00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբիոն ասել է՝ ինչու է Վաշինգտոնը դեմ Ռուսաստանի և Չինաստանի դեմ նոր պատժամիջոցներին

© AP Photo / Julia Demaree NikhinsonՍերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն Ալյասկայում
Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն Ալյասկայում - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2025
Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն Ալյասկայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ հաջող բանակցությունները հնարավոր են միայն գաղտնիության պահպանման դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ն չի ցանկանում պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, քանի որ դա փաստացի կնշանակի, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ բանակցություններն ավարտվել են: Այդ մասին այսօրհայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան` եթե վաղը, եթե այսօր առավոտյան նախագահն արթնանա և ասի․ «Ես սահմանում եմ այդ սարսափելի, կոշտ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ»։ Հնարավոր է, որ դա մի քանի ժամով կբարձրացնի մարդկանց տրամադրությունը, բայց ըստ էության, դա ցույց կտա, որ բանակցությունները (ուկրաինական կարգավորման շուրջ՝ խմբ.) տեսանելի ապագայում ավարտված են», - հայտարարել է Ռուբիոն Fox News հեռուստաալիքին։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն վախենում է համաշխարհային շուկայում էներգակիրների գների հնարավոր աճից՝ Չինաստանի դեմ ռուսական նավթի վերամշակման համար երկրորդային պատժամիջոցներ սահմանելու դեպքում:
«Եթե դուք երկրի դեմ երկրորդական պատժամիջոցներ սահմանեք, օրինակ՝ Չինաստան ռուսական նավթի մատակարարման դեպքում, Չինաստանը պարզապես կվերամշակի այդ նավթը, և այն կրկին կհայտնվի համաշխարհային շուկայում։ Յուրաքանչյուր ոք, ով գնում է այդ նավթը, ավելի շատ կվճարի դրա համար, կամ եթե այն չլինի, ստիպված կլինի այլընտրանքային աղբյուրներ փնտրել», - ասել է Ռուբիոն։
Նա նշել է, որ եվրոպական երկրներն արդեն իսկ մտահոգություն են հայտնել նման սցենարների վերաբերյալ։
«Երբ քննարկվում էր Չինաստանի և Հնդկաստանի համար 100 տոկոսանոց մաքսատուրքերով սենատի օրինագիծը, մենք եվրոպական մի շարք երկրներից լսեցինք, որ նրանք հիացած չեն նման հեռանկարով»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Ուկրաինայի հարցով գործարքի համար յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի զիջումների գնալ. Ռուբիո
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե:
Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։
Թրամփի կինը նամակ է գրել Պուտինին. Fox News-ը հրապարակել է տեքստը
Լրահոս
0