https://arm.sputniknews.ru/20250809/narek-karapetjany-htskh-i-ev-mesrvop-mesrvopjani-dem-hajc-e-nerkajacrel-dataran-92155877.html
Նարեկ Կարապետյանը ՀԾԿՀ–ի և Մեսրոպ Մեսրոպյանի դեմ հայց է ներկայացրել դատարան
Նարեկ Կարապետյանը ՀԾԿՀ–ի և Մեսրոպ Մեսրոպյանի դեմ հայց է ներկայացրել դատարան
Sputnik Արմենիա
Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 8-ին։ 09.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-09T12:37+0400
2025-08-09T12:37+0400
2025-08-14T16:44+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
նարեկ կարապետյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90974996_0:84:1600:984_1920x0_80_0_0_1971541e3c4b75296bf9b096bc21b46e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետեր և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և այդ կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի դեմ հայց է ներկայացրել դատարան։ ՀԾԿՀ նախագահը հուլիսի 18-ին որոշել էր վարչական վարույթ հարուցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի նկատմամբ։ Հայցադիմումը ներկայացվել է երեկ՝ օգոստոսի 8-ին, գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90974996_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d90dd84bad5e240855f7a0dd321a0a4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նարեկ կարապետյան, դատարան
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նարեկ կարապետյան, դատարան
Նարեկ Կարապետյանը ՀԾԿՀ–ի և Մեսրոպ Մեսրոպյանի դեմ հայց է ներկայացրել դատարան
12:37 09.08.2025 (Թարմացված է: 16:44 14.08.2025) Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 8-ին։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետեր և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և այդ կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի դեմ
հայց է ներկայացրել դատարան։
ՀԾԿՀ նախագահը հուլիսի 18-ին որոշել էր վարչական վարույթ հարուցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի նկատմամբ։
Նարեկ Կարապետյանը պահանջում է ճանաչել վարույթ հարուցելու իրավահարաբերության բացակայությունը։
Հայցադիմումը ներկայացվել է երեկ՝ օգոստոսի 8-ին, գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։