https://arm.sputniknews.ru/20250730/vostikanutjuny-pashtvonapes-hrazharvel-e-ashvotjanin-atamnabuzharan-ughekcel-pashtpan-91830603.html
Ոստիկանությունը պաշտոնապես հրաժարվել է Աշոտյանին ատամնաբուժարան ուղեկցել. պաշտպան
Ոստիկանությունը պաշտոնապես հրաժարվել է Աշոտյանին ատամնաբուժարան ուղեկցել. պաշտպան
Sputnik Արմենիա
Դատարանը թույլ է տվել ատամնաբուժարան 6 այց իրականացնել, սակայն անհասկանալի է, թե ինչպես են այցերն արվելու, եթե ուղեկցող մարմինը չկա։ 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T15:21+0400
2025-07-30T15:21+0400
2025-07-30T15:28+0400
տիգրան աթանեսյան
արմեն աշոտյան
ատամ
ատամնաբույժ
ատամնաբուժարան
պաշտպան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82817219_0:0:1600:900_1920x0_80_0_0_a4799a8d76ed92ef35b17d991934cbde.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հրաժարվել է տնային կալանքի մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ուղեկցել ատամնաբուժարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։Նրա խոսքով՝ ոստիկանությունը գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով դատական համակարգին, որ նման ուղեկցումներն իր պարտականության մեջ չեն մտնում։ Ոստիկանությունը պնդում է, որ ուղեկցում է միայն դեպի դատարան՝ դատական նիստերի, մնացած բոլոր ուղեկցումները ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության տիրույթում են։ Աթանեսյանը նշում է՝ օրենքի տեսանկյունից ոստիկանությունը ճիշտ է ասում, ատամնաբուժարան ուղեկցելն իր պարտականությունը չէ, բայց Պրոբացիայի ծառայությունն էլ ուղեկցում իրականացնելու հնարավորություն չունի, այդ թվում՝ համապատասխան մեքենա։Պաշտպանի տեղեկություններով՝ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը (որը քննում է Աշոտյանի գործը խմբ․) արդեն 3-4 անձի նկատմամբ կիրառված տնային կալանք խաթանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ հենց այն պատճառով, որ կան առողջական խնդիրներ, բայց և կա ուղեկցումների խնդիր։ Համոզված է, որ ամբողջ դատական համակարգում նման դեպքերը շատ են, բայց քանի որ Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, իր նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում։Աշոտյանի տնային կալանքն անմարդկային է, նա խնդիր ունի, չի կարողանում բժշկի գնալ․ փաստաբան«Փաստորեն տնային կալանքն անիմաստ է և վտանգավոր մարդկանց առողջության համար։ Կա պետության գործառույթ, որը պետական որևէ մարմին չի կատարում, էդ մարդկանց չեն թողնում անգամ իրենց միջոցներով մի քանի ժամով բացակայել, բժշկի գնալ ու վերադառնալ»,- ասաց Աթանեսյանը։Նրա խոսքով՝ Աշոտյանի վերջին այցն ատամնաբուժարան փետրվարին է եղել, հաջորդ այցը նշանակված էր երկու ամիս առաջ, սակայն տարբեր պատճառներով միջնորդության ներկայացումը ձգձգվել էր։Հավելեց՝ շարունակելու է պայքարել, որ իր պաշտպանյալը կարողանա իրացնել առողջական իրավունքը։Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը փոխել։ Այդ ժամանակվանից մինչ օրս Աշոտյանը կալանքի տակ է, քանի որ խափանման միջոցը փոխելու` պաշտպանների միջնորդությունները դատարանը մերժում է։Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ նրա խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվում է 2 ամսով: Դատարանի որոշմամբ՝ Աշոտյանը տնային կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 11–ը։Հավելենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82817219_363:0:1563:900_1920x0_80_0_0_4bae4d393a0e8c705b460ea7e3962bef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան աթանեսյան, արմեն աշոտյան, ատամ, ատամնաբույժ, ատամնաբուժարան, պաշտպան, դատարան
տիգրան աթանեսյան, արմեն աշոտյան, ատամ, ատամնաբույժ, ատամնաբուժարան, պաշտպան, դատարան
Ոստիկանությունը պաշտոնապես հրաժարվել է Աշոտյանին ատամնաբուժարան ուղեկցել. պաշտպան
15:21 30.07.2025 (Թարմացված է: 15:28 30.07.2025) Դատարանը թույլ է տվել ատամնաբուժարան 6 այց իրականացնել, սակայն անհասկանալի է, թե ինչպես են այցերն արվելու, եթե ուղեկցող մարմինը չկա։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հրաժարվել է տնային կալանքի մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ուղեկցել ատամնաբուժարան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով դատական համակարգին, որ նման ուղեկցումներն իր պարտականության մեջ չեն մտնում։ Ոստիկանությունը պնդում է, որ ուղեկցում է միայն դեպի դատարան՝ դատական նիստերի, մնացած բոլոր ուղեկցումները ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության տիրույթում են։ Աթանեսյանը նշում է՝ օրենքի տեսանկյունից ոստիկանությունը ճիշտ է ասում, ատամնաբուժարան ուղեկցելն իր պարտականությունը չէ, բայց Պրոբացիայի ծառայությունն էլ ուղեկցում իրականացնելու հնարավորություն չունի, այդ թվում՝ համապատասխան մեքենա։
«Ստացվում է, որ տնային կալանքի տակ գտնվող մարդիկ ավելի վատ վիճակում են, քան կալանավորները, որովհետև նրանց համար կան բուժմասեր, կա հատուկ ՊՈԱԿ, որ զբաղվում է նրանց առողջությամբ, հիվանդանոց տանելով և մնացած հարցերով, իսկ տնային կալանքի մեջ գտնվող մարդը, եթե մահամերձ կամ ծայրահեղ վիճակում չէ, չի կարող ստանալ ոչ մի բուժօգնություն»,- ասաց Աթանեսյանը։
Պաշտպանի տեղեկություններով՝ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը (որը քննում է Աշոտյանի գործը խմբ․) արդեն 3-4 անձի նկատմամբ կիրառված տնային կալանք խաթանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ հենց այն պատճառով, որ կան առողջական խնդիրներ, բայց և կա ուղեկցումների խնդիր։ Համոզված է, որ ամբողջ դատական համակարգում նման դեպքերը շատ են, բայց քանի որ Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, իր նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում։
«Փաստորեն տնային կալանքն անիմաստ է և վտանգավոր մարդկանց առողջության համար։ Կա պետության գործառույթ, որը պետական որևէ մարմին չի կատարում, էդ մարդկանց չեն թողնում անգամ իրենց միջոցներով մի քանի ժամով բացակայել, բժշկի գնալ ու վերադառնալ»,- ասաց Աթանեսյանը։
Նրա խոսքով՝ Աշոտյանի վերջին այցն ատամնաբուժարան փետրվարին է եղել, հաջորդ այցը նշանակված էր երկու ամիս առաջ, սակայն տարբեր պատճառներով միջնորդության ներկայացումը ձգձգվել էր։
«Ամսվա սկզբին դատարանը թույլ տվեց, որ պարոն Աշոտյանը 6 անգամ այցելի ատամնաբուժարան։ Ժամերով, օրերով թույլ է տրվել։ Դատարանն առերևույթ իր գործն արել է, բայց ում է պետք այդ գործը, եթե դատարանը գիտեր, որ այն չի իրագործվելու»,- ասաց Աթանեսյանը։
Հավելեց՝ շարունակելու է պայքարել, որ իր պաշտպանյալը կարողանա իրացնել առողջական իրավունքը։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը
կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահի
խափանման միջոցը փոխել։ Այդ ժամանակվանից մինչ օրս Աշոտյանը կալանքի տակ է, քանի որ խափանման միջոցը փոխելու` պաշտպանների միջնորդությունները
դատարանը մերժում է։
Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ նրա խափանման միջոց տնային կալանքը
երկարաձգվում է 2 ամսով: Դատարանի որոշմամբ՝ Աշոտյանը տնային կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 11–ը։
Հավելենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: