https://arm.sputniknews.ru/20250821/minchev-hima-cujc-chen-tvel-vortegh-e-ishkhanutjuny-tapalelu-kvochy-miqajel-srbazani-pastaban-92615580.html
Մինչև հիմա ցույց չեն տվել՝ որտեղ է իշխանությունը տապալելու կոչը․ Միքայել սրբազանի փաստաբան
Մինչև հիմա ցույց չեն տվել՝ որտեղ է իշխանությունը տապալելու կոչը․ Միքայել սրբազանի փաստաբան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Մեղադրող կողմը մինչ օրս ցույց չի տվել, թե կոնկրետ որն է եղել Շիրակի թեմի առաջնորդի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից... 21.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-21T18:28+0400
2025-08-21T18:28+0400
2025-08-21T18:34+0400
երեմ սարգսյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատ
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92395930_0:83:1600:983_1920x0_80_0_0_588d48eb62896f4fc0003951fd43e9ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Մեղադրող կողմը մինչ օրս ցույց չի տվել, թե կոնկրետ որն է եղել Շիրակի թեմի առաջնորդի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից իշխանությունը տապալելու կոչը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանը։Բացի այդ, ըստ նրա, վարույթ նախաձեռնելիս կան բազմաթիվ խախտումներ, մասնավորապես, խոսքը վերաբերում է ապացույցների ձեռքբերմանը։ Իսկ օրենսդրությունն արձանագրում է, որ եթե վարույթը նախաձեռնվել է ոչ իրավաչափ, ապա հետագա բոլոր գործողությունները դառնում են ոչ իրավաչափ։Մյուս փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ հավելեց՝ երկու լեզվաբան-փորձագետներն էլ եզրակացություն են տվել այն մասին, որ Աջապահյանի խոսքերում չի եղել կոչ, նրա խոսքերը ձևակերպված են պատմողական ոճով։Միքայել սրբազանի գործով հաջորդ դատական նիստը օգոստոսի 25-ին՝ 14։30–ին է։Հիշեցնենք, որ հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։Բանտախցում ձայնագրել են Բագրատ և Միքայել սրբազանների զրույցը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92395930_90:0:1511:1066_1920x0_80_0_0_79e53d97eadda0cb0a65362d44e46335.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երեմ սարգսյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, փաստաբան
երեմ սարգսյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Մեղադրող կողմը մինչ օրս ցույց չի տվել, թե կոնկրետ որն է եղել Շիրակի թեմի առաջնորդի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից իշխանությունը տապալելու կոչը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Մենք խնդրել ենք մեզ ցույց տալ, թե որտեղ է իշխանությունը տապալելու կոչը, քանի որ ամբողջ գործը դրա վրա է կառուցվում։ Նախաքննության, կալանավորման, դատավարության փուլում մինչև հիմա չեն ասել, թե երբ և ինչպես է եղել այդ կոչը։ Մենք խոսում ենք ամեն ինչի մասին, բացի դրանից»,- ասաց Սարգսյանը։
Բացի այդ, ըստ նրա, վարույթ նախաձեռնելիս կան բազմաթիվ խախտումներ, մասնավորապես, խոսքը վերաբերում է ապացույցների ձեռքբերմանը։ Իսկ օրենսդրությունն արձանագրում է, որ եթե վարույթը նախաձեռնվել է ոչ իրավաչափ, ապա հետագա բոլոր գործողությունները դառնում են ոչ իրավաչափ։
Մյուս փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ հավելեց՝ երկու լեզվաբան-փորձագետներն էլ եզրակացություն են տվել այն մասին, որ Աջապահյանի խոսքերում չի եղել կոչ, նրա խոսքերը ձևակերպված են պատմողական ոճով։
«Մենք ակնկալում ենք հանրային մեղադրողներից, որ ասեն, թե որ արտահայտությունն է պարունակում կոչ, որովհետև «կոչ» ասվածը, Սահմանադրական դատարանի կարգավորումների լույսի ներքո, պետք է լինի հրավեր, որ մարդիկ ընկալեն, գան և ինչ-որ գործողություններ կատարեն իշխանության փոփոխության։ Դա պետք է լինի ռազմական կամ ինչ-որ հակաիրավական գործողությունների շրջանակում, նման բան գոյություն չունի»,- ասաց Ֆարմանյանը։
Միքայել սրբազանի գործով հաջորդ դատական նիստը օգոստոսի 25-ին՝ 14։30–ին է։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին
հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա
գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։