https://arm.sputniknews.ru/20250817/rubivonasel-e-inchu-e-vashingtvony-dem-rusastani-ev-chinastani-dem-nvor-patzhamijvocnerin-92465038.html
Ռուբիոն ասել է՝ ինչու է Վաշինգտոնը դեմ Ռուսաստանի և Չինաստանի դեմ նոր պատժամիջոցներին
Ռուբիոն ասել է՝ ինչու է Վաշինգտոնը դեմ Ռուսաստանի և Չինաստանի դեմ նոր պատժամիջոցներին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ հաջող բանակցությունները հնարավոր են միայն գաղտնիության պահպանման դեպքում: 17.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-17T19:04+0400
2025-08-17T19:04+0400
2025-08-18T08:59+0400
ամն
ռուսաստան
չինաստան
պատժամիջոցներ
մարկո ռուբիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92424894_0:84:1600:984_1920x0_80_0_0_67527556a2a06ef13ad02f3b97b63956.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ն չի ցանկանում պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, քանի որ դա փաստացի կնշանակի, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ բանակցություններն ավարտվել են: Այդ մասին այսօրհայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն վախենում է համաշխարհային շուկայում էներգակիրների գների հնարավոր աճից՝ Չինաստանի դեմ ռուսական նավթի վերամշակման համար երկրորդային պատժամիջոցներ սահմանելու դեպքում:«Եթե դուք երկրի դեմ երկրորդական պատժամիջոցներ սահմանեք, օրինակ՝ Չինաստան ռուսական նավթի մատակարարման դեպքում, Չինաստանը պարզապես կվերամշակի այդ նավթը, և այն կրկին կհայտնվի համաշխարհային շուկայում։ Յուրաքանչյուր ոք, ով գնում է այդ նավթը, ավելի շատ կվճարի դրա համար, կամ եթե այն չլինի, ստիպված կլինի այլընտրանքային աղբյուրներ փնտրել», - ասել է Ռուբիոն։Նա նշել է, որ եվրոպական երկրներն արդեն իսկ մտահոգություն են հայտնել նման սցենարների վերաբերյալ։«Երբ քննարկվում էր Չինաստանի և Հնդկաստանի համար 100 տոկոսանոց մաքսատուրքերով սենատի օրինագիծը, մենք եվրոպական մի շարք երկրներից լսեցինք, որ նրանք հիացած չեն նման հեռանկարով»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:Ուկրաինայի հարցով գործարքի համար յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի զիջումների գնալ. ՌուբիոՀիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե:Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։Թրամփի կինը նամակ է գրել Պուտինին. Fox News-ը հրապարակել է տեքստը
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92424894_89:0:1512:1067_1920x0_80_0_0_29a1e5c3a4b56332ed560db2f852799a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, չինաստան, պատժամիջոցներ, մարկո ռուբիո
ամն, ռուսաստան, չինաստան, պատժամիջոցներ, մարկո ռուբիո
Ռուբիոն ասել է՝ ինչու է Վաշինգտոնը դեմ Ռուսաստանի և Չինաստանի դեմ նոր պատժամիջոցներին
19:04 17.08.2025 (Թարմացված է: 08:59 18.08.2025) Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ հաջող բանակցությունները հնարավոր են միայն գաղտնիության պահպանման դեպքում:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ն չի ցանկանում պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, քանի որ դա փաստացի կնշանակի, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ բանակցություններն ավարտվել են: Այդ մասին այսօրհայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան` եթե վաղը, եթե այսօր առավոտյան նախագահն արթնանա և ասի․ «Ես սահմանում եմ այդ սարսափելի, կոշտ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ»։ Հնարավոր է, որ դա մի քանի ժամով կբարձրացնի մարդկանց տրամադրությունը, բայց ըստ էության, դա ցույց կտա, որ բանակցությունները (ուկրաինական կարգավորման շուրջ՝ խմբ.) տեսանելի ապագայում ավարտված են», - հայտարարել է Ռուբիոն Fox News հեռուստաալիքին։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն վախենում է համաշխարհային շուկայում էներգակիրների գների հնարավոր աճից՝ Չինաստանի դեմ ռուսական նավթի վերամշակման համար երկրորդային պատժամիջոցներ սահմանելու դեպքում:
«Եթե դուք երկրի դեմ երկրորդական պատժամիջոցներ սահմանեք, օրինակ՝ Չինաստան ռուսական նավթի մատակարարման դեպքում, Չինաստանը պարզապես կվերամշակի այդ նավթը, և այն կրկին կհայտնվի համաշխարհային շուկայում։ Յուրաքանչյուր ոք, ով գնում է այդ նավթը, ավելի շատ կվճարի դրա համար, կամ եթե այն չլինի, ստիպված կլինի այլընտրանքային աղբյուրներ փնտրել», - ասել է Ռուբիոն։
Նա նշել է, որ եվրոպական երկրներն արդեն իսկ մտահոգություն են հայտնել նման սցենարների վերաբերյալ։
«Երբ քննարկվում էր Չինաստանի և Հնդկաստանի համար 100 տոկոսանոց մաքսատուրքերով սենատի օրինագիծը, մենք եվրոպական մի շարք երկրներից լսեցինք, որ նրանք հիացած չեն նման հեռանկարով»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի
բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով
նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե:
Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ
Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում
հսկայական առաջընթաց է գրանցվել։