https://arm.sputniknews.ru/20250801/qp-akan-nakhkin-marzpeti-khvorhrdakany-nshanakvel-e-hec-i-debed-masnatshjughi-tnoren-91914025.html
ՔՊ-ական նախկին մարզպետի խորհրդականը նշանակվել է ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն
ՔՊ-ական նախկին մարզպետի խորհրդականը նշանակվել է ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն
Sputnik Արմենիա
Տիգրան Հովսեփյանին ներկայացրել են «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցներին։ 01.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-01T20:17+0400
2025-08-01T20:17+0400
2025-08-01T20:17+0400
տիգրան հովսեփյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
լոռի
ռոմանոս պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/01/91914167_0:106:2048:1258_1920x0_80_0_0_c8bc3fa5f608fa232033e095af759f3a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՔՊ–ական նախկին մարզպետ Արամ Խաչատրյանի խորհրդականին նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն։ Լոռու մարզպետարանից տեղակացնում են, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հետ «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցներ են ներկայացրել նոր տնօրեն Տիգրան Հովսեփյանին։Քննարկվել են նաև ՀԷՑ-ի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ իրականացվող ծրագրերի շարունակականության և նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը նշանակվել է Շիրակի մարզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի տնօրեն։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/01/91914167_116:0:1933:1363_1920x0_80_0_0_5e496f84af77875ebcd569fd75d633f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան հովսեփյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լոռի, ռոմանոս պետրոսյան
տիգրան հովսեփյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լոռի, ռոմանոս պետրոսյան
ՔՊ-ական նախկին մարզպետի խորհրդականը նշանակվել է ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն
Տիգրան Հովսեփյանին ներկայացրել են «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՔՊ–ական նախկին մարզպետ Արամ Խաչատրյանի խորհրդականին նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն։ Լոռու մարզպետարանից տեղակացնում են, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հետ «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցներ են ներկայացրել նոր տնօրեն Տիգրան Հովսեփյանին։
Քննարկվել են նաև ՀԷՑ-ի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ իրականացվող ծրագրերի շարունակականության և նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ
Սարիկ Մինասյանը նշանակվել է Շիրակի մարզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի տնօրեն։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։