00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղվան Արշակյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ. նա լուրջ առողջական խնդիրներ ունի

© Photo : Social media of Aghvan ArshakyanԱղվան Արշակյանը
Աղվան Արշակյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2025
Աղվան Արշակյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պաշտպանն ընդգծեց, որ նույնիսկ տնային կալանքն է Արշակյանի առողջական վիճակի հետ անհամատեղելի։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik․ «Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կրկին խափանման միջոց կիրառել կալանքը։
«Մենք իրավաբանությա՞մբ ենք զբաղվում, թե փորձում ենք դահիճ լինել մարդկանց նկատմամբ։ Ի՞նչ նպատակ կարող է ունենալ այս փուլում կալանքի միջնորդությունը, որևէ նպատակ, բացի Աղվան Արշակյանին առողջության և կյանքի իրավունքից զրկելը, այլ նպատակ այս միջնորդությունը պարզապես չի կարող ունենալ»,- հայտարարեց նրա պաշտպանը։
Նա ընդգծեց, որ մինչ հանրային մեղադրողի ելույթը պատրաստվում էր խոսել ու ներկայացնել, որ Արշակյանի առողջական վիճակի հետ անգամ տնային կալանքը համատեղելի չէ, որովհետև նա պարբերաբար պետք է այցելի բուժհաստատություն, հետազոտություններ անցնի։ Պաշտպանը հավելեց, որ անգամ մտքով չէր կարող անցնել, որ հանրային մեղադրողը կարող է նման միջնորդություն ներկայացնել։
Գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով
«Պատվարժան դատարան, խնդրում եմ Ձեզ, հորդորում եմ հաշվի առնել, որ այս պահին խափանման միջոցի հարցը քննարկելիս Դուք քննարկում եք 28-ամյա, նախկինում երբևէ չարատավորված երիտասարդի ճակատագիրը»,- ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ Աղվան Արշակյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ագրեսիվ տեսակի քաղցկեղ, Եվրոպայի, Հայաստանի, Ռուսաստանի բժիշկները հրաժարվել են վիրահատություն կատարել՝ չհավատալով Արշակյանի՝ բուժվելու հավանականությանը։ Միայն մեկ բժիշկ համաձայնել է ռիսկի գնալ ու կատարել է վիրահատություն։ Նա կալանավայրում ունեցել է առողջական վիճակի կտրուկ վատթարացում, գլխապտույտներ, ուշագնացություն և այլն։ Նա շեշտեց, որ Արշակյանի՝ կալանավայր վերադառնալը կլինի խոշտանգում։
«Այս միջնորդությունն էնքան անմարդկային է, որ հանգիստ իր եզրափակիչ մասում կարող էին ասել՝ արգելեք շփումը բուժաշխատողների հետ։ Ի՞նչ եք ուզում, հարգելի դատախազներ, էս մարդուն տաք, սպանե՞ք»,- ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Օգոստոսի 8-ին հայտնի դարձավ, որ դատարանը` դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, բավարարել է փաստաբան Վարազդատ Հարությունյանի միջնորդությունը և Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխարինեց տնային կալանքով՝ հաշվի առնելով Արշակյանի առողջական վիճակը։ Արշակյանը քաղցկեղի հետ կապված վիրահատություն է ունեցել, քիմիաթերապիա անցել, ունեցել առողջական վիճակի բարելավում։ Դրանից հետո նա պետք է պարբերաբար անցնի պարտադիր հետազոտություններ, լինի բժիշկների հսկողության ներքո։ Աղվան Արշակյանի առողջական վիճակը վատացել էր «Արմավիր» ՔԿՀ–ում։
Հիշեցնենք` օգոստոսի 20-ին դատարանի որոշմամբ 3-ամսով երկարաձգվեց Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը, հաջորդ օրը` Բագրատ սրբազանի, Վահագն Չախալյանի, Արթուր Սարգսյանի, Արման Իսրայելյանի և Արսեն Ղազարյանի կալանքի ժամկետը։
44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկ Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։ Նրան թույլատրվեց նաև շաբաթական առնվազն 2 անգամ Պրոբացիայի ծառայության կամ ոստիկանության ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այսօր դատարանը որոշեց 3 ամսով երկարաձգել նաև գործարար Տիգրան Գալստյանի, պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդի՝ Կարո Օկումուշյանի, ակտիվիստներ Մովսես Շարբաթյանի և Տիգրան Թոփալյանի կալանքի ժամկետը։ «Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Կդատեք պատվերով` մի օր էլ ձեզ կդատեն․ ՀՅԴ-ական Իգոր Սարգսյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
Լրահոս
0