https://arm.sputniknews.ru/20250828/nakhagahvogh-datavvory-giti-vor-petq-e-meghavvor-tshanachi-miqajel-srbazanin-pashtpan-92844510.html
Նախագահող դատավորը գիտի, որ պետք է մեղավոր ճանաչի Միքայել սրբազանին․ պաշտպան
Նախագահող դատավորը գիտի, որ պետք է մեղավոր ճանաչի Միքայել սրբազանին․ պաշտպան
Sputnik Արմենիա
Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատավորը կարող է այլ որոշում կայացնել, բայց դա չի անի իր վախերի պատճառով։ 28.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-28T16:50+0400
2025-08-28T16:50+0400
2025-08-28T18:38+0400
երեմ սարգսյան
դատարան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատավոր
արմինե մելիքսեթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92395930_0:83:1600:983_1920x0_80_0_0_588d48eb62896f4fc0003951fd43e9ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր դատական նիստի ժամանակ բացահայտորեն մեղադրեց նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանին կանխակալ ու ոչ անաչառ լինելու մեջ՝ կասկած հայտնելով, որ սրբազանի գործով որոշումն արդեն ընդունված է։Ըստ նրա՝ դատավորն արդեն իր վարքագծով ապացուցել է, որ անկախ ապացույցների առկայությունից կամ բացակայությունից, անկախ հանցանքի առկայությունից կամ բացակայությունից, անկախ մեղադրանքի հիմնավոր կամ անհիմն լինելուց, միևնույն է՝ մեղավոր է ճանաչելու Միքայել սրբազանին այս շինծու, քաղաքական նպատակներով բերված մեղադրանքով։Երեմ Սարգսյանն անդրադարձավ դատախազ Վահան Հարությունյանի ներկայացրած միջնորդությանը՝ մեղավոր ճանաչել Միքայել սրբազանին։ Ըստ պաշտպանի՝ մինչ այս պահը մեղադրող կողմը չի վկայակոչել իշխանությունը բռնի զավթելու բուն կոչը, որն իբրև թե արել է Միքայել սրբազանը և առանց կոչի առկայության դատարանին միջնորդել է մեղավոր ճանաչել Հայ առաքելական եկեղեցու, հայ ազգի և հայոց պետականության նվիրյալ եպիսկոպոսին։«Քաղաքական հետապնդման ենթարկվող ցանկացած անձ ուշ, թե շուտ պետք է արդարացվի և արդարացվելու է»,– իր եզրափակիչ ելույթի վերջում հայտարարեց պաշտպան Երեմ Սարգսյանը, ապա դիմեց դատավորին՝ հորդորելով վճիռը խղճով կայացնել։Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 2-ին՝ 14։30Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Կարող եք ցմահ բանտարկություն տալ ինձ, վախեցող չկա. Միքայել սրբազանը` դատավորին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92395930_90:0:1511:1066_1920x0_80_0_0_79e53d97eadda0cb0a65362d44e46335.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երեմ սարգսյան, դատարան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատավոր, արմինե մելիքսեթյան
երեմ սարգսյան, դատարան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատավոր, արմինե մելիքսեթյան
Նախագահող դատավորը գիտի, որ պետք է մեղավոր ճանաչի Միքայել սրբազանին․ պաշտպան
16:50 28.08.2025 (Թարմացված է: 18:38 28.08.2025) Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատավորը կարող է այլ որոշում կայացնել, բայց դա չի անի իր վախերի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր դատական նիստի ժամանակ բացահայտորեն մեղադրեց նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանին կանխակալ ու ոչ անաչառ լինելու մեջ՝ կասկած հայտնելով, որ սրբազանի գործով որոշումն արդեն ընդունված է։
«Օրենքը մեզ պարտադրում է անդրադառնալ մեղավորների նշած ապացույցներին և հերքել մեղադրանքները՝ անկախ նրանից, որ նախագահող դատավորը վաղուց գիտեր, որ պետք է դատապարտի գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ու այլ ելք չունի, քան նրան մեղավոր ճանաչելը։ Նախագահող դատավորն ուներ և ունի այդ ելքը, սակայն վախերի պատճառով ի վիճակի չէ պոկվել դրանից, նախընտրում է բացահայտորեն խախտել օրենքը»,- հայտարարեց պաշտպանը։
Ըստ նրա՝ դատավորն արդեն իր վարքագծով ապացուցել է, որ անկախ ապացույցների առկայությունից կամ բացակայությունից, անկախ հանցանքի առկայությունից կամ բացակայությունից, անկախ մեղադրանքի հիմնավոր կամ անհիմն լինելուց, միևնույն է՝ մեղավոր է ճանաչելու Միքայել սրբազանին այս շինծու, քաղաքական նպատակներով բերված մեղադրանքով։
Երեմ Սարգսյանն անդրադարձավ դատախազ Վահան Հարությունյանի ներկայացրած միջնորդությանը՝ մեղավոր ճանաչել Միքայել սրբազանին։ Ըստ պաշտպանի՝ մինչ այս պահը մեղադրող կողմը չի վկայակոչել իշխանությունը բռնի զավթելու բուն կոչը, որն իբրև թե արել է Միքայել սրբազանը և առանց կոչի առկայության դատարանին միջնորդել է մեղավոր ճանաչել Հայ առաքելական եկեղեցու, հայ ազգի և հայոց պետականության նվիրյալ եպիսկոպոսին։
«Քաղաքական հետապնդման ենթարկվող ցանկացած անձ ուշ, թե շուտ պետք է արդարացվի և արդարացվելու է»,– իր եզրափակիչ ելույթի վերջում հայտարարեց պաշտպան Երեմ Սարգսյանը, ապա դիմեց դատավորին՝ հորդորելով վճիռը խղճով կայացնել։
Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 2-ին՝ 14։30
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։