https://arm.sputniknews.ru/20250801/sarik-minasjany-nshanakvel-e-hec-i-masnatshjughi-tnoren-91908339.html
Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրեն
Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրեն
Sputnik Արմենիա
Շիրակի մարզպետն ու Ռոմանոս Պետրոսյանը Սարիկ Մինասյանին ներկայացրել են մասնաճյուղի աշխատակիցներին։ 01.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-01T18:10+0400
2025-08-01T18:10+0400
2025-08-01T18:20+0400
հայաստան
սարիկ մինասյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/39/16823921_0:0:1600:901_1920x0_80_0_0_4684e7db18298086d0907d039d78ca35.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու, այժմ ավագանու անդամ Սարիկ Մինասյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի տնօրեն։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը։ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն ազատվում է ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին, նա պատրաստվում է Սարիկ Մինասյանի նշանակել «Ղարս» մասնաճյուղի տնօրեն, Մինասյանն էլ արդեն համաձայնել է։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/39/16823921_176:0:1600:1068_1920x0_80_0_0_5054ab6db452b2c3b4f74384438a96c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սարիկ մինասյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), պաշտոն
հայաստան, սարիկ մինասյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), պաշտոն
Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրեն
18:10 01.08.2025 (Թարմացված է: 18:20 01.08.2025) Շիրակի մարզպետն ու Ռոմանոս Պետրոսյանը Սարիկ Մինասյանին ներկայացրել են մասնաճյուղի աշխատակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու, այժմ ավագանու անդամ Սարիկ Մինասյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի տնօրեն։ Տեղեկությունը հայտնում է
Շիրակի մարզպետի աշխատակազմը։
ԶԼՄ–ներն ավելի վաղ
գրել էին, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն ազատվում է ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին, նա պատրաստվում է Սարիկ Մինասյանի նշանակել «Ղարս» մասնաճյուղի տնօրեն, Մինասյանն էլ արդեն համաձայնել է։
«Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին»,– ասված է մարզպետի աշխատակազմի հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։