https://arm.sputniknews.ru/20250902/miqajel-arqepiskvopvos-ajapahjani-kalanqy-erkaradzgvec-mek-amsvov-93059967.html
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով
Sputnik Արմենիա
Միքայել սրբազանի գործով դատախազ Վահան Հարությունյանը պահանջել էր մեկ ամսով երկարաձգել կալանքը։ Դատավորը բավարարեց միջնորդությունը։ 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T18:51+0400
2025-09-02T18:51+0400
2025-09-22T18:26+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատարան
դատախազ
կալանք
միջնորդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92484058_0:84:1600:984_1920x0_80_0_0_e9d706d65dca47d0c848dbbcdf6953a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայլել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով։ Որոշումը կայացրեց Միքայել սրբազանի գործը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում։Մինչ որոշման հրապարակումը Աջապահյանը եզրափակիչ խոսքով դիմեց դատավորին` հայտարարելով, որ ինքն արդեն ազատ է և ազատ է բոլորից առավել։ Նշենք, որ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Պաշտպաններն առաջարկեցին փոխել խափանման միջոց կալանքը, օրինակ` սահմանափակել Աջապահյանի շփումը լրագրողների հետ, սակայն Միքայել սրբազանի գործով դատախազ Վահան Հարությունյանը պահանջեց մեկ ամսով երկարաձգել կալանքը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Կարող եք ցմահ բանտարկություն տալ ինձ, վախեցող չկա. Միքայել սրբազանը` դատավորին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92484058_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a7f907baebf72b2ce6c910a1a54c7a6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան, դատախազ, կալանք, միջնորդություն
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան, դատախազ, կալանք, միջնորդություն
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով
18:51 02.09.2025 (Թարմացված է: 18:26 22.09.2025) Միքայել սրբազանի գործով դատախազ Վահան Հարությունյանը պահանջել էր մեկ ամսով երկարաձգել կալանքը։ Դատավորը բավարարեց միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայլել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով։ Որոշումը կայացրեց Միքայել սրբազանի գործը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում։
Մինչ որոշման հրապարակումը Աջապահյանը եզրափակիչ խոսքով դիմեց դատավորին` հայտարարելով, որ ինքն արդեն ազատ է և ազատ է բոլորից առավել։
«Ես Ձեզ չեմ խնդրում, որպեսզի անտարբեր չգտնվեք, ես Ձեզնից ազատություն չեմ խնդրում, ես ազատ եմ ամենուրեք։ Բայց ուզում եմ մի բնորոշում անել. երբ մեղադրող կողմը խոսում է, իմ ինտելեկտը խոշտանգվում է։ Սա արդեն 7–րդ նիստն է, փրկեք ինձ այս ինտելեկտի խոշտանգումից։ Ցմահ տվեք, պրծեք։ Մի մուլտֆիլմ կար` «Кошкин дом», որտեղ ասվում էր`«мне Коза сейчас сказала, что у нас тут места мало»: Այ սա է ձեր մեղադրանքը։ Դուք պատվեր եք կատարում»,–ասաց Աջապահյանը։
Նշենք, որ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Պաշտպաններն առաջարկեցին փոխել խափանման միջոց կալանքը, օրինակ` սահմանափակել Աջապահյանի շփումը լրագրողների հետ, սակայն Միքայել սրբազանի գործով դատախազ Վահան Հարությունյանը պահանջեց մեկ ամսով երկարաձգել կալանքը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։