00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկարաձգվեց «Սրբազան պայքարի» ևս 2 համակիրների կալանքի ժամկետը

© SputnikԱռաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը
Առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2025
Առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը
Բաժանորդագրվել
Դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց մեղադրողի ներկայացրած միջնորդությունները։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik․ Դատարանի որոշմամբ 3 ամիս ժամկետով երկարաձգվեց «Սրբազանի պայքարի» գործով անցնող բլոգեր Արմեն Ալեքսանյանի և Հայկ Շահնազարյանի կալանքի ժամկետը։
Նման որոշում կայացրեց այսօր Առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ բավարարելով հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունները։
Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին՝ 16։00-ին։
Հիշեցնենք` օգոստոսի 20-ին դատարանի որոշմամբ 3-ամսով երկարաձգվեց Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը, հաջորդ օրը` Բագրատ սրբազանի, Վահագն Չախալյանի, Արթուր Սարգսյանի, Արման Իսրայելյանի և Արսեն Ղազարյանի կալանքի ժամկետը։
44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկ Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։ Նրան թույլատրվեց նաև շաբաթական առնվազն 2 անգամ Պրոբացիայի ծառայության կամ ոստիկանության ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այսօր դատարանը որոշեց 3 ամսով երկարաձգել նաև գործարար Տիգրան Գալստյանի, պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդի՝ Կարո Օկումուշյանի, ակտիվիստներ Մովսես Շարբաթյանի և Տիգրան Թոփալյանի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը։ «Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող Աղվան Արշակյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Մինչև հիմա ցույց չեն տվել՝ որտեղ է իշխանությունը տապալելու կոչը․ Միքայել սրբազանի փաստաբան
Լրահոս
0