00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի հարցով գործարքի համար յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի զիջումների գնալ. Ռուբիո

© Sputnik / Сергей Булкин / Pool / Անցնել մեդիապահոցԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն  - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանավորվել են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների շուրջ, այժմ հերթը Կիևինն է:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնագիր կնքելու համար կողմերից յուրաքանչյուրը պետք է ինչպես ինչ-որ բան ստանա, այնպես էլ ինչ-որ բան զոհաբերի։
«Գործարք կնքելու միակ միջոցն այն է, երբ յուրաքանչյուր կողմ ինչ-որ բան է ստանում և ինչ-որ բան զոհաբերում։ Դա շատ դժվար է։ Եթե հեշտ լիներ, պատերազմը երեքուկես տարի չէր տևի», - ասել է նա ABC հեռուստաալիքի կիրակնօրյա եթերում։
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով Վլադիմիր Զելենսկին վաղը կմեկնի ԱՄՆ։
Միաժամանակ Ռուբիոն նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հրադադարը կմնա օրակարգում, բայց վերջնական նպատակը լիարժեք խաղաղության համաձայնագիրն է։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն պայմանավորվել են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին, բայց հիմա ամեն ինչ կախված է Կիևից։
«Մենք կարողացանք հասնել հետևյալ զիջմանը. Միացյալ Նահանգները կարող էր առաջարկել 5-րդ հոդվածը, օրինակ՝ պաշտպանությունը, ինչն էլ իրական պատճառներից մեկն է, թե ինչու է Ուկրաինան ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Մեզ հաջողվել է շրջանցել դա և պայմանավորվել, որ Միացյալ Նահանգները կարող է 5-րդ հոդվածի տիպի պաշտպանություն տրամադրել, և սա առաջին դեպքն էր, երբ մենք լսեցինք ռուսների համաձայնությունը», - հայտարարել է Ուիտկոֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և ՌԴ-ի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցությունը։
Նա նշել է, որ զիջումները, որոնց համաձայնել է Ռուսաստանը, այն է, որ չգրավի ամբողջ Ուկրաինան։ Խոսքը Ուկրաինայի հինգ մարզերի մասին է։ Ուիտկոֆի խոսքով՝ խոսքը նաև եվրոպական այլ երկրների վրա ՌԴ-ի չհարձակվելու և նրանց ինքնիշխանությունը չխախտելու պարտավորության օրենսդրական ամրագրման մասին է»։
«Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հիմնական հարցը տարածքների փոխանակումն է։ Մենք մտադիր ենք քննարկել այդ հարցը վաղը։ Հուսով եմ, որ մենք որոշակի հստակության կհասնենք այս հարցում, և հուսով եմ, որ այս ամենը շատ շուտով կավարտվի խաղաղ գործարքով», - ասել է նա։
Թրամփի հատուկ բանագնացը հավելել է, որ ԱՄՆ-ն Կիևին հնարավոր տարածքային զիջումների վերաբերյալ որոշումներ չի պարտադրում, բանակցություններում հանդես է գալիս միայն որպես միջնորդ: Նա հույս ունի, որ Վաշինգտոնին կհաջողվի կազմակերպել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդների հետ զրույցում ենթադրել է, որ ՌԴ ղեկավարությունը դեմ չի լինի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն:
Ինչպես հաղորդել է CNN-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի, Թրամփի և եվրոպացի առաջնորդների միջև բանակցությունները մասամբ վերաբերել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի ոճով, խաղաղության համաձայնագրի դեպքում Եվրոպայի և Միացյալ Նահանգների աջակցությամբ։
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե:
Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։
Թրամփի կինը նամակ է գրել Պուտինին. Fox News-ը հրապարակել է տեքստը
Լրահոս
0