https://arm.sputniknews.ru/20250730/prvobacivon-tsarajutjuny-minch-ajs-pahn-ashvotjani-pastabanic-dimum-chi-stacel-khvosnak-91831531.html
Պրոբացիոն ծառայությունը մինչ այս պահն Աշոտյանի փաստաբանից դիմում չի ստացել. խոսնակ
Պրոբացիոն ծառայությունը մինչ այս պահն Աշոտյանի փաստաբանից դիմում չի ստացել. խոսնակ
Sputnik Արմենիա
Ուղեկցումն իրականացնելու համար անհրաժեշտ են փաստաբանի գրավոր դիմումն ու վարույթն իրականացնող մարմնի հաստատումը։ 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T15:46+0400
2025-07-30T15:46+0400
2025-07-30T15:48+0400
արմեն աշոտյան
փաստաբան
դիմում
տիգրան աթանեսյան
ատամնաբույժ
ատամնաբուժարան
պրոբացիայի ծառայություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2176/21/21762161_0:85:1600:985_1920x0_80_0_0_4eda592e15646a9d941b71ef402638e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիոն ծառայությունը մինչ այս պահը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ատամնաբուժարան ուղեկցելու վերաբերյալ գրություն չի ստացել նրա փաստաբանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։Ավելի վաղ Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ոստիկանությունը հրաժարվել է տնային կալանքի մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ուղեկցել ատամնաբուժարան։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով դատական համակարգին, որ նման ուղեկցումներն իր պարտականության մեջ չեն մտնում։ Ոստիկանությունը պնդում է, որ ուղեկցում է միայն դեպի դատարան՝ դատական նիստերի, մնացած բոլոր ուղեկցումները ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության տիրույթում են։ Աթանեսյանը նշել էր, թե Պրոբացիայի ծառայությունն էլ ուղեկցում իրականացնելու հնարավորություն չունի, այդ թվում՝ համապատասխան մեքենա։ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը նշեց, որ ըստ գործող ընթացակարգի՝ փաստաբանը պետք է գրավոր դիմի Պրոբացիոն ծառայության պետին, ներկայացնի հիմնավորումներ, տվյալներ այն մասին, թե երբ, ինչքան ժամանակով, ինչու և ուր պետք է այցելի իր պաշտպանյալը։ Պրոբացիոն ծառայությունն իր հերթին դիմում է վարույթն իրականացնող մարմնին, հաստատումը ստանալուց հետո իրականացնում է ուղեկցումը։Նրա խոսքով՝ սովորական ընթացակարգ է, երբ տնային կալանքում գտնվող անձը բուժօգնություն ստանալու կարիք ունի, և Պրոբացիոն ծառայությունը իրականացնում է իր գործառույթները՝ սահմանված կարգով։Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը փոխել։ Այդ ժամանակվանից մինչ օրս Աշոտյանը կալանքի տակ է, քանի որ խափանման միջոցը փոխելու` պաշտպանների միջնորդությունները դատարանը մերժում է։Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ նրա խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվում է 2 ամսով: Դատարանի որոշմամբ՝ Աշոտյանը տնային կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 11–ը։Հավելենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2176/21/21762161_88:0:1512:1068_1920x0_80_0_0_4b83badb84572029f924e660b38c86be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, փաստաբան, դիմում, տիգրան աթանեսյան, ատամնաբույժ, ատամնաբուժարան, պրոբացիայի ծառայություն
արմեն աշոտյան, փաստաբան, դիմում, տիգրան աթանեսյան, ատամնաբույժ, ատամնաբուժարան, պրոբացիայի ծառայություն
Պրոբացիոն ծառայությունը մինչ այս պահն Աշոտյանի փաստաբանից դիմում չի ստացել. խոսնակ
15:46 30.07.2025 (Թարմացված է: 15:48 30.07.2025) Ուղեկցումն իրականացնելու համար անհրաժեշտ են փաստաբանի գրավոր դիմումն ու վարույթն իրականացնող մարմնի հաստատումը։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիոն ծառայությունը մինչ այս պահը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ատամնաբուժարան ուղեկցելու վերաբերյալ գրություն չի ստացել նրա փաստաբանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։
Ավելի վաղ
Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ոստիկանությունը հրաժարվել է տնային կալանքի մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ուղեկցել ատամնաբուժարան։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով դատական համակարգին, որ նման ուղեկցումներն իր պարտականության մեջ չեն մտնում։ Ոստիկանությունը պնդում է, որ ուղեկցում է միայն դեպի դատարան՝ դատական նիստերի, մնացած բոլոր ուղեկցումները ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության տիրույթում են։ Աթանեսյանը նշել էր, թե Պրոբացիայի ծառայությունն էլ ուղեկցում իրականացնելու հնարավորություն չունի, այդ թվում՝ համապատասխան մեքենա։
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը նշեց, որ ըստ գործող ընթացակարգի՝ փաստաբանը պետք է գրավոր դիմի Պրոբացիոն ծառայության պետին, ներկայացնի հիմնավորումներ, տվյալներ այն մասին, թե երբ, ինչքան ժամանակով, ինչու և ուր պետք է այցելի իր պաշտպանյալը։ Պրոբացիոն ծառայությունն իր հերթին դիմում է վարույթն իրականացնող մարմնին, հաստատումը ստանալուց հետո իրականացնում է ուղեկցումը։
«Գրավոր դիմումի առկայության և վարույթն իրականացնող մարմնից ստացված հաստատման դեպքում Պրոբացիոն ծառայությունը պատշաճ կերպով, անխոչընդոտ իրականացնում է իր գործառույթները»,- նշեց Մելքումյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիտարկմանը, թե Պրոբացիոն ծառայությունը չունի համապատասխան հնարավորություններ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց ուղեկցումն իրականացնելու համար։
Նրա խոսքով՝ սովորական ընթացակարգ է, երբ տնային կալանքում գտնվող անձը բուժօգնություն ստանալու կարիք ունի, և Պրոբացիոն ծառայությունը իրականացնում է իր գործառույթները՝ սահմանված կարգով։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը
կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահի
խափանման միջոցը փոխել։ Այդ ժամանակվանից մինչ օրս Աշոտյանը կալանքի տակ է, քանի որ խափանման միջոցը փոխելու` պաշտպանների միջնորդությունները
դատարանը մերժում է։
Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ նրա խափանման միջոց տնային կալանքը
երկարաձգվում է 2 ամսով: Դատարանի որոշմամբ՝ Աշոտյանը տնային կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 11–ը։
Հավելենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: