https://arm.sputniknews.ru/20250725/arbitrazhajin-vorvoshumnery-chen-karvogh-chezvoqacvel-nerpetakan-datarannerum-siranush-sahakjan-91669250.html
Արբիտրաժային որոշումները չեն կարող չեզոքացվել ներպետական դատարաններում. Սիրանուշ Սահակյան
Արբիտրաժային որոշումները չեն կարող չեզոքացվել ներպետական դատարաններում. Սիրանուշ Սահակյան
Sputnik Արմենիա
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ստոկհոլմի դատարանի վճռի չկատարումը կարող է հիմք հանդիսանալ նոր վեճերի և վնասների հատուցման պահանջների համար, քանի որ այն հանգեցնում... 25.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-25T23:35+0400
2025-07-25T23:35+0400
2025-07-25T23:35+0400
սամվել կարապետյան
արբիտրաժային դատարան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
սիրանուշ սահակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1978/19/19781994_0:83:1600:983_1920x0_80_0_0_848b307e4eac46014bc502b246903c5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ-ն իրավասու չէ արբիտրի կայացրած որոշումը չեզոքացնել ներպետական դատական գործընթացով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ծավալված գործընթացին։ Նրա խոսքով՝ արբիտրաժային դատարանները վեճերի լուծման այլընտրանքային, թույլատրելի և արդյունավետ մեխանիզմներ են, որոնք իրենց բնույթով մոտ են ներպետական դատարաններին։Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։Անդրադառնալով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությունը, թե Հայաստանի ներպետական դատարաններով Սամվել Կարապետյանի ընտանիքը լիարժեք հնարավորություն ունի ստիպել պետությանը ճանաչել արբիտրի որոշումը և այն դարձնել պարտադիր կատարման ենթակա, նշեց, թե այն «իր մեջ քողարկված պլան ունի»։«Պետությունը, չցանկանալով կատարել որոշումը, փորձ է անում ներպետական դատարանների գործունեության միջոցով չեզոքացնել արբիտրի կողմից կայացված որոշումը, ինչը անթույլատրելի է և հանգեցնելու է նոր միջազգային պայմանագրային պարտավորությունների խախտումների։ Եթե ուսումնասիրենք Ստոկհոլմի առևտրային պալատի կանոնները, ապա կտեսնենք, որ ուղիղ կերպով մատնանշված է, որ այն կողմերը, որոնք համաձայնություն են տվել վեճը լուծել Ստոկհոլմի առևտրային պալատի կանոնների հիման վրա, պարտավորվել են գործել արբիտրի որոշումներին համաձայն, այդ թվում՝ արտակարգ արբիտրի որոշումներին համաձայն։ Եվ կա 9.1 կետ, որով արտակարգ արբիտրի կողմից կայացված ցանկացած որոշում պարտադիր է կողմերի համար, և կայացման պահից կողմերն ունեն ուղիղ պարտականություն` առանց ուշացումների կատարել դրանք։ Ներպետական համակարգերում գործող օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման մեխանիզմներին առնչվող դրույթները չեն ազատում պետությանը, որին հասցեագրված է այդ որոշումը», – ընդգծեց Սահակյանը։Հայաստանի ակտիվները կարող են սառեցվել. Ղազարյանը` ՀԷՑ–ի գործի հնարավոր զարգացումների մասինՊետության կողմից վճռի չկատարումը, ըստ Սահակյանի, կարող է հիմք հանդիսանալ նոր վեճերի և վնասների հատուցման պահանջների համար, քանի որ հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի խախտման։ Միջազգային իրավունքի մասնագետն ընդգծեց՝ նման գործերը նաև նախադեպ ունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Փաստաբանը նկատեց՝ Ստոկհոլմի դատարանի որոշումը միջանկյալ է, բայց պարտադիր կատարման ենթակա է։Սիրանուշ Սահակյանը նաև բացատրեց, որ հայցի ապահովման միջոցների առնչությամբ հնարավոր է կայացնել ինչպես որոշումներ, այնպես էլ վճիռներ՝ կախված բնույթից և ակտի ընդունելի ձևաչափից։«Այս պարագայում հրատապ արբիտրը ընդունել է ակտ վճռի տեսքով։ Թեև այն միջանկյալ հայցի է վերաբերում, այնուամենայնիվ, արբիտրը ընդունել է վճիռ», – եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1978/19/19781994_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e717eff000e5915d9fd041f8a751130f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, արբիտրաժային դատարան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սիրանուշ սահակյան
սամվել կարապետյան, արբիտրաժային դատարան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սիրանուշ սահակյան
Արբիտրաժային որոշումները չեն կարող չեզոքացվել ներպետական դատարաններում. Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ստոկհոլմի դատարանի վճռի չկատարումը կարող է հիմք հանդիսանալ նոր վեճերի և վնասների հատուցման պահանջների համար, քանի որ այն հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի խախտման։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ-ն իրավասու չէ արբիտրի կայացրած որոշումը չեզոքացնել ներպետական դատական գործընթացով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ծավալված գործընթացին։ Նրա խոսքով՝ արբիտրաժային դատարանները վեճերի լուծման այլընտրանքային, թույլատրելի և արդյունավետ մեխանիզմներ են, որոնք իրենց բնույթով մոտ են ներպետական դատարաններին։
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը
հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն
արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
«Կան բազմաթիվ գործեր, երբ, օրինակ, նույն արբիտրաժային դատարանների իրավասություններին առնչվող խնդիրներում պետությունները միջամտություն են ցուցաբերում, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների։ Վեճի լուծման մեխանիզմները շատ կարևոր են, որոնց իրավասությունների ընդունումը, ճանաչումը կարգավորված է միջազգային պայմանագրերով, ուստի այնքան էլ հեշտ չէ անտեսել արբիտրաժների կողմից կայացրած դատական ակտերը», – մանրամասնեց Սահակյանը։
Անդրադառնալով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությունը, թե Հայաստանի ներպետական դատարաններով Սամվել Կարապետյանի ընտանիքը լիարժեք հնարավորություն ունի ստիպել պետությանը ճանաչել արբիտրի որոշումը և այն դարձնել պարտադիր կատարման ենթակա, նշեց, թե այն «իր մեջ քողարկված պլան ունի»։
«Պետությունը, չցանկանալով կատարել որոշումը, փորձ է անում ներպետական դատարանների գործունեության միջոցով չեզոքացնել արբիտրի կողմից կայացված որոշումը, ինչը անթույլատրելի է և հանգեցնելու է նոր միջազգային պայմանագրային պարտավորությունների խախտումների։ Եթե ուսումնասիրենք Ստոկհոլմի առևտրային պալատի կանոնները, ապա կտեսնենք, որ ուղիղ կերպով մատնանշված է, որ այն կողմերը, որոնք համաձայնություն են տվել վեճը լուծել Ստոկհոլմի առևտրային պալատի կանոնների հիման վրա, պարտավորվել են գործել արբիտրի որոշումներին համաձայն, այդ թվում՝ արտակարգ արբիտրի որոշումներին համաձայն։ Եվ կա 9.1 կետ, որով արտակարգ արբիտրի կողմից կայացված ցանկացած որոշում պարտադիր է կողմերի համար, և կայացման պահից կողմերն ունեն ուղիղ պարտականություն` առանց ուշացումների կատարել դրանք։ Ներպետական համակարգերում գործող օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման մեխանիզմներին առնչվող դրույթները չեն ազատում պետությանը, որին հասցեագրված է այդ որոշումը», – ընդգծեց Սահակյանը։
Պետության կողմից վճռի չկատարումը, ըստ Սահակյանի, կարող է հիմք հանդիսանալ նոր վեճերի և վնասների հատուցման պահանջների համար, քանի որ հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի խախտման։ Միջազգային իրավունքի մասնագետն ընդգծեց՝ նման գործերը նաև նախադեպ ունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Փաստաբանը նկատեց՝ Ստոկհոլմի դատարանի որոշումը միջանկյալ է, բայց պարտադիր կատարման ենթակա է։
«Այո, այս փուլում դատարանը քննության է առել հրատապ հարցեր՝ անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով, վեճի հիմնական քննությունը դեռևս ընթացքի մեջ է։ Նշեմ, որ այն կողմը, որը կփորձի չկատարել հրատապ արբիտրի որոշումը, ամբողջովին կորցնելու է իր վստահությունը դատական արբիտրաժային գործընթացում, ինչը բացասական հետևանքներ է առաջացնելու նաև հնարավոր ելքի տեսանկյունից», – պարզաբանեց փաստաբանը։
Սիրանուշ Սահակյանը նաև բացատրեց, որ հայցի ապահովման միջոցների առնչությամբ հնարավոր է կայացնել ինչպես որոշումներ, այնպես էլ վճիռներ՝ կախված բնույթից և ակտի ընդունելի ձևաչափից։
«Այս պարագայում հրատապ արբիտրը ընդունել է ակտ վճռի տեսքով։ Թեև այն միջանկյալ հայցի է վերաբերում, այնուամենայնիվ, արբիտրը ընդունել է վճիռ», – եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։