https://arm.sputniknews.ru/20250730/datarany-vorvoshel-e-vor-samvel-karapetjani-tan-khuzarkutjunn-aporini-e-katarvel-91833408.html
Դատարանը որոշել է, որ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունն ապօրինի է կատարվել
Դատարանը որոշել է, որ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունն ապօրինի է կատարվել
Sputnik Արմենիա
Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար բացակայել են բավարար փաստական հիմքերը։ 30.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-30T16:52+0400
2025-07-30T16:52+0400
2025-07-30T17:39+0400
սամվել կարապետյան
խուզարկություն
դատարան
պաշտպան
ապօրինի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/11/90244563_0:64:1227:754_1920x0_80_0_0_ad2158c75dd7a3fcadb37614160c8761.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ Դատարանը որոշել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տան խուզարկությունը կատարվել է ապօրինի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կարապետյանի պաշտպան Լիաննա Գասպարյանը։Նա շեշտում է՝ այսպիսով հստակ փաստվում է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար ի սկզբանե բացակայել են բավարար փաստական հիմքերը։ Ստացվում է, որ Սամվել Կարապետյանի բնակարանում կատարված խուզարկությունը բացահայտ ապօրինի է եղել։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/11/90244563_68:0:1159:818_1920x0_80_0_0_9e3a2968b392c762129c24cb799355bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, խուզարկություն, դատարան, պաշտպան, ապօրինի
սամվել կարապետյան, խուզարկություն, դատարան, պաշտպան, ապօրինի
Դատարանը որոշել է, որ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունն ապօրինի է կատարվել
16:52 30.07.2025 (Թարմացված է: 17:39 30.07.2025) Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար բացակայել են բավարար փաստական հիմքերը։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ Դատարանը որոշել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տան խուզարկությունը կատարվել է ապօրինի։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է Կարապետյանի պաշտպան Լիաննա Գասպարյանը։
«2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի (ընդ որում՝ Արտակ Կարապետյանը Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է) կողմից կայացված որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Սամվել Կարապետյանի իրավունքի խախտման փաստը»,- գրել է փաստաբանը։
Նա շեշտում է՝ այսպիսով հստակ փաստվում է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար ի սկզբանե բացակայել են բավարար փաստական հիմքերը։ Ստացվում է, որ Սամվել Կարապետյանի բնակարանում կատարված խուզարկությունը բացահայտ ապօրինի է եղել։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն
անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։