամասնել է, որ իրավաբանական ընկերության ընտրության չափորոշիչները եղել են փորձառությունը միջազգային ներդրումային արբիտրաժային գործերով` հատկապես էներգետիկ ոլորտում,առաջարկվող ծառայությունների արժեքի մրցունակությունը և շահերի բախման բացակայությունը։ՀՀ վարչապետի աշխատակազմին 2025 թվականի երկրորդ կիսամյակում կհատկացվի 1,093,750 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ հարկերը)՝ փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարումն ապահովելու համար։Հիշեցնեք, որ Կարապետյանների ընտանիքն իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել է Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժին։ 2025 թվականի հուլիսի 22-ին հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ նոր օրենքների կիրառումից և ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված որևէ գործողությունից։ 2025 թվականի օգոստոսի 4-ին հրատապ արբիտրաժը վերահաստատեց, որ Հայաստանը պետք է անհապաղ կատարի այդ որոշումը։ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88123097_0:0:902:676_1920x0_80_0_0_facdce89a751f1195372726ae79b8c75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հայց, հհ կառավարություն, արբիտրաժային դատարան
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հայց, հհ կառավարություն, արբիտրաժային դատարան
ՀՀ կառավարությունը մոտ 3.3 մլն դոլար կհատկացնի Ստոկհոլմում ՀԷՑ–ի հայցից պաշտպանվելու համար
13:03 21.08.2025 (Թարմացված է: 13:40 21.08.2025) Կառավարությունն առաջին փուլով կհատկացնի 1.093.750 դոլար։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցից պաշտպանվելու համար 3.250.000 ԱՄՆ դոլար կհատկացի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` ԱՄՆ-ում գործող «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը ներգրավելու նպատակով։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը 2025 թվականի օգոստոսի 11-ին պաշտոնապես
միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։
Նախագծում նշված է, որ արբիտրաժային գործը սկիզբ է առել 2024 թվականի հունիսի 30-ին, երբ «Liormand Holdings Limited» ընկերությունը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին (Գրասենյակ) ծանուցում է ներկայացրել միջազգային ներդրումային վեճի մասին։ Դրան հաջորդել են արտակարգ արբիտրաժային վարույթի գործընթացները։ Արտակարգ արբիտրաժային վարույթի արդյունքում որոշումը հուլիսի 22-ին ստանալուց հետո գրասենյակը ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության նպատակով միջազգային իրավախորհրդատուի ներգրավման աշխատանքներին։
Կառավարությունն արձանագրել է, որ գործն արագ տեմպով է զարգանում, քանի որ օգոստոսի 12-ին գրասենյակը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից տեղեկացվել է արբիտրաժային ծանուցման մասին, որով արդեն իսկ սահմանվել են ընթացակարգային սեղմ ժամկետներ։ Հետևաբար ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է հրատապ կարգով ներգրավել փորձառու իրավախորհրդատու։
Գործադիրը նախագծում մանրամասնել է, որ իրավաբանական ընկերության ընտրության չափորոշիչները եղել են փորձառությունը միջազգային ներդրումային արբիտրաժային գործերով` հատկապես էներգետիկ ոլորտում,առաջարկվող ծառայությունների արժեքի մրցունակությունը և շահերի բախման բացակայությունը։
«Նշված հանգամանքների ներքո գնառաջարկների ուսումնասիրման արդյունքում իր ծառայությունների համար սահմանված արժեքի և հարուստ փորձառության բացառիկությամբ աչքի է ընկել «Arnold & Porter» ընկերությունը, որը հատկապես ներդրումային արբիտրաժային վարույթների շրջանակներում պետությունների շահերի պաշտպանության գործերով հաջողել է վերջին 60 որոշումներից 53-ում (հաջողություն շուրջ 93% դեպքերում): Ընկերությունը նշված գործում ՀՀ շահերը ներկայացնելու համար առաջարկել է ընդհանուր 3.250.000 ԱՄՆ դոլար, ինչը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը, փորձագիտական ծախսերը, արբիտրաժային վարույթի ծախսերը, թարգմանչական ու տպագրական ծախսերը և այլ վճարներ (ճանապարհածախս և կացարան) և այլն»,– ասված է նախագծում։
ՀՀ վարչապետի աշխատակազմին 2025 թվականի երկրորդ կիսամյակում կհատկացվի 1,093,750 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ հարկերը)՝ փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարումն ապահովելու համար։
Հիշեցնեք, որ Կարապետյանների ընտանիքն իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել է Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժին։ 2025 թվականի հուլիսի 22-ին հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ նոր օրենքների կիրառումից և ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված որևէ գործողությունից։ 2025 թվականի օգոստոսի 4-ին հրատապ արբիտրաժը
վերահաստատեց, որ Հայաստանը պետք է անհապաղ կատարի այդ որոշումը։
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։ Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։