00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անայլընտրանքային միջոց. ինչու ՀՀ բանտերում ավելի շատ կալանավորված կա, քան դատապարտյալ

© Photo : press office of the Human Rights Defender's OfficeՄարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (16 մարտի, 2022թ). Աբովյան
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (16 մարտի, 2022թ). Աբովյան - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2025
Բաժանորդագրվել
Հայաստանյան ՔԿՀ-ներում գրեթե երկու հարյուրով ավելի կալանավորվածներ կան, քան դատապարտյալներ, թեև երկրում արդեն վաղուց գործում են այլընտրանքային խափանման միջոցներ:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի -Sputnik. Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) ավելի շատ կալանավորվածներ կան, քան դատապարտյալներ, քանի որ դատարաններն ու քննչական մարմինները շարունակում են կալանքը դիտարկել որպես խափանման հիմնական միջոց՝ անկախ հանցագործության ծանրությունից: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Ավելի վաղ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ երկրի բանտերում գտնվում է 2826 մարդ, որոնցից 1498-ը կալանավորվածներ են, իսկ 1328-ը՝ դատապարտյալներ:
«2022 թվականից ուժի մեջ է մտել Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, և մենք պետք է անցնեինք նոր չափորոշիչներով աշխատանքի։ Սակայն գործնականում հետընթաց է տեղի ունեցել։ Տպավորություն է ստեղծվում, որ այլընտրանքային խափանման միջոցները դարձել են ավելորդ գործիք՝ դատարաններն անտեսում են դրանք և զանգվածաբար կիրառում կալանավորումը», - նշեց Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ կալանքը կիրառվում է նույնիսկ այն դեպքերում, երբ դրա կարիքը չկա։ Տնային կալանքը կամ վարչական վերահսկողությունը կարող են նորմալ այլընտրանք լինել: Միևնույն ժամանակ, պետությունն արդեն զգալի միջոցներ է ներդրել այլընտրանքային մեխանիզմների զարգացման համար, բայց գործնականում դրանք չեն օգտագործվում: Ֆարմանյանը չհամաձայնեց փորձագետների այն փաստարկին, թե կալանավորումների զանգվածային կիրառման պատճառը Պրոբացիայի ծառայությունում ռեսուրսների պակասն է: Նրա խոսքով՝ ավելի տրամաբանական կլիներ ռեսուրսներն ուղղել այդ ծառայության զարգացմանը, այլ ոչ թե գումար ծախսել կալանավորվածներին պահելու համար։ Փաստաբանը մատնանշեց նաև հնարավոր իրավական հետևանքները։
«Դատախազության համար, իհարկե, ավելի հեշտ է կալանավորել մարդուն և հետո զբաղվել ապացույցների հավաքագրմամբ։ Բայց դա անհետևանք չի մնա. ավելի ու ավելի հաճախ են քաղաքացիները, որոնց ձերբակալել են առանց հետագա մեղադրանքի, հայցեր ներկայացնում և փոխհատուցում պահանջում։ Եվ խոսքը միլիոնավոր դրամների մասին է», - ասաց Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ հետագայում Հայաստանը կարող է բախվել միջազգային դատարաններում քաղաքական գործերով հայցերի ալիքի, քանի որ հիմա երկրում հաճախ են հարուցում շինծու գործեր, որոնցով բացառապես կալանք է կիրառվում։
«Քննչական մարմիններն ու դատարանները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը և առաջ տանեն այլընտրանքային խափանման միջոցները։ Չի կարելի խոսել իրավական պետության մասին և միաժամանակ կալանավորել մարդկանց իրենց արտահայտությունների կամ քննադատությունների համար։ Մենք անխուսափելիորեն պատասխանատվություն ենք կրելու այս իրավական անարխիայի համար», - ընդգծեց փաստաբանը։
Անգամ այլընտրանքային միջոցների դիմելիս դատարանները ամենից հաճախ տնային կալանքն են կիրառում։ Միևնույն ժամանակ, այնպիսի միջոցներ, ինչպիսին գրավն է, չնայած կիրառվում է, բայց քաղաքական դրդապատճառներով գործերում փաստացի չի օգտագործվում: Բացի այդ, Մարինե Ֆարմանյանը նշեց, որ փաստաբանական համայնքը դժգոհ է գրավների չափից, որոնք կալանավորվածների համար հաճախ չափազանց մեծ են:
«Եթե այլընտրանքային միջոցներն իրապես կիրառվեին, մեր բանտերը կիսադատարկ կլինեին։ Ես նույնիսկ մտածում էի, որ որոշ հաստատություններ կփակվեն։ Բայց մեզ մոտ շարունակվում է կալանավորումների համատարած կիրառումը», - եզրափակեց իրավաբանը։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ ներկա դրությամբ Հայաստանի բանտերում պահվում է 2826 անձ, որոնցից 1498-ը կալանավորվածներ են, իսկ 1328-ը՝ դատապարտյալներ: Հաստատությունների ընդհանուր առմամբ նախատեսված են 4000 հոգու, այդ թվում 1805-ը՝ կալանավորվածների համար։ Պահվողների թվում կա նաև 344 օտարերկրացի (272 կալանավորված և 72 դատապարտյալ):
Հայաստանում գործում է 10 ՔԿՀ, որոնցից 1-ը դատապարտյալների մասնագիտացված հիվանդանոցն է: Կանայք և անչափահասները պահվում են «Աբովյան» ՔԿՀ-ում:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նոր բանտ կառուցելուց հետո նախատեսվում է այնտեղ տեղափոխել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորվածներին և դտապարտյալներին:
Լրահոս
0