00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնները. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

© Photo : press office of the Government of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2025
Բաժանորդագրվել
Հանձնաժողովը եզրակացրել է, որ վարչապետի գրառումը պարունակում է ԿԿՀ-ի ընդունած վարքագծի կանոնագրքի 48-րդ հոդվածի խախտման հատկանիշներ։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր գրառմամբ վարքագծի կանոն է խախտել։
Մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի նկատմամբ վարույթ էր հարուցել հունիսի 2-ին` աղմկահարույց գրառումից երեք օր հետո։ Վարույթի հարուցման մասին որոշումը հանձնաժողովը հունիսի 5-ին ուղարկել է Փաշինյանին՝ միաժամանակ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ՝ վարույթի շրջանակներում քննվող փաստական հանգամանքների վերաբերյալ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 14-ի նիստի ժամանակ քննության է ենթարկել վարաչպետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հարցը։
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության համաձայն ՝ «դոմփել» բառը հայերենում ունի երկու իմաստ՝ առաջինը խփել, հարվածել, և երկրորդը՝ սեռական հարաբերություն ունենալ։ Հաշվի առնելով Փաշինյանի մայիսի 30-ի գրառմանը հաջորդող գրառումները՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ այն կիրառվել է երկրորդ՝ սեռական հարաբերություն ունենալու իմաստով։
«Վերոգրյալից ելնելով հանձնաժողովը արձանագրում է, որ Գրառում 1-ը (մայիսի 30-ի գրառում, խմբ.) թեև կատարվել է ի պատասխան քննադատությունների և առնչվել է հանրային հետաքրքրություն ունեցող հարցի, այնուամենայնիվ, իր բառընտրության հետևանքով ունի կոպիտ և անվայելուչ նրբերանգ»,- նշված է ԿԿՀ-ի եզրակացությունում։
«Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանվում են ԿԿՀ-ի ընդունած վարքագծի կանոնագրքով։
ԿԿՀ-ն եզրակացրել է, որ վարչապետի գրառումը պարունակում է այդ կանոնագրքի 48-րդ հոդվածի խախտման հատկանիշներ։
Ըստ ԿԿՀ-ի ընդունած կանոնագրքի 48-րդ հոդվածի՝ հանրային ծառայողները պետք է զերծ մնան սոցիալական ցանցերի օգտահաշիվներում այնպիսի գրառումներ, հավանումներ անելուց կամ վերաբերմունք արտահայտող այլ նշաններ կիրառելուց, որոնք կարող են վնասել, նսեմացնել կամ այլ եղանակով արատավորել հանրային ծառայության հեղինակությունը։
«Հաշվի առնելով վերոգրյալ հիմնավորումները և հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 33-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը՝ Հանձնաժողովը, գնահատելով գործում առկա ապացույցները, բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ եզրակացնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնի խախտման առկայության մասին»,- նշված է ԿԿՀ-ի եզրակացությունում։
Հիշեցնենք՝ մայիսի 29-ին, ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
Հունիսի 2-ին Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն էր արել՝ գրելով, թե եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Դրան ի պատասխան՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կոչ արեց իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը։
Սրան արդեն հետևեցին խուզարկություներն ու հետապնդումները, որոնց արդյունքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այժմ կալանավայրում են։
Լրահոս
0