https://arm.sputniknews.ru/20250817/pastabann-ajcelel-e-srbazan-pajqari-gvortsvov-ancnvogh-lidja-mantashjanin-manramasner-92453619.html
Փաստաբանն այցելել է «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանին. մանրամասներ
Փաստաբանն այցելել է «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանին. մանրամասներ
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանի խոսքով` Լիդիայի «մեղքը» անձնական նոթատետրում արված գրություններն են, անձնական մտքերը, որոնք որևէ հավաստում չեն ստացել որևէ մեկի կողմից։ 17.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-17T13:19+0400
2025-08-17T13:19+0400
2025-08-17T13:19+0400
սրբազան պայքար
կալանավոր
փաստաբան
լիդյա մանթաշյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1b/84373347_0:0:1600:901_1920x0_80_0_0_3278be5711f06d23d4d06cc66fd98166.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կինը` կալանավորված Լիդյա Մանթաշյանը դեռ պատշաճ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու քրեական գործերի նյութերին, հասկանալու դրանց մեջ իր դեմ ինչ կա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, փաստաբան Տաթևիկ Սողոյանը, որը օրեր առաջ «Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցել է Լիդյա Մանթաշյանին, հետաքրքրվել նրա վիճակով։Նրա խոսքով` Լիդյային օրեր առաջ այցելել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Կինն իր պահման պայմանների մասին որևէ դժգոհություն չի հայտնել։«Լիդիան խցում մենակ չէ, իր հետ ևս 3-4 հոգի կան։ Նրա հիմնական դժգոհությունը այս գործի շինծու, քաղաքական լինելու հետ է կապված։ Լիդյան և մյուս բոլոր քաղբանտարկյալները օր առաջ պետք է ազատ արձակվեն»,-նշեց իրավապաշտպանը։Հավելենք, որ օգոստոսի 19-ին, ժ 16:00-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ կմեկնարկի «Սրբազան պայքարի» գործով 18 անձանց դատավարությունը։ Առաջին հերթին կքննարկվի մեղադրյալների խափանման միջոցի հարցը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Այս որոշումը բիծ է դնում դատական համակարգի վրա. Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1b/84373347_109:0:1533:1067_1920x0_80_0_0_df8f3c5247614d872283f004557a6954.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սրբազան պայքար, կալանավոր, փաստաբան, լիդյա մանթաշյան
սրբազան պայքար, կալանավոր, փաստաբան, լիդյա մանթաշյան
Փաստաբանն այցելել է «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանին. մանրամասներ
Իրավապաշտպանի խոսքով` Լիդիայի «մեղքը» անձնական նոթատետրում արված գրություններն են, անձնական մտքերը, որոնք որևէ հավաստում չեն ստացել որևէ մեկի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կինը` կալանավորված Լիդյա Մանթաշյանը դեռ պատշաճ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու քրեական գործերի նյութերին, հասկանալու դրանց մեջ իր դեմ ինչ կա։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, փաստաբան Տաթևիկ Սողոյանը, որը օրեր առաջ «Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցել է Լիդյա Մանթաշյանին, հետաքրքրվել նրա վիճակով։
«Ես նոր եմ ներգրավվել գործին, ոնց հասկացա` խնդիրը իր անձնական նոթատետրում արված գրություններն են, անձնական մտքերն են, որոնք որևէ հավաստում չեն ստացել որևէ մեկի կողմից։ Մենք հետագայում դատարանում էլ մանրամասն կխոսենք այս մասին։ Միայն նշեմ, որ Լիդյան, գիտի ու համոզված է, որ ոչ մի ապօրինի բան չի արել։ Անշուշտ, ես էլ, հետևելով գործընկերներիս օրինակին, հաջորդիվ կներկայացնեմ «իր տեսակով եզակի և անփոխարինելի նշանակություն ունեցող ապացուցողական զանգվածը», որով այս կնոջը փորձում են ներկայացնել ոչ ավել, ոչ պակաս` որպես «ահաբեկիչ»»,–ասաց Սողոյանը։
Նրա խոսքով` Լիդյային օրեր առաջ այցելել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Կինն իր պահման պայմանների մասին որևէ դժգոհություն չի հայտնել։
«Լիդիան խցում մենակ չէ, իր հետ ևս 3-4 հոգի կան։ Նրա հիմնական դժգոհությունը այս գործի շինծու, քաղաքական լինելու հետ է կապված։ Լիդյան և մյուս բոլոր քաղբանտարկյալները օր առաջ պետք է ազատ արձակվեն»,-նշեց իրավապաշտպանը։
Հավելենք, որ օգոստոսի 19-ին, ժ 16:00-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ կմեկնարկի «Սրբազան պայքարի» գործով 18 անձանց դատավարությունը։ Առաջին հերթին կքննարկվի մեղադրյալների խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։